Ուտիներ
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ուտիներ կամ Ուդիներ[1], ազգություն Հարավային Կովկասում, որի պատմական հայրենիքը ներկայիս Ադրբեջանի Հանրապետության հյուսիս-կենտրոնական հատվածն է։ Նրանց թիվը ողջ աշխարհում շուրջ 10 հազար է։ Խոսում են ուդիերեն լեզվով[2]։ Ներկայում ուդիների մի հատվածը բնակվում է Հայաստանում, նախկինում ապրում էին նաև Ադրբեջանական ԽՍՀ Բաքու քաղաքում, Նիժ գյուղում ու Վարդաշեն քաղաքում, ինչպես և Վրաստանի Զինոբյանի գյուղում։ Այսօր ուտիների մի շատ փոքր հատված է մնացել Հարավային Կովկասում, ըստ էության երկու գյուղ՝ ներկայիս Ադրբեջանի Նիժ գյուղը և Զինոբյանի գյուղը Վրաստանում, որը հիմնվել է քսան թվականի ջարդերից փախած ուտիների կողմից։ Ադրբեջանի Վարդաշեն՝ ներկայիս Օղուզ գյուղաքաղաքում, որտեղ ապրել են 3.000 ուդիներ, ներկայումս ապրում է ընդամենը 74 «ուղղափառ» ուդի։ Հայաստանում 2001 թվականի մարդահամարի տվյալներով նշվում է 200 ուդի, մասնագետների գնահատականներով նրանց թիվը Հայաստանում հնարավոր է հասնում է շուրջ 500, բնակվում են հիմնականում Երևանում, Տավուշի մարզի, Նոյեմբերյան, Բերդ քաղաքներում և շրջակա տարածքների գյուղերում։
Ուտիներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ընդհանուր քանակ | |||||||||||||||||||||||||||
10.000 | |||||||||||||||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||||||||||||||
Ուտիերեն (նաև՝ ուդիերեն) | |||||||||||||||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||||||||||||||
Հայ Առաքելական Եկեղեցի, Ուղղափառություն | |||||||||||||||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||||||||||||||
Լեզգիներ |
Ուդիները էթնիկ ծագումով հայ չեն, սակայն քանի որ նախկինում դավանանքով էր ազգությունը որոշվում, ուստի թե՛ հայերը (Հայաստանում և այլն) և թե՛ օտարներն (Ադրբեջանում և այլն) իրենց հաճախ սխալմամբ հայ են համարել։ Ուդիները խորապես կրել են հայ ժողովրդի մշակույթը։ Ուդիները քրիստոնյաներ են, հիմնականում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ (քիչ քանակությամբ տարածված է նաև ուղղափառությունը), ուստի և նրանց անտրոպոնիմիկան (ազգանունններ, անունններ, հայրանունններ) նույնական է հայերի հետ (հայկական են)։ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ուդիների կրթության լեզուն և մշակութային կողմնորոշումը հայկական էր։ Նրանց էթնիկ ինքնության կարևորագույն դրսևորումը, հայ ժողովրդի հետ իր մշակութային ամբողջության ընկալումն էր։ Ազգությամբ ուդի էին հայ գեներալ Մովսես Սիլիկյանը[3][4], հայ ֆիդայական պայքարի խոշոր դեմքերից Սարգիս Կուկունյանը և նրա շատ զինակիցներ, Գրիգոր Նիկողոսյանը (նույն ինքը՝ Մագդա Նեյմանը, ով հայտնի է իր «Հայերը» մեծարժեք աշխատությամբ) և այլն։ Ուդիների պատմության և ծագումնաբանության մասին գիտության մեջ գոյություն ունի համապատասխան գրականություն[5]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (2018-09-27https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana). «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana». https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն).
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
,|journal=
,|last=
, and|title=
- ↑ «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana». https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն). https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
,|journal=
, and|title=
- ↑ «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana». https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 10.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|journal=
and|title=
- ↑ «https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D5%BD_%D5%8D%D5%AB%D5%AC%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6#%D5%94%D6%80%D5%A5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE».
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «https://cyberleninka.ru/article/n/udiny-i-albanskaya-tserkov-azerbaydzhana». www.google.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=