Վերներ Հայզենբերգ
Վերներ Կարլ Հայզենբերգ (գերմ.՝ Werner Karl Heisenberg, դեկտեմբերի 5, 1901[1][2][3][…], Վյուրցբուրգ, Բավարիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - փետրվարի 1, 1976[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Ավարտել է Մյունխենի համալսարանը (1923)։ 1923-1927 թթ. եղել է Մաքս Բոռնի ասպիրանտը, 1927-1941 թթ.՝ Լայպցիգի և Բեռլինի համալսարանների պրոֆեսոր, 1941 թվականից՝ Բեռլինի և Գյոթինգենի, 1955 թվականից՝ Մյունխենի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն և պրոֆեսոր։ 1925 թվականին Նիլս Բորի հետ մշակել է քվանտային մեխանիկայի առաջին տարբերակը՝ մարտիցային մեխանիկան։ Կատարել է հելիումի ատոմի քվանտամեխանիկական հաշվարկը, ցույց է տվել երկու տարբեր վիճակներում դրա գոյության հնարավորությունը։ 1927 թվականին ձևակերպել է անորոշությունների սկզբունքը, Յա. Ի. Ֆրենկելից անկախ մշակել ֆեռոմագնիսական նյութերի ինքնակամ մագնիսացվածության և փոխանակային փոխազդեցության տեսությունը։ Աշխատանքներ ունի նաև ատոմային միջուկի կառուցվածքի (բացահայտել է նուկլոնների փոխազդեցության փոխանակային բնույթը), ռելյատիվիստական քվանտային մեխանիկայի, դաշտի միասնական տեսության վերաբերյալ (1932 թ․)։
Փիլիսոփայական հայացքներ
խմբագրելՀայզենբերգը մեծ ուշադրության էր արժանացնում գիտության փիլիսոփայական հիմնավորմանը, որին նվիրել է մի շարք աշխատանքներ և ելույթներ։ 1950-ական թթ. լույս տեսավ նրա «Ֆիզիկան և փիլիսոփայությունը» գիրքը, որն ընդգրկում է Սենտ-Էնդրյուսի համալսարանում կարդացած Գիֆորդոֆյան դասախոսությունները, իսկ տասը տարի անց՝ «Ամբողջը և մասը» ինքնակենսագրական աշխատությունը, որը Կարլ ֆոն Վայցզեկերը անվանել է մեր ժամանակների միակ պլատոնական երկխոսությունը[17]։ Պլատոնի փիլիսոփայությանը Հայզենբերգը ծանոթ էր դեռևս Մյունխենի դասական գիմնազիայում սովորելու տարիներին, որտեղ ստացել էր հիմնավոր հումանիտար կրթություն։ Բացի այդ, Հայզենբերգի վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը, որը հայտնի բանասեր էր[18]։ Ողջ կյանքի ընթացքում Հայզենբերգը պահպանեց իր հետաքրքրվածությունը Պլատոնի և մյուս անտիկ փիլիսոփաների հանդեպ։ Նա կարծում էր, որ «հնարավոր չէ առանց հունական փիլիսոփայության իմացության զարգացնել ժամանակակից ատոմային ֆիզիկան»[19]։ XX դարի երկրորդ կեսի տեսական ֆիզիկայի զարգացման մեջ նա տեսնում էր վերադարձ Պլատոնի որոշ ատոմիստական գաղափարներին (այլ մակարդակում).
Եթե մենք ցանկանում ենք համեմատել մասնիկների ժամանակակից ֆիզիկայի արդյուքները հին փիլիսոփաներից որևէ մեկի գաղափարների հետ, ապա Պլատոնի փիլիսոփայությունը ամենահամապատասխանն է. ժամանակակից ֆիզիկայի մասնիկները սիմետրիայի խմբերի ներկայացուցիչներ են, և այս իմաստով նրանք հիշեցնում են պլատոնական փիլիսոփայության սիմետրիկ պատկերները[20]։ - Վերներ Հայզենբերգ
|
Պարգևներ և անդամակցությունը գիտական հաստատություններին
խմբագրել- Մատեուչիի անվան մեդալ (1929)
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (1932)
- Մաքս Պլանկի անվան մեդալ (1933)
- ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի բրոնզե մեդալ (1964)
- Նիլս Բորի անվան միջազգային ոսկե մեդալ (1970)
- Բավարական շքանշան «Վաստակի համար»
- Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության «Վաստակի համար» շքանշան
- Բրիտանական «Վաստակի համար» շքանշանի ասպետ (Peace Class)
- Անդամ է Սաքսոնիայի գիտությունների ակադեմիայի, Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի, Պրուսիայի գիտությունների ակադեմիայի, Բավարիայի գիտությունների ակադեմիայի, Լեոպոլդինի գիտությունների ակադեմիայի։
- Արտասահմանյան անդամ է՝ Լոնդոնի թագավորական հասարակության (1955), Ամերկայի արվեստի և գիտության ակադեմիայի, Իռլանդիայի թագավորական ակադեմիայի, Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Նիդեռլանդների գիտությունների թագավորական ակադեմիայի, Գիտությունների պապական ակադեմիայի, դեի Լինչեյի ազգային ակադեմիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Ռումինիայի գիտությունների ակադեմիաների։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Beyler R. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Гейзенберг Вернер // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ www.pas.va
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 9,18 9,19 9,20 9,21 9,22 9,23 9,24 9,25 9,26 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ English Wikipedia community Wikipedia — 2001.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1932/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://www.deutscheakademie.de/en/awards/sigmund-freud-preis
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 165.
- ↑ 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 Kindred Britain
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ А. В. Ахутин,, В. Гейзенберг, Физика и философия. Часть и целое, М. Наука, 1990, էջ 365 (Վերներ Հայզենբերգը և փիլիսոփայությունը) (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия էջեր 367—368 (ռուս.)
- ↑ А. В. Ахутин, Вернер Гейзенберг и философия, էջ 370}} (ռուս.)
- ↑ В. Гейзенберг, Природа элементарных частиц, 1977, հատոր 121, էջ 665 (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերներ Հայզենբերգ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 161)։ |