Հյուսիսային Իրանի խանություններ

Հյուսիսային Իրանի խանություններ[1][2] (թուրքական քարոզչության արդյունքում երբեմն սխալմամբ օգտագործվում է ադրբեջանական խանություններ անվանումը) 50-70 տարի (1747-1828) թյուրքախոս հարստությունների կողմից ղեկավարվող մուսուլմական ավատատիրական տիրույթներ էին Անդրկովկասում, ավելի կոնկրետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների տարածքներում, և Իրանի հյուսիսում՝ այժմ այսպես կոչվող «Իրանական Ադրբեջանում»[3][4]։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ
Խանությունները 1747-1828 թվականներին

Ադրբեջանցիները հավակնում են այդ խանությունները համարել իրենցը՝ պատճառաբանելով, որ դա Ադրբեջանի պատմության ավատատիրական մասնատվածության փուլն է եղել, երբ երկիը բաժանված է եղել 20-ից ավելի խանությունների։ Միջնադարում այս փուլը ունեցել են բազմաթիվ պետություններ։ Դա մի գործընթաց է, երբ հիմնական, գոյություն ունեցող պետությունը բաժանվում է մանր մասերի, քանի որ կենտրոնական ղեկավարությունը թուլանում է։ Այդպիսի փուլ եղել է Հայաստանում, երբ առաջացել են կիսանկախ Վասպուրականը, Կարսը, Լոռին, Սյունիքը, Արցախը, Տարոնը։ Ավատատիրական մասնատվածության վառ օրինակ են Գերմանիան և Իտալիան, որոնք այդ վիճակում մնացին երկար դարեր՝ մինչև 19-րդ դարի վերջին քառորդը։ Սակայն Ադրբեջանի պարագայում սա չի կարող կիրառվել առնվազն 4 պատճառով.

  • վերոնշյալ տարածքները երբևէ համախմբված չեն եղել միացյալ պետության կազմում,
  • ղեկավար խաների միայն մի մասն է ունեցել թյուրքական ծագում, մնացածները եղել են իրանցիներ,
  • միայն մի քանի խանություններում, այն էլ՝ ժամանակավորապես, թյուրքախոս բնակչությունը մեծամասնություն է կազմել,
  • աշխարհի քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը հայտնվել է 1918 թվականին, իսկ մինչ այդ նրանց Կովկասում անվանում էին թաթարներ, Իրանում՝ թուրքեր։

Հյուսիսային Իրանի խանությունները առաջացել են հիմնականում 1747 թվականին՝ նախկին պարսկական 4 կուսակալությունների կամ բեկլարբեկությունների (Երևան, Ղարաբաղ կամ Գանձակ, Շամախի, Թավրիզ) տարածքում՝ Նադիր շահի մահից հետո։ Ընդ որում, առաջին երեք կուսակալություններից առաջանում են Արևելյան Հայաստանի և մնացյալ Անդրկովկասի 10 խանությունները, իսկ Թավրիզի կուսակալությունից՝ Հյուսիսային Իրանի տարածքների 10 խանությունները։ Խանությունները գոյատևել են քիչ թե շատ որպես կիսանկախ միավորներ մոտ կես դար՝ մինչև 1795 թվականը։ Աղա Մահմադ խան Ղաջարիի՝ խաների դեմ ուղղված պատժիչ արշավանքից հետո խանությունները մտնում են Շահական Պարսկաստանի կազմի մեջ, ապա հյուսիսային վերոնշյալ 10 խանությունները 1804 թվականից սկսած անցնում են Ռուսական կայսրությանը։

Թյուրքական ցեղերից բացի առանձին խանությունների բնակչության զգալի մասը կազմում էին տարածաշրջանի բնիկ ժողովուրդները՝ հայերը, վրացիները, քրդերը (այդ թվում եզդիները), ասորիները, թալիշները, թաթերը, ուտիները, լեզգիները, դաղստանյան տարբեր ժողովուրդներ՝ ավարները և այլք[5]։ Նրանցից հայերը և վրացիները ունեին ավելի կիսանկախ կարգավիճակ. դեռ շարունակում էին գոյատևել նախկին Վրաստանի թագավորության բեկորներից մեկը՝ Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Արցախում ՝ Խամսայի մելիքությունները։

Խանությունների ցանկ խմբագրել

Արևելյան Հայաստանի և Անդրկովկասի տարածքում խմբագրել

Այսպիսով, Արաքս գետից հյուսիս գտնվող երեք կուսակալությունները բաժանվում են 12 մանրումիջին խանությունների։ Երևանի կուսակալությունից առաջանում է 2, Գանձակի կամ Ղարաբաղի կուսակալությունից՝ 2, Շամախու կուսակալությունից՝ 7 խանություն։ Նախկինում Թավրիզի կուսակալությանը պատկանող հողերի վրա ձևավորվեց Թալիշի խանությունը։ Մոտավորապես նույն ժամանակ խանությունների տարածքում առաջացան մի քանի ինքնիշխան թյուրքական սուլթանություններ։ Այդպես Երևանի խանությունից անջատվել էր Շորագյալի սուլթանությունը (Շիրակ), իսկ Վրացական թագավորությանը երբեմն անհնազանդություն էին ցույց տալիս Ղազախի կամ Շամշադինի սուլթանությունը (Տավուշ) և Բորչալուի սուլթանությունը (Լոռի)։ Գանձակի խանության տարածքում առաջացել էր Արեշի սուլթանությունը։

Հյուսիսային Իրանի տարածքում խմբագրել

Հյուսիսային Իրանը կամ Ատրպատականը, որ ներկայացված էր որպես Թավրիզի կուսակալություն, բաժանվում է ևս 10 խանությունների։ Դրանք էին՝

Արևելյան Հայաստան
  Երևանի կուսակալություն
(1502-1724)
  Ղարաբաղի կուսակալություն
(1502-1726)
Կարսի վիլայեթ
(1639-1878)
  Թուրքիա  
  Երևանի խանություն
(1747-1828)
  Նախիջևանի խանություն
(1747-1828)
  Ղարաբաղի խանություն
(1747-1806)
  Գանձակի խանություն
(1747-1804)
  Հայկական մարզ
(1828-1840)
Ղարաբաղի գավառ
(1806-1840)
Ելիզավետպոլի գավառ
(1804-1840)
 Վրացաիմերեթական նահանգի մաս   Կասպիական մարզի մաս
  Կարսի մարզ
(1878-1918)
Երևանի նահանգ
(1849-1918)
  Ելիզավետպոլի նահանգ
(1867-1918)
  Հայաստանի Հանրապետություն (1918-1920)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The Cambridge modern history, Том 14, 1992, стр. 72
  2. Իրանիկա։ AZERBAIJAN Արխիվացված 2012-01-19 Wayback Machine. «This new entity consisted of the former Iranian Khanates of Arrān, including Karabagh, Baku, Shirvan, Ganja, Talysh (Ṭāleš), Derbent (Darband), Kuba, and Nakhichevan (Naḵjavān), which had been annexed to Russia by the treaties of Golestān (1813) and Torkamānčāy (1828) under the rubric of Eastern Transcaucasia.»
  3. 3,0 3,1 Tadeusz Swietochowski. Russian Azerbaijan, 1905-1920: The Shaping of National Identity in a Muslim Community. Cambridge, UK, Cambridge University Press, 2004. ISBN 0-521-52245-5:

    Thus began a half-century-long period of Azerbaijani independence, albeit in a condition of deep political fragmentation and internal warfare. Most of the principalities were organized as khanates, small replicas of the Persian monarchy, including Karabagh, Sheki, Ganja, Baku, Derbent, Kuba, Nakhichevan, Talysh, and Erivan in northern Azerbaijan and Tabriz, Urmi, Ardabil, Khoi, Maku, Maragin, and Karadagh in its southern part. Many of the khanates were subdivided into mahals (regions), territorial units inhabited by members of the same tribe, reflecting the fact that residue of tribalism was still strong.

  4. Firouzeh Mostashari. On the religious frontier: Tsarist Russia and Islam in the Caucasus. I.B. Tauris; New York, 2006. ISBN 1-85043-771-8. Стр. 13
  5. Շնիրելման Վ.Ա. (Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье) (խմբ. Ալաև Լ.Բ. խմբգ. ներքո), М., «Ակադեմկնիգա», 2003 — 103 էջ։
  6. Encyclopædia Iranica: Erevan Արխիվացված 2012-01-16 Wayback Machine: «THE PERSIAN KHANATE OF EREVAN» - «Due to centuries of warfare, by 1804 Erevan’s population had been reduced to 6,000. It began to rise once again during the tenure of the last khan, and in 1827 it exceeded 20,000, with the Armenians forming barely twenty percent of the population. Following the Treaty of Torkama@n±a@y and the Armenian immigration from Persia and Turkey, the Armenian population rose to 40 percent of the total. The overall population, however, decreased to some 12,000, as the Persian forces and administration. emigrated. <…> Muslims (Persians, Turco-Mongols, Kurds) made up 80 percent of the population and were either sedentary, semi-sedentary, or nomadic. Christians (all Armenians) constituted the remaining 20 percent of the population and lived in Erevan or the villages. The Armenians dominated the various professions and trade in the area and were of great economic significance to the Persian administration.»
  7. Richard G. Hovannisian. «The Armenian People from Ancient to Modern Times: Foreign Dominion to Statehood: the Fifteenth Century to the Twentieth Century». ISBN 1-4039-6422-X. R.Suni. EASTERN ARMENIANS UNDER TSARIST RULE. Стр. 121-122. «At the time of the conquest of Eastern Armenia, the former Persian khanate was in desperate economic straits. Much of the region was depopulated, and even with the mass migrations of Muslims and Armenians, hundreds of villages remained empty. Peasants made up almost 90 percent of the population of the Armianskaia Oblast'.»
  8. Robert H. Hewsen. Armenia: A Historical Atlas. «Other maps show the Persian khanate of Erevan.»
  9. ԼյաՌուս Հանրագիտարան ։ «Chef-lieu du khanat iranien d’Erevan depuis le milieu du XVIIIe s»