Լև Լանդաու
Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Давидович Ландау,հունվարի 9 (22), 1908[1], Բաքու, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 1, 1968[1][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ծագումով հրեա նշանավոր խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ (1946 թ.-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։ Նրա ձեռքբերումները ներառում են գերհոսունության տեսությունը, դիամագնիսականության քվանտային տեսությունը, երկրորդ կարգի փուլային անցումների տեսությունը, գերհաղորդականության Գինզբուրգ-Լանդաուի տեսությունը, խտության մատրիցի գաղափարի ներմուծումը ինչպես նաև որոշ ֆունդամենտալ ձեռքբերումներ քվանտային էլեկտրադինամիկայում։ 1962 թ. նա արժանացել է նոբելյան մրցանակի քվանտային հեղուկների բնագավառում կատարած հիմնարար աշխատանքների՝ հատկապես հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսությունը ստեղծելու համար։
Կենսագրություն
խմբագրելԿրթություն
խմբագրել1916-1920 թթ. Լանդաուն սովորել է Բաքվի գիմնազիայում։ 1920 թ.-ին ընդունվել է Բաքվի տնտեսագիտական տեխնիկումը և երկու տարի անց ավարտել այն։ 1922 թ.-ին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի միաժամանակ երկու ֆակուլտետ՝ ֆիզիկամաթեմատիկական և քիմիական։ 1924 թ.-ին տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հենց այստեղ էլ 1926 թ.-ին հրատարակել է իր առաջին գիտական աշխատանքը՝ «Երկատոմ մոլեկուլների սպեկտրների տեսության վերաբերյալ»։ 1927 թ.-ի հունվարի 20-ին ավարտել է համալսարանը և նույն թվականին ընդունվել Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նա ներգրավվեց Յ. Ի. Ֆրենկելի ղեկավարած տեսաբանների խմբի մեջ։ Լանդաուից բացի խմբի մեջ մտան նաև Վ. Ա. Ֆոկը, Դ. Դ. Իվանենկոն և Մ. Պ. Բրոնշտեյնը։ 1927 թ.-ի ընթացքում «Ճառագայթումով արգելակման պրոբլեմը» աշխատության շրջանակներում ներմուծել է խտության մատրիցի գաղափարը։ Հարկ է նշել, որ 1927 թ.-ին խտության մատրիցի գաղափարը Լանդաուից անկախ մտցրել է նաև Ջոն Նեյմանը(անգլ.՝ John von Neumann), ով արել է դա ավելի համակարգված, որի պատճառով խտության մատրիցի գաղափարի ներմուծումը հաճախ կապվում է Նեյմանի հետ։ 1928 թ. Մոսկվայում տեղի ունեցավ ֆիզիկոսների 6-րդ համագումարը, որին մասնակցում էին նաև բազմաթիվ լեգենդար ֆիզիկոսներ արտասահմանից։ Այս Համագումարի ընթացքում Լանդաուն ունեցավ երեք ելույթ՝ «Քվանտային վիճակագրության հիմունքները», «Պատճառականության սկզբունքը ժամանակակից ֆիզիկայում» և «Մագնիսական էլեկտրոնը ալիքային մեխանիկայում» թեմաներով, որոնցից վերջինը լրիվ ինքնուրույն աշխատանք էր՝ առանց հեղինակակցի։ Հանրագումարից հետո Լանդաուն, որպես Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի լավագույն ասպիրանտներից մեկը, 1929 թ.-ի հոկտեմբերին լուսժողկոմատի ուղեգրով մեկնեց արտասահմանյան գործուղման, որի շրջանակներում եղել է Բեռլինում, Լայպցիգում, Գյոտինգենում, Կոպենհագենում, Քեմբրիջում, Ցյուրիխում և մասնակցել է հայտնի ֆիզիկոսներ Բորնի, Հայզենբերգի, Պաուլիի, Դիրակի և Բորի սեմինարներին։ Գործուղման ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունեցավ հանդիպել և զրուցել Ա. Էյնշտեյնի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման էր անորոշությունների առնչությունը։ 1930 թ.-ին, ոգեշնչված Վ. Պաուլիի 1924 թ.-ի հոդվածում հայտնաբերած թերությամբ, Լանդաուն տպագրեց «Մետաղների դիամագնիսականությունը» հոդվածը[13]։ Այս աշխատանքում նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտում էլեկտրոնի շարժումը քվանտանում է, որի հետևանքով էլեկտրոնային գազը ձեռք է բերում դիամագնիսական հատկություններ։ Այսպես ծնվեց «Լանդաուի դիամագնիսականությունը»։ 1930 թ.-ին՝ Քեմբրիջում եղած ժամանակ, Լանդաուն ծանոթացավ իր հայրենակից Պ. Լ. Կապիցայի հետ, ով 1921 թ.-ից աշխատում էր կավենդիշյան լաբորատորիայում` Է. Ռեզերֆորդի մոտ։
Լանդաուի դպրոցը․ Թեորմինիմում
խմբագրելԼանդաուն ստեղծել է տեսաբան ֆիզիկոսների հանճարաշատ դպրոց։ Լանդաուի աշակերտներ էին համարվում այն ֆիզիկոսները, ովքեր Լև Լանդաուին (հետագայում արդեն իր աշակերտներին) կարողացել էին հանձնել 9 տեսական քննություն, այսպես կոչված Լանդաուի տեսական մինիմում։ Սկզբից հանձնվում էր մաթեմատիկան, հետո հանձնվում էր ֆիզիկայի քննությունը՝
- 2 քննություն մաթեմատիկայից
- մեխանիկա
- էլեկտրադինամիկա
- քվանտային մեխանիկա
- վիճակագրական ֆիզիկա
- հոծ միջավայրերի մեխանիկա
- հոծ միջավայրերի էլեկտրադինամիկա
- քվանտային էլեկտրադինամիկա
Առաջինները ովքեր հանձնել էին Լանդաու տեսական մինիմումը՝
Պարգևներ
խմբագրել- 1946 թ. - ՍՍՀՄ պետական մրցանակ։
- 1954 թ. - սոցիալական աշխատանքի հերոս։
- 1960 թ. - Մաքս Պլանկի անվան մեդալ։
- 1962 թ. ապրիլ - լենինյան մրցանակ Լանդաուին և Ե. Մ. Լիֆշիցին` «Տեսական ֆիզիկա» հատորյակների համար։
- 1962 թ. - նոբելյան մրցանակ հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսության ստեղծման համար։
Գրականություն
խմբագրել- Մայա Բեսարաբ - «Էջեր Լանդաուի կյանքից», Հայաստան Հրատարակչություն, Երևան 1976
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #118569066 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 3,0 3,1 3,2 Pitaevskii L. P. The great physicist // Herald Russ. Acad. Sci / Y. Osipov — Nauka, Springer Science+Business Media, 2008. — Vol. 78, Iss. 1. — P. 75—85. — ISSN 1019-3316; 1555-6492 — doi:10.1134/S1019331608010097
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.berkovich-zametki.com/AStarina/Nomer7/Rumer1.htm
- ↑ http://www.ega-math.narod.ru/Landau/Dau1971.htm
- ↑ The Nobel Prize in Physics 1962 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ L.D. Landau (1930). «Diamagnetismus der metalle». Zeitschrift für Physik, vol. 64, issue 9-10.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Լանդաու» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Լանդաու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 483)։ |