Պոլ Դիրակ
Պոլ Ադրիեն Մորիս Դիրակ (անգլ.՝ Paul Adrien Maurice Dirac, օգոստոսի 8, 1902[1][2][3][…], Բրիստոլ, Էյվոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4][5][6] - հոկտեմբերի 20, 1984[1][2][3][…], Թալահասի, ԱՄՆ[5][6]), անգլիացի ֆիզիկոս, տեսաբան, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1930 թ.)։ Մի շարք երկրների ակադեմիաների և գիտական ընկերությունների, այդ թվում նաև ՍՍՀՄ ԳԱ 1931 թվականից արտասահմանյան անդամ։
ԿենսագրությունԽմբագրել
Դիրակ Պոլ Ադրիեն Մորիսը ծնվել է 1902 թ. օգոստոսի 8-ին Բրիստոլ քաղաքում։ Սովորել է Բրիստոլի, ապա Քեմբրիջի համալսարաններում ավարտել է 1924 թվականին։ 1932 թվականից Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր։ Դիրակը կառուցել է քվանտային մեխանիկայի, այսպես կոչված, ձևափոխությունների տեսությունը 1926-1927 թթ., մշակել է ճառագայթման քվանտային տեսության հիմունքները։ Էնրիկո Ֆերմիի հետ մեծ ավանդ է ներդրել քվանտային վիճակագրության բնագավառում (Ֆերմի-Դիրակի վիճակագրություն), մասնավորապես պարզել բաշխման վիճակագրական բնույթի և ալիքային ֆունկցիայի սիմետրիայի հատկությունների կապը 1925 թվականին։ 1928 թվականին ստեղծել է էլեկտրոնի շարժման ռելյատիվիստական տեսությունը, որը հնարավորություն տվեց բացատրել մի շարք ֆիզիկական երևույթներ և կանխատեսել պոզիտրոնի գոյությունը։ Դաշտի քվանտային տեսության տարբեր բնագավառներին են նվիրված նաև Դիրակի մի շարք ուրիշ աշխատանքներ, նա առաջինն է կիրառել երկրորդային քվանտացման մեթոդը 1927 թվականին, որը հետագայում լայն տարածում գտավ տեսական ֆիզիկայում։ Դիրակը Էրվին Շրյոդինգերի հետ 1933 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ քվանտային մեխանիկայի վերաբերյալ աշխատությունների և էլեկտրոնային տեսության զարգացման համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Paul Adrien Maurice Dirac — 1834.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Дирак Поль Адриен Морис // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 P.A.M.Dirac Biography // biography
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ LIBRIS — 2012.
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/dirac.html
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ 10,0 10,1 10,2 P.A.M.Dirac Biography // biography.com
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1933/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ 15,0 15,1 15,2 Who's Who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849.
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 409)։ |