Բաքվի խանություն
Բաքվի խանություն (պարս.՝ خانات باکو — Khānāt-e Baku), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1720-1806 թվականներին։ 1722-23 թվականների Կասպիական արշավանքի ժամանակ ռուսական զորքերը գրավել էին Բաքու քաղաքը և ծովափնյա բնակավայրերը՝ Շամախիից արևելք ընկած տարածքները թողնելով թուրքերին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին հստակեցվում են Բաքվի խանության սահմանները, որը ձևավորվել էր Շամախիի կուսակալության արևելյան փոքր հատվածում։ 1806 թվականի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը երկրորդ անգամ են գրավում քաղաքը, և Գյուլիստանի պայմանագրով խանությունը մտնում է Ռուսաստանի կազմի մեջ։
| |||
Երկիր | Իրան | ||
Կարգավիճակ | խանություն | ||
Մտնում է | Իրան | ||
Վարչկենտրոն | Բաքու | ||
Խոշորագույն քաղաք | Բաքու | ||
Հիմնական լեզու | Թուրքերեն, | ||
Ազգային կազմ | թուրքեր, պարսիկներ, հայեր | ||
Կրոնական կազմ | Շիա իսլամ Սուննի իսլամ Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տարածք | 2 000 | ||
Հիմնադրված է | 1720-1806 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Աղվանք | ||
Խանության տարածքը կազմել է շուրջ 2 000 քառ. կմ՝ զբաղեցնելով պատմական Աղվանքի Ապշերոն թերակղզին։ Այժմ խանության տարածքը ամբողջությամբ մտնում է Ադրբեջանի Հանրապետության կազմի մեջ։
1804-1813 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Բաքվի խանությունը Գանձակի խանության և մի քանի մուսուլմանաբնակ խանությունների, ինչպես նաև Ղարաբաղի ու Գանձակի խանությունների հետ միացվել է Ռուսական կայսրությանը։ 1846 թվականին Կուր գետից արևելք ընկած մանր ու միջին խանությունները ձևավորում են վարչատարածքային միավոր՝ Բաքվի նահանգը` Բաքու կենտրոնով։
Պատմություն
խմբագրելԲաքուն (ադրբեջաներեն՝ Բաքի, հավանաբար ծագել է պարսկերեն باد کوبه բառից, բադ քուբե` քամահարված)։
Բաքվի մասին առաջին գրավոր հիշատակությունը վերագրվում է մ.թ.ա. 1-ին դարին։ Քաղաքը իր շրջակայքով մտել է Աղվանքի թագավորության մեջ։ 500 թվականին Առանշահիկների տոհմից սերող Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թագավորը քաղաքում կառուցել է հայկական առաջին եկեղեցին։ 7-րդ դարում Աղվանքը, Վրաստանը և Հայաստանը մտել են Արմինիա կուսակալության մեջ։ Ավելի ուշ՝ Բագրատունիների թագավորության շրջանում (885-1045), այն մտնում էր Շիրվանում ստեղծված ամիրայության մեջ։
Պատմության հիմնական տեղեկությունները սկսվում են 12-րդ դարից, երբ քաղաքում վերջնականապես հաստատվում է մուսուլմանական տիրապետություն։ Շամախիում տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո Շիրվանշահերի պետության կենտրոն է դառնում Բաքու քաղաքը։ Մայրաքաղաքային կյանքը կարճ է տևում, և այն անցնում է թաթար-մոնղոլների, ապա թուրքմենների ձեռքը։ Բաքուն 1501 թվականին գրավել է Սեֆյան Պարսկաստանը, և այն մտել է Շամախիի կուսակալության մեջ։ Ժամանակ առ ժամանակ այն գրավել են օսմանցիները։ 1722 թվականին գրավել են Պետրոս կայսեր զորքերը։ 1747 թվականին Բաքուն դարձել է համանուն խանության կենտրոնը։
Բաքվի պատմական մասից պահպանվել են Ամրոցը կամ Իչերիշահերը (պետական ճարտարապետական ինստիտուտ-արգելոց), Շիրվանշահերի պալատը (ադրբ.՝ Şirvanşahlar saray, 15-րդ դար), Սընըղ Կալա մզկիթը (11-րդ դար), Բաիլովյան քարերը (13-րդ դար), Քըզ Կալասըն (ադրբ.՝ Qız qalası՝ Կույսի աշտարակը, 13-րդ դար) և այլն։
19-րդ դարի կեսերին Բաքվի խանության կամ Ապշերոնի թերակղզու տարածքում հաշվվում էր մոտ 4 տասնյակ գյուղ, որոնք մասամբ զբաղվում էին ծովային առևտրով ու նավթի հանույթով։
Խաների ցուցակ
խմբագրելԲաքվի խաները հիմնականում Աֆշարիների դինաստիայից էին։ Նրանք Նադիր շահի մահից հետո՝ 1747 թվականին համարյա անկախ էին։ Այս վիճակը տևում է մինչև 1790-ական թթ., երբ աղա Մահմեդ խանը՝ Պարսկաստանի նոր շահը, պատժիչ արշավանք է կատարում Անդրկովկաս։ Հյուսիսային Իրանի խանությունները, բացի Երևանից ու Նախիջևանից, Պարսկաստանի կազմում մնում են 10-20 տարի՝ մինչև 1813 թվականի Գյուլիստանի հաշտությունը։
- 172?-1728 Դարգա Ղուլի խան
- 1747–1768 Միրզա Մուհամմադ խան
- 1768-1770 Ֆաթհ Ալի խան
- 1770–1772 Աբդալլահ բեգ
- 1772–1783 Մելիք Մուհամմադ խան
- 1784–1791 Միրզա Մուհամմադ խան
- 1791–1792 Մուհամմադ Ղուլի խան
- 1792–1806 Հուսեյն Ղուլի խան
Գրականություն
խմբագրել- Encyclopaedia Britannica Online։ History of Azerbaijan
- Բաքու. Հայկական հանրագիտարան Արխիվացված 2017-09-17 Wayback Machine
- Russian Azerbaijan, 1905–1920 By Tadeusz Swietochowski page 272
- Russia and Iran, 1780-1828By Muriel Atkin, Page 16-20