Յակով Զելդովիչ
Յակով Բորիսի Զելդովիչ (բելառուս․՝ Якаў Барысавіч Зяльдовіч, ռուս.՝ Яков Борисович Зельдович, (փետրվարի 23 (մարտի 8), 1914[1], Մինսկ, Ռուսական կայսրություն[2] - դեկտեմբերի 2, 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։
Կենսագրություն
խմբագրել1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում, 1966 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Զելդովիչը այրման, դետոնացման և հարվածային ալիքների տեսության հիմնադիրներից է։ Ունի ֆիզիկական քիմիային, աստղաֆիզիկային, միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկային վերաբերող աշխատանքներ։ Զելդովիչը ուրանի ճեղքման շղթայական ռեակցիայի ճշգրիտ հաշվարկի հեղինակներից է։ Յուլի Բ․ Խարիտոնի հետ համատեղ աշխատանքնևրը կարնոր նշանակություն են ունեցել միջուկային էներգիայի օգտագործման պրոբլեմների լուծման համար։ Զելդովիչին է պատկանում գերսառը նեյտրոններ «որսալու» գաղափարը (իրագործել է Ֆ․ Շապիրոն)։ Մշակել է աստղերի և աստղային համակարգերի զարգացման վերջնական փուլերի տեսությունը, առաջարկել տիեզերաբանական տեսությունների ստուգման փորձնական մեթոդներ։ 1970 թվականից եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տիեզերաբանական նորաստեղծ հանձնաժողովի առաջին նախագահը։
Պարգևներ
խմբագրել- Լենինյան մրցանակ
- ԽՍՀՄ պետական (4 անգամ) մրցանակներ
- Կուրչատովի մեդալ (1977)
- Ստալինի մրցանակ (1943, 1949, 1951, 1953)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945,1964)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1962)
- 2001 թ. 11438 Զելդովիչ աստերոիդը անվանվել է նրա հիշատակին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.mi.ras.ru/index.php?c=inmemoriapage&id=23369&l=1
- ↑ 2,0 2,1 2,2 Зельдович Яков Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ 5,0 5,1 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/yakov-zeldovich
- ↑ https://www.ictp.it/prize/dirac-medal
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 395.
Գրականություն
խմբագրել- Герштейн С․ С․ и др․, Яков Борисович Зельдович, «Успехи физических наук», 1974, т․ 112, вып․ 3 (ունի աշխատ, ցանկ)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յակով Զելդովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 681)։ |