Եվգենի Լիֆշից

խորհրդային ֆիզիկոս

Եվգենի Միխաիլովիչ Լիֆշից (ռուս.՝ Евге́ний Миха́йлович Ли́фшиц, փետրվարի 8 (21), 1915[1], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ խորհրդային ֆիզիկոս-գիտնական, ակադեմիկոս (1979 թ., ԽՍՀՄ ԳԱ-ի թղթակից-անդամ, 1966 թ.), գիտական շրջանակը՝ պինդ մարմնի ֆիզիկա, տիեզերածնություն, գրավիտացիայի տեսություն։ Լենինյան մրցանակի դափնեկիր։

Եվգենի Լիֆշից
Ծնվել էփետրվարի 8 (21), 1915[1]
Խարկով, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 29, 1985(1985-10-29)[1][2] (70 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս, համալսարանի պրոֆեսոր և ոչ գեղարվեստական գրող
Հաստատություն(ներ)Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ և Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ
Գործունեության ոլորտտեսական ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԽարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ
ԿոչումԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԼև Լանդաու
ՊարգևներՍտալինյան մրցանակ Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Լենինյան մրցանակ Landau Gold Medal? և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Խարկովում։ Իլյա Միխայլովիչ Լիֆշիցի եղբայրն է։ Լիֆշից եղբայրները ծնվել և դատիարակվել են խարկովյան հայտնի բժիշկ-օնկոլոգ Միխայիլ Իլյիչ Լիֆշիցի ընտանիքում։ Բազմաթիվ մարդկանց կարծիքով հանդիսանում է Լև Լանդաուի ընկերը[3][4], որի հետ նա շփվում էր ամեն օր։ Գոյություն ունեն նաև այլ կարծիքներ, ըստ որոնց Լիֆշիցին տրվել է բացասկան գնահատական ինչպես համամարդկային առումով, այնպես էլ Լանդաուի հետ հարաբերությունների մեջ[5][6]։

Եվգենի Լիֆշիցը հանդիսանում է Տեսական ֆիզիկայի Լանդաուի և Լիֆշիցի կուրսի համահեղինակ (1962 թ.): Լև Լանդաուի հետ համատեղ կառուցել է դոմենների և ֆեռոմագնիսների տեսությունը և դուրս է բերել մագնիսական մոմենտի շարժման հավասարումները (Լանդաու-Լիֆշիցի հավասարումներ, 1935 թ.): Փուլային անցումների տեսության մեջ չափանիշ է հաստատել, որը թույլ է տվել տալ II տիպի բոլոր հնարավոր անցումների ամբողջական դասակարգումը։ Մշակել է խտացված մարմինների միջև գործող մոլեկուլային ուժերի տեսությունը (1954 թ.): Կառուցել է լայնացող Տիեզերքում անկայունության տեսությունը (1946 թ.): Իսահակ Մարկովիչ Խալատնիկովի և Վլադիմիր Ալեքսեևիչ Բելինսկու հետ գտել է Այնշթայնի հավասարումների, ժամանակի առանձնահատկություններով, ընդհանուր տիեզերածնական լուծումներ (1970-1972 թթ.): Ստալինյան մրցանակի դափնեկիր է՝ (1954 թ.) ԽՍՀՄ ատոմային պրոեկտի հաշվարկներում մասնակցության համար։

Գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում շատ տարիներ է նվիրել «Փորձարարական և տեսական ֆիզիկայի ամսագրին» (գլխավոր խմբագիրը՝ Պյոտր Կապիցա)։ Պրակտիկորեն, 30 տարվա ընթացքում, մինչ իր մահը, ամսագրի հիմնական խմբագիրն էր։ Ամուսնացած է եղել Ելենա Բերեզովսկայայի (1937-1976 թթ.) և Զինաիդա Գորոբեցի (1976-1985 թթ.) հետ։ Որդին Միխայիլ Բերեզովսկին է։

Մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում և թաղված է Կունցևոյի գերեզմանատանը[7]։

Հիմնական տարեթվերԽմբագրել

ՔննադատությունԽմբագրել

Ժամանակակից պատմաբանները չեն եկել միասնական կարծիքի այն մասին, որ հանդիսանում է Եվգենի Լիֆշիցը Լև Լանդաուի համահեղինակը տեսական ֆիզիկայի կուրսի գրելու մեջ, թե եղել է միայն նրա քարտուղարը, «Ակադեմիկ Լանդաու։ Ինչպես ենք մենք ապրել» գրքում համահեղինակության կարծիքը հաստատել է Լև Լանդաուի կինը՝ Կորա Դրոբցևը։ Կուրսի ավարտը և հրատարակումը շարունակվել է նաև առանց Լանդաուի մասնակցության (նրա հիվանդությունից և 1968 թվականին մահից հետո)։ Մինչ կյանքի վերջին օրերը Լիֆշիցը շարունակել է աշխատել «տեսական ֆիզիայի կուրսի» խմբագրման և հրատարակման վրա։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել