Ավարներ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ավարներ (այլ կիրառումներ)
Ավարներ (ավար․` магIарулал[1][2][3]), Կովկասի ժողովուրդներից մեկը, որը բնակվում է լեռնային Դաղստանի արևմտյան մասում և մասամբ Ադրբեջանում։ Ավարների թիվը 396 հազար է (1970)։ Լեզուն ավարերենն է։
Ավարներ | |||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||
մոտ 1.205.000 մարդ | |||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||
Ավարերեն | |||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||
Սուննի իսլամ |
Հնուց ի վեր ավարները ապրել են լեռնային Դաղստանում, արևելյան Վրաստանում և հյուսիսային Ադրբեջանում։ Այդ տարածքը անվանում են Ավարստան։ Այսօրվա Դաղստանի քանակով ամենամեծ ժողովուրդն է։
Բնակության տարածքը
խմբագրելԶբաղեցնում են լեռնային Դաղստանի մեծագույն մասը, ապրում են նաև հանրապետության հյուսիսային (դաշտային) հատվածում։ Ադրբեջանում ավարները ապրում են հիմնականում Բալականի և Զաքաթալայի շրջաններում, որտեղ 1999 թ.-ի դրությամբ հասնում էին 49,800 մարդու։ ՌԴ-ում ապրում են նաև հարևան Չեչնիայում, Կալմիկիայում։
Լեզու
խմբագրելՄայր լեզուն հանդիսանում է ավարերենը, որը պատկանում է հյուսիս-կովկասյան ընտանիքի նախ-դաղստանյան լեզվախմբին։ Ավարերենը այսօր հանդիսանում է մեռյալ Ալարոդյան լեզվական աշխարհի կենդանի շարունակությունը։ Լավ են տիրապետում ռուսերենին և կումիկերենին (Դաղստանի ավարները), թուրքերենին (Թուրքիայի ավարները), ադրբեջաներենին (Ադրբեջանի ավարները)։
Հավատք
խմբագրելՀավատացյալները հիմնականում դավանում են իսլամը (սուննի ճյուղը)։ Հայտնի է նաև, որ 6-13 դարերում ավարյան Սարիր պետությունը եղել է քրիստոնյա երկիր։ Հավատացյալ ավարները մուսուլման-սունիներ են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «АВАРЦЫ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ Косвен М О., Гарданов Б. А Народы Кавказа. — Институт этнографии имени Н.Н. Миклухо-Маклая, 1960.
- ↑ Малая советская энциклопедия. — 1933. — С. 47.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 608)։ |