Վոլֆգանգ Էռնստ Պաուլի (գերմ.՝ Wolfgang Ernst Pauli, ապրիլի 25, 1900(1900-04-25)[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - դեկտեմբերի 15, 1958(1958-12-15)[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից, Պաուլիի սկզբունքը բացահայտողը։

Վոլֆգանգ Պաուլի
գերմ.՝ Wolfgang Pauli
Ծնվել էապրիլի 25, 1900(1900-04-25)[1][2][3][…]
Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էդեկտեմբերի 15, 1958(1958-12-15)[4][1][2][…] (58 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
բնական մահով
ԳերեզմանZollikon cemetery[5]
Քաղաքացիություն ԱՄՆ,  Շվեյցարիա և  Ավստրիա
Դավանանքչդավանող կաթոլիկ[6]
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Համբուրգի համալսարան, Գյոթինգենի համալսարան[1], Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1], Նիլս Բորի ինստիտուտ[1], Պերդյու համալսարան[1], Միչիգանի համալսարան[1], Փրինսթոնի համալսարան[1] և Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց[1]
Գործունեության ոլորտքվանտային մեխանիկա և տարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[7]
Ալմա մատերԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան (հուլիս 1921)[1] և Döblinger Gymnasium? (1918)[1]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[8][9] և անգլերեն[9]
Գիտական ղեկավարԱռնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավարՖելիքս Վիլարս[10], Նիկոլաս Կեմեր[11], Մորիս Փրայս[12], Armin Thellung?[12], John Markus Blatt?[12], Charles Enz?[12], Beat Andreas Troesch?[12], Philippe Choquard?[12], Alexander Rusterholz?[12], Paul Güttinger?[12], Andreas Valkó?[12], Saleh Selim-Younis?[12], Hans Aeppli?[12], Amos de-Shalit?[12], Jean-Pierre Blaser?[12], Max Robert Schafroth?[12] և Igal Talmi?
Հայտնի աշակերտներMarkus Fierz?, Sigurd Zienau? և Hans Frauenfelder?
Պարգևներ
Ամուսին(ներ)Käthe Margarethe Deppner? և Franziska Bertram?
ՀայրՎոլֆգանգ Ջոզեֆ Պաուլի[17]
ՄայրBerta Kamilla Pauli?
 Wolfgang Pauli Վիքիպահեստում

Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1945 թ․)։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Վիեննայում։ Հայրը՝ բժիշկ և քիմիայի պրոֆեսոր Վոլֆգանգ Յոզեֆ Պաուլին (իսկական անունը՝ Վոլֆ Պասխելես, 1869-1955 թթ.), սերում էր Պրահայի հայտնի հրեական ընտանիքից՝ Պասխելես-Ուտիցներից, և ազգանունը փոխել ու կաթոլիկություն էր ընդունել ամուսնությունից ոչ շատ առաջ, 1898 թ․։ Մայրը՝ ֆելիետոնիստ Բերթա Կամիլա Պաուլին (ծնյալ Շյուտց, 1878-1927 թթ.) հայտնի հրեա գրականագետ Ֆրիդրիխ Շյուտցի (1844-1908 թթ.) աղջիկն էր։ Կրտսեր քույրը՝ Գերթա Պաուլին, նույնպես հայտնի գրականագետ դարձավ (1909-1973 թթ.)։ Երկրորդ անունը Վոլֆգանգը ստացել է կնքահոր՝ հայտնի ֆիզիկոս Էռնստ Մախի պատվին։

Պաուլին սովորել է Մյունխենյան համալսարանում՝ Առնոլդ Զոմմերֆելդի մոտ։ Զոմմերֆելդի խնդրանքով 20-ամյա Պաուլին այնտեղ «Ֆիզիկական հանրագիտարանի» համար ակնարկ է գրում հարաբերականության ընդհանուր տեսության վերաբերյալ։ Այդ մենագրությունը մինչև հիմա դասական է համարվում։ Դասավանդել է Գյոթինգենում, Կոպենհագենում, Համբուրգում, Փրինսթոնի համալսարանում (ԱՄՆ), Ցյուրիխի բարձրագույն էլեկտրատեխնիկական դպրոցում (Շվեյցարիա)։ Պաուլիի անվան հետ է կապված քվանտային մեխանիկայի այնպիսի հիմնարար հասկացություն, ինչպիսին է տարրական մասնիկի սպինը։ Կանխատեսել է նեյտրինոյի գոյությունը և ձևակերպել «արգելման սկզբունքը»՝ Պաուլիի սկզբունքը, ինչի համար 1945 թ․ ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակը։ 1958 թ․ պարգևատրվել է Մաքս Պլանկի անվան մեդալով։ Մահացել է քաղցկեղից, Ցյուրիխում։

Գիտական նվաճումները

խմբագրել

Պաուլին էական ներդրում ունի ժամանակակից ֆիզիկայում, հատկապես քվանտային մեխանիկայի բնագավառում։ Իր աշխատանքները հազվադեպ է հրապարակել՝ գերադասելով ինտենսիվ նամակագրությունը կոլեգաների, հատկապես Նիլս Բորի և Վերներ Հայզենբերգի մտերիմ ընկերների հետ։ Այդ պատճառով Պաուլիի շատ գաղափարներ կգտնեք միայն նամակներում, որոնք հաճախ ձեռքից ձեռք էին փոխանցվում և պատճենվում։ Դատելով ամեն ինչից, Պաուլին չէր մտահոգում այն հանգամանքը, որ չհրապարակվելու պատճառով նրա աշխատանքների մեծ մասը գրեթե հայտնի չէ լայն հասարակությանը։ Այնուհանդերձ, որոշ փաստեր հայտնի են դառնում․

  • 1924 թ․ Պաուլին քվանտային մեխանիկայում նոր ազատության աստիճան է ներմուծում՝ վերացնելու համար դիտարկվող մոլեկուլային սպեկտրների մեկնաբանությունների անհիմնությունը։ Այդ ազատության աստիճանը 1925 թ․ Ջորջ Ուլենբեկը և ՍեմուելԳուդսմիթը հայտնաբերեցին որպես էլեկտրոնի սպին։ Ընդ որում Պաուլին ձևակերպեց իր արգելման սկզբունքը, որը հավանաբար նրա ամենակարևոր ներդրումն է քվանտային մեխանիկայում։
  • 1926 թ․ քվանտային մեխանիկայի մետրիցային ներկայացման՝ Հայզենբերգի հրապարակումից քիչ անց Պաուլին այդ տեսությունը կիրառում է ջրածնի սպեկտրի համար։ Սա էական փաստարկ է հանդիսանում Հայզենբերգի տեսության ճանաչման համար։
  • 1927 թ․ Պաուլին էլեկտրոնի սպինի նկարագրման համար մտցնում է սպինորի հասկացությունը։
  • 1930 թ․ Պաուլին ձևակերպում է նեյտրինոյի գաղափարը։ Նա ցույց է տալիս, որ նեյտրոնի բետա-տրոհման ժամանակ էներգիայի և իմպուլիս պահպանման օրենքները կարող են տեղի ունենալ միայն եթե ճառագայթվի ևս մի՝ դեռևս անհայտ մասնիկ։ Քանի որ այդ ժամանակ մասնիկի գոյությունն ապացուցել հնարավոր չէր, Պաուլին այն ձևակերպեց որպես անհայտ մասնիկ։ Էնրիկո Ֆերմին այն անվանեց «նեյտրինո»՝ նեյտրոնիկ։ Նեյտրինոյի գոյությունը փորձնականորեն ապացուցվեց միայն 1954 թ․։

Պաուլիի անհատականությունը

խմբագրել

Պաուլին ֆիզիկայում հայտնի է որպես պերֆեկցիոնիստ։ Չսահմանափակվելով միայն իր աշխատանքներով՝ նա անխնա քննադատում էր նաև կոլեգաների սխալները։ Պաուլին դարձավ «ֆիզիկայի խիղճը», հաճախ աշխատանքները բնութագրում էր «ընդհանրապես սխալ», կամ տալիս այսպիսի բնորոշումներ՝ «սա ոչ թե պարզապես անճիշտ է, այլ նույնիսկ սխալ էլ չէ»։ Կոլեգաները կատակում էին՝ ասելով․ «Մահից հետո Պաուլին Աստծո մոտ ընդունելության է արժանանում։ Նա հարցնում է Աստծուն, թե ինչու է նուրբ կառուցվածքի հաստատունը հավասար 1/137։ Աստված գլխով է անում, մոտենում գրատախտակին և սկսում է սարսափելի արագությամբ հավասարումներ գրել։ Պաուլին գոհունակությամբ դիտում է, սակայն շուտով սկսում է ժխտականորեն ցնցել գլուխը»։

Մի այլ անեկդոտ պատմում է, որ երբ Հայզենբերգը Պաուլիին ներկայացնում է իր նոր տեսությունը, որպես պատասխան մի նամակ է ստանում, որտեղ քառակուսի էր նկարված և նշված էր «Ես կարող եմ նկարել Տիցիանի պես»։ Ներքևում մանր տառերով գրված էր․ «Միայն որոշ մանրամասներ չկան»։

Պաուլին նաև հռչակված էր նրանով, որ իր ներկայությամբ փորձնական սարքավորումը դադարում էր գործել կամ նույնիսկ խափանվում էր։ Այս երևույթը հայտնի է «Պաուլիի էֆեկտ» անունով։

Պատմում են, որ մի անգամ ֆիզիկայի դասաժամին Պաուլիի ուսուցիչը գրատախտակին սխալ է թույլ տալիս, որը երկար ժամանակ չի կարողանում գտնել։ Վերջապես, հուսահատված, ի մեծ ուրախություն աշակերտների, նա ասում է․ «Պաուլի, ասեք վերջապես, թե ինչ սխալ եմ արել։ Դուք հավանաբար վաղուց գտել եք այն»։

Պաուլիի դասընկերը Վիեննայի ֆեդերալ գիմնազիայում եղել է Ռիխարդ Կունը՝ 1938 թ․ քիմիայի նոբելյան մրցանակի ապագա դափնեկիրը։

Պաուլիի և Յունգի դիալոգը

խմբագրել

Պաուլիի գործունեության պակաս հայտնի ոլորտ է համագործակցությունը Կարլ Յունգի հետ, ինչը սկսել է ուսումնասիրվել վերջերս՝ 1990 թ․-ից։ Նրանց նամակագրությունից, որը կապել է երկու գիտնականներին 1932-1958 թթ․, պարզ է դառնում, սինքրոնայնության, արքետիպերի և կոլեկտիվ անգիտակցականի հասկացությունների ձևավորման մեջ Պաուլին էական կշիռ է ունեցել։

Գրականություն

խմբագրել
  • Теоретическая физика XX века. Сборник статей, посвященных памяти В. Паули. М.։ ИИЛ, 1962. — 444с.
  • Гроссман Э. А. Философские взгляды Вольфганга Паули // Философия и культура. 2008. № 1. С. 148—155.
  • Паули В. (ред.) Нильс Бор и развитие физики. М.։ ИИЛ, 1958.
  • Дэвид Линдорф «Юнг и Паули: встреча двух великих умов». Касталия. 2013.
  • Храмов Ю. А.։Физики

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Պաուլի» հոդվածին։