Ուրմիայի խանություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրմիա (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուրմիայի խանություն (պարս.՝ خانات ارومیه — Khānāt-e Orumiye), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր 1747-1865 թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը 1736 թվականին այն կրկին միացրել է Պարսկաստանին։ 1747 թվականին ձևավորվում է Ուրմիայի խանությունը՝ Թավրիզի կուսակալության տարածքի մի մասի վրա։
Երկիր | Իրան |
---|---|
Կարգավիճակ | խանություն |
Մտնում է | Իրան |
Վարչկենտրոն | Ուրմիա |
Խոշորագույն քաղաք | Ուրմիա |
Հիմնական լեզու | Քրդերեն, |
Ազգային կազմ | քրդեր, պարսիկներ, հայեր,թուրքեր |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ |
Տարածք | 5 000 |
Հիմնադրված է | 1747-1865 թ. |
Պատմական շրջան(ներ) | Պարսկահայք |
Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի հարավային ու կենտրոնական գավառները։ Այժմ խանության տարածքը համապատասխանում է Իրանի Իսլամական Հանրապետությանը։
1797 թվականին խանությունը դադարում է կիսանկախ լինելուց։ Աղա-Մահմեդ խան Ղաջարի արշավանքներից հետո այն դարձյալ մտնում է Իրանի կազմի մեջ՝ որպես նրա վարչական միավոր։ Ավելի ուշ Ուրմիան մտնում է Իրանի Քուրդիստանի նահանգի մեջ։
Պատմություն
խմբագրելՈւրմիա քաղաքի մասին առաջին հիշատակությունները ունեն չորս հազար տարվա պատմություն։ Բնակավայրը, ըստ Վլադիմիր Մինորսկու, սերտ կապ է ունեցել և կրել Վանի ազդեցությունը։ Անունը արամեերեն է, նշանակում է Ուր՝ բնակավայր, Միյահ՝ ջրեր։ Նույն անունն է կրել Հայկական լեռնաշխարհի խոշորագույն լիճը՝ Ուրմիան, որը հայերը անվանում էին նաև Կապուտան։ Քաղաքի մասին հիշատակումները հանդիպում են հետագայում։ Մասնավորապես նշվում է զրադաշտական տաճարի մասին։ Ի դեպ, զրադաշտական տաճարների անունով է կոչվել լճից արևելք ընկած երկրամասը՝ Ատրպատական, կազմված պարսկերեն Ադար կամ Ատար ՝ կրակ, պայական կամ պատական՝ հեթանոս։ Վերջինս նույն նշանակությունն ունի նաև անգլերենում (pagan), հին ռուսերենում՝ (паганый)։ 7-րդ դարում այն գրավվում է Արաբական խալիֆայության կողմից։ Արաբերենում բացակայող Պ-ին փոխարինվել է Բ-ն, Գ-ին՝ Ջ-ն։ Այդպես Ատրպատականը վերանվանվել է Ադրբաեջան կամ Ադրբեջան։ Դա որևէ կապ չուներ Հարավային Կովկասում 20-րդ դարում ձևավորված ժամանակակից Ադրբեջանի հետ։
Ուրմիան Մեծ Հայքի Պարսկահայք նահանգի Թրաբի գավառի կենտրոնն էր։ 387 թվականին Հայաստանի առաջին բաժանման ժամանակ միացվել է Պարսկաստանին։ Այն այլևս չի մտել հայկական թագավորությունների ու իշխանապետությունների կազմում։ Հայաբնակ Ուրմիայում դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են ասորիներ, պարսիկներ, թաթարներ, հրեաներ։ Ուրմիան խիստ տուժել է 1791 թվականի երկրաշարժից։ 1906 թվականին Ուրմիայում բնակվել են 60, 1914 թվականին՝ 70 տուն հայ։ 1889-1891 թվականներին կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և մերձակա գյուղերում բնակվում է մոտ 4 հազար հայ։ Տարածքը հիմնականում քրդաբնակ է, մտնում է Իրանի Արևմտյան Ադրբեջան մարզի մեջ։ Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։
Խաների ցուցակ
խմբագրել1502 թվականին Սեֆյան շահ Իսմայլիը Ուրմիան միացնում է Իրանին։ Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է օսմանցիների կամ ռուսների կողմից, բայց մնացել է Իրանի կազմում։ 1829-30 թվականներին նրա հայ բնակչության մի մասը 182-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված Արևելյան Հայաստանում։ Ուրմիայի խանության ղեկավարները սերում էին Նադիր շահի՝ Աֆշարիների տոհմից։
- 1747-1748 Ֆաթհ-Ալի խան Առաշլու-Աֆշար
- 1748-1749 Մեհդի խան Ղասըմլու-Աֆշար
- 1749-1757 Ազադ խան Աֆղան
- 1757-1762 Ֆաթհ-Ալի խան Առաշլու-Աֆշար, 2-րդ անգամ
- 1762-1763 Ռուստամ խան Ղասըմլու-Աֆշար
- 1763-1763 Բագիր խան Ղասըմլու-Աֆշար
- 1763-1772 Ռեզա Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
- 1772-1783 Իմամ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
- 1784-1795 Մուհամեդ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
- 1795-1796 Ղասիմ խան Ղասըմլու-Աֆշար
- 1796-1797 Մուստաֆա Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
- 1797-1797 Մուհամեդ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար, 2-րդ անգամ
- 1797-1821 Հուսեյն Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
- 1821-1865 Նաջաֆ Ղուլի խան Ղասըմլու-Աֆշար
Օգտագործված գրականություն
խմբագրել- Илья Павлович Петрушевский։ «Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI-начале XIX вв»
- Հայկական Սովետական Հանրագիտարան
- Հայկական համառոտ հանրագիտարան