Ղուբայի խանություն
Ղուբայի խանություն (պարս.՝ خانات قبه), պետական կազմավորում 1747-1806 թվականներին՝ ներկայիս Ադրբեջան պետության տարածքի հյուսիս-արևելքում։ Ստեղծվել է 18-րդ դարի, 2-րդ կեսին, կենտրոնն էր Ղուբա (Կուբա) քաղաքը։ 1758-1789 թվականներին իշխել է Ֆաթալի խանը (1736-1789), որը խանության շուրջն է միավորել Ադրբեջանի մերձկասպյան բոլոր հողերը՝ մինչև Արդաբիլ քաղաքը։
Ղուբայի խանություն خانات قبه | |
---|---|
![]() | |
Կարգավիճակ | Խանություն և պատմական պետություն |
Պետական լեզու | ադրբեջաներեն և պարսկերեն |
Մայրաքաղաք | Ղուբա և Խուդաթ |
Պետական կարգ | Միահեծանություն և Բացարձակ միապետություն |
Կրոն | իսլամ |
Հիմնադրված է | 1680 թ. |
Արժույթ | աբասի և Q12849400? |
1787 թվականին վրաց Հերակլ 2-րդ թագավորի հետ դաշինք է կնքել ընդդեմ Իրանի։ 1775, 1783 և 1787 թվականներին Ղուբայի խանության դեսպանները դիմել են ռուսական կառավարությանը՝ խնդրելով դրա հովանավորությունը։ 1790-ական թվականների սկզբին Ղուբայի խանությունը մասնատվել է, իսկ 1806 թվականին միացել Ռուսաստանին, որը վավերացվել է 1813 թվականի Գյուլիստանի հաշտության պայմանագրով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 50)։ ![]() |