Արցախի Թագավորություն, միջնադարյան հայկական պետություն, որն ընդգրկում էր Խաչենի, Գարդմանի և Գեղարքունիքի իշխանությունները։ Արցախի թագավորական տոհմը Սյունիների մի ճյուղն էր կազմում և կոչվում էր Խաչենի իշխանական տոհմ։ Արցախի թագավորությունը ստեղծվեց այն ժամանակ, երբ Խաչենի իշխան Հովհաննես Սենեքերիմը 1000 թվականին յուրացրեց միապետական տիտղոսը և նրա իշխանությունը ճանաչվեց Բյուզանդիայի և Պարսկաստանի կողմից։ Արցախի թագավորությունը ուշ միջնադարում Արևելյան Հայաստանի հայկական պետականության վերջին բեկորն էր ու թեև այն վերացավ 1261 թվականին Արղուն խանի կողմից Արցախի թագավոր Ջալալ Ա-ի սպանությամբ, Արցախ-Խաչենի պայազատները շարունակեցին իշխել Արցախում մինչև 19-րդ դարի սկիզբ։ Արցախի իշխաններից են սերված Ղարաբաղի մելիքությունները և 20-րդ դարում հայկական ազնվականության զգալի մասը։ Հայոց պատմության այնպիսի դեմքեր, ինչպիսին են Իսրայել Օրին՝ 17-րդ դարում հայ ազգային ազատագրական շարժման հիմնադիրը, և Խաչատուր Աբովյանը՝ արդի արևելահայերեն գրական լեզի հիմնադիրը, սերված են եղել Արցախի թագավորներից։

Արցախի թագավորություն
 Խաչենի իշխանություն 1000 - 1261 Խաչենի իշխանություն 
Քարտեզ

Արցախը Զաքարյանների պետության մեջ։
(1200 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Խաչենի բերդ, Հաթերք, Վայկունիք
Լեզու հայերեն
Կրոն Քրիստոնեություն
Իշխանություն
Պետական կարգ միապետություն
Դինաստիա Խաչեն
Պետության գլուխ թագավոր
Պատմություն
- Դիզակի միացումը 1214

Աղբյուրներ

խմբագրել
  • Robert H. Hewsen. The Kingdom of Arc'ax. In Medieval Armenian Culture (University of Pennsylvania Armenian Texts and Studies). Thomas J. Samuelian and Michael E. Stone (eds.) Chico, California։ Scholars Press, 1984. ISBN 0-8913-0642-0.
  • Robert H. Hewsen (2001). Armenia: A Historcial Atlas. Chicago։ University of Chicago Press. p. 118-121. ISBN 0-2263-3228-4.
  • Մովսես Կաղանկատվացի, Աղուանից աշխարհի պատմություն, 3.20