Իգի Փոփ
Իգի Փոփ (անգլ.՝ Iggy Pop, իրական անունը՝ Ջեյմս Նյուել Օսթերբերգ կրտսեր (անգլ.՝ James Newell Osterberg, Jr., ապրիլի 21, 1947[1][2][3][…], Մասկիգոն, Միչիգան, ԱՄՆ[4]), ամերիկացի ռոք վոկալիստ, ալտերնատիվ ռոքի սկզբնադիրներից[9]։ Այլընտրանքային ռոքի զարգացման մեջ իր ունեցած մեծ ներդրման շնորհիվ նրան անվանում են պանկ ռոքի ու գրանջի «կնքահայր» (երբեմն նաև «պապ»)։ 2009 թվականին բրիտանական «Classic Rock» հեղինակային ամսագիրը նրան տվեց «Կենդանի լեգենդ» կոչումը[10]։
Իգի Փոփ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ James Osterberg |
Ի ծնե անուն | անգլ.՝ James Newell Osterberg |
Նաև հայտնի է որպես | Iggy Pop |
Ծնվել է | ապրիլի 21, 1947[1][2][3][…] (77 տարեկան) Մասկիգոն, Միչիգան, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ռոք, հարդ ռոք[5], պրոտո փանկ, գարաժ ռոք, փանկ-ռոք, գլեմ ռոք, Պոստ փանկ և ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, կիթառահար, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | կիթառ, հարվածային գործիք, Ակուստիկ կիթառ, ստեղնաշարային գործիքներ և վոկալ[5] |
Լեյբլ | Արիստայի Գրառումները, I.R.S. Records, A&M Records, Chrysalis Records, Fat Possum Records, Virgin Records, RCA, Elektra Records և Virgin Music? |
Կրթություն | Միչիգանի համալսարան և Pioneer High School? |
Անդամակցություն | The Stooges, The Trolls? և The Prime Movers? |
Ամուսին | Wendy Weissberg?, Suchi Asano? և Nina Alu? |
Պարգևներ | |
Կայք | iggypop.com |
Ստորագրություն | |
Iggy Pop Վիքիպահեստում |
1960-ականների վերջերից մինչև 1970-ականների սկզբներ Իգի Փոփը հարդ ռոքի ու պանկ ռոքի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցած The Stooges ռոք խմբի վոկալիստն էր։ The Stooges-ը հայտնի դարձավ իր համերգային ելույթներով, որոնց ժամանակ Իգին (ինչպես միշտ մերկ իրանով) խեղում էր ինքն իրեն, վիրավորում ու հայհոյում հանդիսատեսներին, բեմից թռչում հանդիսատեսի վրա (առաջին անգամ օգտագործել stage dive-ը)։ The Stooges-ը յոթ անգամ ներկայացվել է ռոքնռոլի փառքի սրահում ներկայացվելու, և վերջապես 2010 թվականի մարտի 15-ին Նյու Յորքում կատարված փառահեղ արարողությամբ նրանք ներառվեցին փառքի սրահում[11]։
Իգի Փոփի հռչակը մի անգամ չի փոխվել իր կարիերայի ընթացքում։ Նրա ամենահայտնի մեներգերն են «Lust for Life», «I’m Bored», «Real Wild Child (Wild One)», «The Passenger» և «Candy» հիթ սինգլը (The B-52's-ի վոկալիստուհի Քեյթ Փիրսոնի), որը ներառված էր Top 40-ում[12]։ Նրա կարիերայի ու կենսագրության մասին պատմող «The Passenger» անվանումով վավերագրական ֆիլմն այժմ մշակման փուլում է։ «Իգի» բեմական կեղծանունը նրան տվել է Մայքլ Էրլեբայնը և «Prime Movers» խմբի մյուս ընկերները, այն բանի համար, որ Օսթերբերգը նախկինում «The Iguanas» խմբում էր[12]։ Իգի Փոփը համընդհանուր ճանաչված է, որպես բոլոր ժամանակների ամենադինամիկ կատարող[9]։ 1990-ականներից բազմիցս նկարահանվում է ֆիլմերում։
Կենսագրություն
խմբագրելԻգի Փոփը ծնվել է Միչիգան նահանգի Մասկեդոն քաղաքում։ Մայրը՝ Լուելլա (ի ծնե՝ Քրիստենսոն) Օսթերբերգը անգլերենի ուսուցչուհի էր, հայրը՝ Ջեյմս Նյուելլա Օսթերբերգ ավագը, աշխատում էր որպես միջին դպրոցի բեյսբոլի մարզիչ Միչիգանի Դիրբորն քաղաքի Ֆորդսոնի դպրոցում[13]։ Իգին մեծացել է Միչիգանի նահանգի Իպսիլանտի քաղաքի թրեյլեր պարկում[14]։ «Մենք ապրում էինք թրեյլերում, 96 համարի կայանում։ Ընդհանուր կար 113 համար։ Այդ ամբողջ ճամբարում բարձրագույն կրթություն ունեին երկու հոգի՝ ծնողներս», - ավելի ուշ հիշում էր երգիչը[15]։ Եթե հավատանք 1982 թվականին Փոփի հրապարակած ինքնակենսագրությանը, ապա նրա մանկությունն անցել է իր հոր էլեկտրասափրիչի ու հարևան գործարանի կոնվեյերի աղմուկի տակ։ Իր հարցազրույցներից մեկում Իգին նշում է.
Իմ մոտ առաջին անգամ երաժիշտ դառնալու ցանկություն առաջացավ, երբ մենք ընթանում էինք երկկողմանի մայրուղով։ Ես նստած էի 1949 թվականի արտադրության Կադիլակի հետևում. հայրս միշտ գնահատում էր լավ մեքենաները։ Դինամիկներում երգում էր Ֆրենկ Սինատրան. «Երազանքները կատարվում են, դա կարող է կատարվել, եթե դու հոգով երիտասարդ ես» ( անգլ.՝ «Fairy tales can come true, it can happen to you if you’re young at heart»): Հայրս համատեղ երգում էր։ Այդ օրվանից, երբ ինձ հարցնում էին, թե ինչ եմ պատրաստվում դառնալ, ես պատասխանում էի՝ երգիչ։
Հետո տարիքի հետ սկսեցի հասկանալ, որ դա այնքան էլ ռեալ չէ։ Եվ այդ ժամանակ ես որոշեցի, որ քաղաքական գործիչ եմ դառնալու[15]։ |
Արմատները
խմբագրելԻգի Փոփը իռլանդական ու անգլիական արմատներ ունի հոր կողմից, և նորվեգական արմատներ՝ մոր կողմից[16]։ Նրա հորը որդեգրել էր մի շվեդ-ամերիկյան ընտանիք, այդ իսկ պատճառով ընտանիքի ազգանումը շվեդական է (Österberg)[16]:
Երաժշտական կարիերա
խմբագրելՎաղ տարիներ. 1960-1967
խմբագրելՕսթերբերգն իր երաժշտական կարիերան սկսել է որպես հարվածային գործիքներ նվագող և նվագել է Միչիգան նահանգի Էնն Հարբոր քաղաքի միջին դպրոցի տարբեր խմբերում։ Խմբերից մեկը կոչվում էր «The Iguanas», որի անունից էլ նա վերցրեց իր Իգի բեմական կեղծանունը։ Ավելի ուշ երաժիշտը հիշում էր.
«The Prime Movers»-ի նման խմբերի մոտ տեղական բլյուզը ուսումնասիրելուց հետո նա թողեց Միչիգանի համալսարանն ու տեղափոխվեց Չիկագո, որպեսզի ավելի շատ բան իմանա բլյուզի մասին։ Չնայած Չիկագոյում նա նվագում էր բլյուզ ակումբներում, նրան մեծապես օգնեց Սեմ Լեյը («Paul Butterfield Blues Band»-ի նախկին անդամ), ով Իգիի հետ կիսվեց իր կապերով[17]։ Ներշնչվելով Չիկագոյի բլյուզով ու այնպիսի խմբերով, ինչպիսիք են The Sonics-ը և MC5-ը, նա կազմավորեց Psychedelic Stooges-ը, և սկսեց ինքն իրեն Իգի անվանել։ Խումբը կազմված էր Իգիից, ով իր վրա էր վերցրել վոկալիստի պարտականությունները, Ռոն Էշթոնից՝ կիթառ, նրա եղբայր Սքոթ Էշթոնից՝ հարվածայիններ, և բասիստ Դեյվ Ալեքսանդրից։
The Stooges-ի շրջան՝ 1968-1975
խմբագրելԾնողներս ինձ զիջեցին իրենց ննջասենյակը, և ես այդտեղ տեղափոխվեցի իմ հարվածային գործիքներով։ Հայրս նստում էր այդտեղ իր հինգմիլիմետրանոց բանակային սանրվածքով ու թերթ կարդում։ Ծնորղներս ուզում էին իմ մեջ ստեղծագործական ջիղ զարգացնել։ Ժամանակի հետ ստեղծագործության մասին նրանց պատկերացումն ընդարձակվում էր։ Ծերանալու հետ նրանք հանկարծ հասկացան. «Օ Աստվա՛ծ իմ, մեր որդին Իգի Փոփն է»[18]։
Իգի Փոփի սեփական ոճի ձևավորումը սկսվեց, երբ 1967 թվականին նա ներկա գտնվեց Միչիգանի համալսարանում The Doors խմբի համերգին։ Նա ապշած էր խմբի վոկալիստ Ջիմ Մորիսոնի բեմական պահվածքով[14]։ Հայտնի խմբի համերգային ելույթների ժամանակ Մորիսոնի էքստրեմալ պահվածքը երիտասարգ Իգիին ոգեշնչեց «տեղափոխել բեմի սահմանները»։ Ավելի ուշ Դեթրոյթում նա առաջին անգամ կիրառեց «ցատկը դեպի հանդիսատես»՝ այսպես կոչված «սթեյջ դայվինգ»-ը (անգլ.՝ stage diving)[14]: Բեմում Իգիի մեջ կարծես բնակություն է հաստատում չարքերի մի ամբողջ լեգիոն. ելույթ ունենալով մերկ իրանով ու արձակված լայնույթով, նա սանձարձակ ու անկարգ գործողություններ էր անում, «նետվում» երկրպագուների խմբի վրա և համերգի վերջում հայտնվում սեփական արյան մեջ։ Իր այդ պահվածքով Իգին ոգևորել է շատ ժամանակակիցների։
1968 թվականին, իրենց բեմական դեբյուտից մեկ տարի անց, խումբը, որն իր անվանումը կրճատել և այժմ հանդես էր գալիս «The Stooges» անվանմամբ, պայմանագիր է ստարագրում Elektra Records-ի հետ, սրանով ևս հետևելով The Doors-ի հետքերին, ովքեր այդ ժամանակ լեյբլի խոշորագույն նախագիծն էին (ասվում է, որ Իգին զանգել է Մո Հովարդին, որվեսզի ասի, որ ինքն իր խումբը «The Stooges» կկնքի, ինչին Հովարդը պատասխանում է «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կանվանեք, քանի դեռ դուք The Three Stooges չեք» և կախում խոսափողը)։ Խմբի առաջին երկու ալբոմները՝ համանուն «The Stooges»-ն ու «Fun House»-ը, (որոնցում Իգին, իր մեծ դժգոհությամբ, ձայնագրվել էր որպես «Iggy Stooge»), որոնց պրոդյուսերը Ջոն Քեյլն էր, վատ վաճառվեցին։ Շուտով՝ նոր անդամների ավելանալուց հետո, խումբն անկում ապրեց Փոփի հերոինի նկատմամբ կախվածության պատճառով։
Ծանոթությունը Դեյվիդ Բոուիի հետ
խմբագրել1971 թվականին Իգի Փոփն ու Դեյվիդ Բոուին հանդիպեցին Նյու Յորքի «Max’s Kansas City» գիշերային ակումբում[19]։ Փոփի կարիերան իմպուլս ստացավ Բոուիի հետ ընկերանալուց հետո, երբ վերջինս 1973 թվականին առաջարկեց դառնալ Փոփի ալբոմի պրոդյուսերը Անգլիայում։ Ջեյմս Ուիլիամսոնին հրավիրեցին, որպես բաս կիթառահար ու սկսեցին ռիթմ-սեսիայի փնտրտուքները։ Բայց, քանի որ թե՛ Բոուին, թե՛ Փոփը գոհ չէին Անգլիայի սեսիոնային երաժիշտներից, նրանք որոշեցին վերամիավորել The Stooges-ը։ Սակայն վերամիավորումը լիարժեք չէր, քանի որ Դեյվ Ալեքսանդրը գինեմոլության մեջ էր և այդպես էլ չկարողացավ մասնակցել ձայնագրություններին, իսկ 1975 թվականին մահացավ։ Բացի այդ, Ռոն Էշթոնը, դժկամորեն կիթառից անցավ բասի, որպեսզի տեղ ազատի Ուիլիամսոնի համար։ Ձայնագրության գործընթացը վերածվում է նոր ալբոմի՝ «Raw Power»: Ալբոմի թողարկումից հետո Սքոթ Թերսթոնը միանում է խմբին, որպես ստեղնաշարայիններ նվագող (ստեղնաշարայիններ/էլեկտրո ֆորտեպիանո)։ Բոուին շարունակում է աջակցել խմբին, բայց Իգիի խնդիրները թրանյութերի հետ դեռ շարունակվում էին։ The Stooges-ի վերջին ելույթն ավարտվում է խմբի ու բայքերների ընդհարմամբ, ինչը վավերագրվել է «Metallic K.O.» համերգային ալբոմում։ Թմրանյութերի չարաշահումը նրա կարիերան նորից փակուղի տարավ, այս անգամ արդեն՝ մի քանի տարով։
Բոուին ու Բեռլինը՝ 1976-1978
խմբագրելThe Stooges-ի երկրորդ անկումից հետո Իգի Փոփը մի քանի անգամ ձայնագրվեց Ջեյմս Ուիլիամսոնի հետ, բայց դրանք չհրապարակվեցին մինչև 1977 թվականը։ Դրանցից մեկը «Kill City» ալբոմն էր, որը համատեղ ստեղծել էին Փոփն ու Ուիլիամսոնը։ Իգին ի վիճակի չէր վերահսկել թմրանյութերի օգտագործումն ու ստիպված էր բավականին երկար բուժում ստանալ հոգեբուժական կլինիկայում, որպեսզի կարողանար ազատվել թմրադեղերի նկատմամբ կախվածությունից։ Բոուին նրա փոքրաթիվ տեսակցողներից էր և շարունակում էր աջակցել իր ընկերոջն ու համահեղինակին։ Բացի այդ կան տարածված խոսակցություններ, որոնց համաձայն Բոուին Իգիի համար կոկաին էր տանում[20]։ Ավելի ուշ «Esquire» ամսագրին տված հարցազրույցում Բուին մեկնաբանում է.
Կարծես ես ու Դենիս Հեփերն էինք, որ Իգիի համար թմրանյութեր էինք տանում հենց հիվանդանոց։ Եթե չեմ սխալվում, նրան հոգեբուժական բաժին տարել էին 1975 թվականին։ Այդ ժամանակ մեր գրպաններում ինչ ասես կար։ Ընդհանրապես թույլ չէր տրվում հիվանդանոց թմրանյութեր տանել, բայց մենք խենթ էին և կարողանում էինք ներս մտցնել այն, ինչ ունեինք։ Ես անգամ չեմ հիշում, որ մենք վախի նման մի բան զգայինք։ Չէ որ այնտեղ՝ հիվանդանոցում, մեր ընկերն էր, և մենք պետք է գոնե մի բան տանեիքն նրա համար, նա արդեն բավական երկար ժամանակ ոչինչ չուներ[21] |
1976 թվականին Բոուին Իգի Փոփին իր հետ տանում է «Station to Station» համերգային շրջագայությանը՝ ուղեկցի կարգավիճակով։ Դա Փոփի առաջին պրոֆեսիոնալ հյուրախաղային փորձն էր և նա ապշած էր, մեծ մասամբ Բոուիի աշխատանքի մակարդակով։ Բոուին ու Իգի Փոփը տեղափոխվում են Արևմտյան Բեռլին, որպեսզի ազատվեն իրենց թմրանյութային կախվածությունից։ 1977 թվականին Իգին պայմանագիր է ստորագրում «RCA Records»-ի հետ։ Բոուին օգնում է տեքստերի հարցում և պրոդյուսերություն անում Փոփի երկու ամենահայտնի սոլո ալբոմների համար՝ «The Idiot» և «Lust for Life» (Հանթ և Թոնի Սեյլս եղբայրների հետ)։ Այս ալբոմներն առանձնանում էին էլեկտրոնային երաժշտության ազդեցությամբ։ Բոուիի հետ համատեղ գրված երգերի ցանկում էին «China Girl», «Tonight» և «Sister Midnight» երգերը, որոնք Բոուին հետագայում օգտագործեց նաև իր սեփական ալբոմներում (դրանցից վերջինը վերաձայնագրվել է այլ տեքստով, ինչպես «Red Money»-ն «Lodger» ալբոմում)։ Բոուին նաև ստեղնաշարայիններ է նվագել Փոփի կենդանի կատարումների ժամանակ։ Այդ ելույթներից մի քանիսը ներառվել են 1978 թվականին թողարկված «TV Eye» համերգային ալբոմում։ Իգին էլ իր հերթին բեք վոկալ է կատարել Բոուիի «Low» ալբոմում։
Arista Record՝ 1979-1981
խմբագրելԻգիի մոտ մեծանում էր դժգոհությունը RCA լեյբլի աշխատանքի նկատմամբ և նա ավելի ուշ խոստովանում է, որ թողարկել է «TV Eye» ալբոմը, որպեսզի հնարավորինս շուտ ազատվի այդ լեյբլի երեք ալբոմների պայմանագրից։ Նա անցնում է «Arista Records»-ի, որի նշանի տակ 1979 թվականին թողարկում է «New Values»-ը։ Այդ ալբոմը պետք է դառնար The Stooges-ի, Ջեյմս Ուիլիամսոնի (այս անգամ պրոդյուսերի դերում) և Սքոթ Թարսթոնի (կիթառ ու ստեղնաշարայիններ) միավորման նման մի բան։ Զարմանալի չէ, որ ալբոմի ոճը վերադառնում է The Stooges-ի կիթառային հնչողությանը։ Չնայած այն բանին, որ ալբոմը բարձր գնահատեցին շատ երկրպագուներ (որոշները այն ավելի բարձր են գնահատում, քան Բոուիի հետ համագործակցությունները) և այն փաստին, որ ալբոմն իրոք ուժեղ հիմք ուներ, ներառյալ «I’m Bored»-ն ու «Five Foot One»-ը, «New Values»-ը մեծ հաջողություն չունեցավ։
Հաջողույթունը Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում
խմբագրելԱյնուամենայնիվ, «New Values»-ը բավականին մեծ հաջողություն ունեցավ Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում, ինչը տարավ նրան, որ Իգի Փոփն առաջին անգամ հյուրընկալվեց այդ երկրներում, և ալբոմը լրացուցիչ տարածում ստացավ։ Հյուրախաղերի ժամանակ հատկապես ուշագրավ էր Մելբուրնում «Australian Broadcasting Corporation» ընկերության «Countdown» շոուիի հաղորդումը, որին հրավիրված էր Իգին։ Նա հարցազրույց է տալիս Յան «Մոլի» Մելդրամին, որը հաճախ ընդհատվում էր նրանով, որ երգիչը ցատկում էր աթոռին ու ավստրալիական ակցենտի նմանակմամբ բացականչում «G’day mate»: Նրա հայտնվելը շոուիի պատմության ամենաուշագրավ դեպքերից է։ Այն ամրապնդում է նրա հայտնիությունը ավստրալիացի փանկի սիրահարների շրջանում։ Սրանից հետո նա ևս մի քանի անգամ հյուրախաղերով գալիս էր այստեղ։ Նոր Զելանդիա այցելության ժամանակ Իգի Փոփը երաժշտական տեսահոլովակ է ձայնագրում «I’m Bored»-ի համար, որում նա ապտակում է մի կնոջ ու գինի շփում լուսանկարչի վրա[22]։ Այդ ժամանակ Ավստրալիայում Իգի Փոփը հրավիրված էր «Ten Network»-ի գիշերային շոուում, Հայտնի չէ, կան այդ հարցազրույցի ձայնագրությունները, թե ոչ, բայց նրա՝ Countdown-ում հայտնվելու մասին հաճախ կրկնում են Ավստարալական հեռուստատեսությամբ։
Վռնդումը
խմբագրել«Soldier»-ի ձայնագրության ժամանակ (1980) Իգի Փոփն ու Ուիլիամսոնը վիճեցին (վերջինս ուզում էր Ֆիլ Սպեկտրի նման հնչողություն), և Ուլիամսոնը ազատվեց աշխատանքից, ինչից հետո նրանք չխոսեցին մոտ 18 տարի։ Դեյվիդ Բոուին հայտնվեց «Play it Safe» երգում, որտեղ Simple Minds խմբի հետ կատարում էր բեք վոկալը։ Այդ ալբոմը, որը թողարկվել էր «Party»-ից (1981) մեկ տարի անց, վաճառքի տեսանկյունից հաջողակ չէր։ Իգիին վռնդեցին Arista Records-ից։ Այդ ժամանակ նա տառապում էր թմրանյութային կախվածությունից։
Ութսունականներ
խմբագրելԵս առանձնապես նախընտրություններ չունեմ։ Ես ընախընտրում եմ հինգ դոլարը երեք դոլարին։ Ահա և ամենը[18]։
1980 թվականին Իգի Փոփը հրապարակեց «I NEED MORE» ինքնակենսագրականը՝ Էնն Արբորից ժամանած միչիգանցի մեկենաս համահեղինակ Էնն Ուեհերի հետ։ Գիրքը ներառում է ընտրված սև ու սպիտակ լուսանկարներ և Էնդի Ուորհոլի նախաբանը։ Ուորհոլն ասում է, որ ինքը հանդիպել է Իգիին դեռևս այն ժամանակ, երբ նա Ջիմ Օսթերբերգ էր. 1966 թվականի Էնն Արբորի կինոփառատոնի ժամանակ։ «Ես չգիտեմ, թե ինչու դա նրան հանրահայտ չդարձրեց», - գրում է նկարիչը, - «Այն իրոք լավն էր»։
1982 թվականին թողարկված «Zombie Birdhouse» ալբոմը, որը լույս էր տեսել Քրիս Սթայնի Animal Records լեյբլով ու Սթայնի պրոդյուսերությամբ, առևտրական առումով ավելի հաջողակ չէր, քան Փոփի նախորդ ալբոմները։ Բայց 1983 թվականին Իգի Փոփի ճակատագիրը նորից փոխվեց, երբ Դեյվիդ Բոուին ձայնագրեց «China Girl»-ի քավըր տարբերակը։ Երգն առաջին անգամ հայտնվել էր Իգիի «The Idiot» ալբոմում և Բոուիի «Let's Dance» ալբոմ-բլոքբասթերի գլխավոր հիթն էր։ Որպես երգի համահեղինակ Փոփը հսկայական հոնորարներ էր ստանում։ 1984 թվականի «Tonight» ալբոմում Բոուին ձայնագրեց «Lust for Life»-ի ժամանակահատվածում ստեղծված իրենց համատեղ աշխատանքներից ևս երկուսը՝ «Tonight» և «Neighborhood Threat»: Իգին լավ ապահովված էր դիվիդենտներով, համենայն դեպս որոշակի կարճ ժամանակահատվածում։ Ընկերոջ օգնությունը Իգիին ուժ տվեց լուծել խնդիրները IRS-ի հետ և հնարավորություն տվեց եռամյա ընդհատում անել, որի ընթացքում հաղթահարեց հերոինային կախվածությունը, դերասանական վարպետության դասեր ստացավ և անգամ հացրեց ամուսնանալ։
Բացի այդ, 1984 թվականին Իգի Փոփը կատարեց «Repo Man» ֆիլմի գլխավոր երգը (նախկինում Sex Pistols-ի կազմում հանդես եկած Սթիվ Ջոնսի հետ՝ կիթառ) ինչպես նաև գործիքային թեման, որը կոչվում էր «Repo Man Theme», որը հնչում էր սկզբնամասի տիտրերի ժամանակ։
1985 թվականին Փոփը մի քանի դեմո է ձայնագրում Ջոնսի հետ։ Նա այդ դեմոները ցույց է տալիս Բոուիին, ով բավականաչափ տպավորվում է դրանցով և առաջարկում պրոդյուսերություն անել այդ ալբոմի համար։ 1986 թվականին թողարկված «Blah Blah Blah» ալբոմը ձայնագրվել էր «նոր ալիք» ոճի ազդեցությամբ։ Ալբոմը ներառում էր «Real Wild Child (Wild One)» սինգլը՝ ավստրալիացի ռոքնռոլի պիոներ Ջոննի Օ’Քիֆի 1959 թվականի «Wild One» երգի քավըրը։ Այդ սինգլը դարձավ Բրիտանական թոփ տասնայկների հիթը և մեծ հաջողություններ ունեցավ ամբողջ աշխարհում, հատկապես Ավստրալիայում, որտեղ վերջին քսան տարիների ընթացքում այն օգտագործվում է ABC-ի «Rage» գիշերային հաղորդման երաժշտական ֆոնի կարգավիճակում։ «Real Wild Child (Wild One)»-ը մինչև հիմա Փոփի առևտրական հաջողություն ունեցած եզակի աշխատանքներից է։ «Blah Blah Blah»-ը դարձավ ԱՄՆ չարտերի ամենահաջողակ ալբոմը «The Idiot»-ի ժամանակներից ի վեր, հասնելով Billboard հիթ շքերթի 75-րդ հորիզոնականին։
Բացի այդ, 1985 թվականին թողարկված Rock & Rule ֆիլմում հնչում էին Իգի Փոփի ու Լու Ռիդի երգերը՝ Մոկա հերոսի համար։ Փոփի «Pain & Suffering» երգը հնչում է ֆիլմի եզրափակիչ էպիզոդում[23]։
«Risky» տեսահոլովակը
խմբագրել1987 թվականին Իգի Փոփը (Bootsy Collins-ի հետ) հայտնվեց ճապոնացի կոմպոզիտոր Ռյուիթի Սակամոտոյի «Neo Geo» գործիքային ալբոմում։ «Risky»-ի տեսահոլովակը, որի սցենարիստն ու ռեժիսորը Մայերթ Էվիսն էր, պատմության մեջ առաջին անգամ շահեց MTV Breakthrough Video Award: Նորարարական տեսանյութը, որն ուսումնասիրում էր FM-2030-ի ապագայի նոստալգիայի տրանսհումանիստական-փիլիսոփայական գաղափարները, ներկայացում է ռոբոտի ու Մա Ռեյի մոդելներից մեկի սիրավեպը 1930-ականներին, Փարիզում։ Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները կրում էին Ժան Բոդրիյարի աշխատությունների, Էդուարդ Մունքի «Սեռական հասությունության գեղանկարներ»-ի, Ռոլան Բարտի «Death of the Author»-ի ազդեցությունը։ Սև ու սպիտակ սյուրռեալիստական տեսահոլովակն օգտագործում է շարժման դադարներ, սուսագեղանկարներ և տասախցիկի այլ ռետրոէֆեկտներ։ Սակամոտոն Մայերթ Էվիսի վարպետությամբ հատկապես տպավորված էր «Վերջին կայսրը» պարտիտուրայի վրա կատարվող աշխատանքներով, որոնք ընթանում էին Լոնդոնում։ Նա ևս հայտնվում է տեսահոլովակում. տառեր ու արտահայտություններ է գրում տեսախցիկի բաց օբյեկտիվի վրա։ Իգի Փոփը, ով կատարում էր «Risky» երգի վոկալային մասը, նախընտրում է չհայտնվել տեսահոլովակում, ինչը հնարավորություն է տալիս նրա կատարման ժամանակ հետևել ռոբոտների սյուրռեալիստական պահվածքին։
King Biscuit radio show
խմբագրել«Blah Blah Blah»-ից ավելի ուշ թողարկված «Instinct»-ը (1988) շրջադարձային էր Իգիի ստեղծագործական կյանքում։ Ստեղծագործական առումով դա վերադարձ էր ծանր կիթառային հնչողությանը։ Ալբոմն ավելի մոտ էր The Stooges-ի շրջանի ստեղծագործություններին, քան նրա ժամանակակից սոլո ալբոմներին։ Նրա ձայնագրման ստուդիոն, որը սպասում էր «Blah Blah Blah»-ի նման ալբոմի, նրան դուռը ցույց տվեց։ Այնուամենայնիվ, King Biscuit radio show ալբոմը, որը ձայնագրվել էր «Instinct» ալբոմի համար կատարված հյուրախաղերի ժամանակ՝ 1988 թվականի հուլիսի 19-ին Բոստոնում (Իգիի հետ ելույթ էին ունենում նաև կիթառահար Էնդի Մաքքոյը և բաս կիթառահար Էլվին Գիբսը), մնում է պանկ ռոքի ամենահզոր ու ստացված համերգային ալբոմներից մեկը։
Իննսունականներ
խմբագրել«Brick by Brick»
խմբագրել1990 թվականին Փոփը Guns N' Roses խմբի երաժիշտներ Սլեշի ու Դաֆ Մակքագանի և The B-52's-ի վոկալիստուհի Քեյթ Փիրսոնի հետ ձայնագրում է «Brick by Brick» ալբոմը, որի պրոդյուսերը Դոն Ուեսն էր։ Ալբոմի ձայնագրման գործին մասնակցում են նաև մի շարք հայտնի հոլիվուդյան խմբերի անդամներ՝ որպես բեք վոկալ։ Նրանցից երկուսը՝ Ուայթի Փիրսոնն ու Քրեյգ Պայկը ստեղծում են իրենց խումբը և Իգիի հետ հյուրախաղերի գնում։ Նրանք նաև հանդիպում են «Kiss My Blood» (1991) հոլովակում, որը նկարահանվել էր փարիզյան Օլիմպիայում, աշխարհահռչակ ռեժիսոր Թիմ Պոուպի ղեկավարությամբ։ Տեսահոլովակը բազմաթիվ վեճերի պատճառ է դառնում։ Այդտեղ Փոփը նկարահանվել է միանգամայն մերկ։ Դա նրա միակ ալբոմն էր, որը ԱՄՆ-ում ոսկե ալբոմի կարգավիճակ է ստացել (վաճառվել էր ավելի քան 500000 օրինակ), և առաջին հիթը, որի դուետային կատարումը B-52's-ի երգչուհի Քեյթ Փիրսոնի հետ հայտնվել էր Top40-ում, «Candy»-ում։
The Manson Family օպերան
խմբագրելԲացի այդ, 1990 թվականին Փոփը խաղաց կոմպոզիտոր Ջոն Մորանի Point Music/Phillip Classics-ի թողարկած «The Manson Family» բազմիմաստ օպերայի գլխավոր դերը, որում նա երգում էր դատախազ Վինսենտ Բագլիոսիին։ Այդ տարի նա մասնակցություն ունեցավ նաև Red Hot + Blue project-ում, որտեղ Blondie խմբի վոկալիստուհի Դեբրա Հարիի հետ կատարում էր «Well Did You Evah!» երգը։
Գործունեությունը ֆիլմերում
խմբագրել1991 թվականին Իգի Փոփն ու Ուայթի Քիրսթը համատեղ ստեղծեցին «Why Was I Born (Freddy’s Dead)» սաունդթրեքը «Ֆրեդին մահացած է։ Վերջին մղձավանջը» ֆիլմի համար ֆիլմի։ Երգը հնչում է նաև ավարտական տիտրերի ժամանակ՝ «Մղձավանջ Ծփիների փողոցում» սերիալի կադրերի կամպիլիացիայի հետ մեկտեղ։
1992 թվականին Փոփը համագործակցում է Գորան Բրեգովիչի հետ Էմիր Կուստուրիցայի «Արիզոնայի երազ» ֆիլմի սաունդթրեքի շուրջ աշխատանքների ժամանակ։ Փոփը չորս երգ է կատարում. «In the Deathcar», «TV Screen», «Get the Money», և «This is a Film»: 1992 թվականին նա նաև համագործակցում է նյու յորքյան «White Zombie» խմբի հետ։ Իգին ձայնագրում է «Black Sunshine» երգի սկզբնամասում ու ավարտամասում հնչող վոկալային հատվածը, իսկ երգի տեսահոլովակում խաղում է գրողի դերը։ Իգիի անունը մեծ երախտագիտությամբ է հնչում խմբի La Sexorcisto: Devil Music, Vol. 1 ալբոմի ծանոթագրություններում։
Այլ
խմբագրել1993 թվականին Իգին թողարկում է «American Caesar» ալբոմը, որն ներառում էր երկու բավական հաջողված սինգլ. «Wild America» և «Beside You»: Մեկ տարի անց Իգին իր ներդրումն է ունենում Buckethead խմբի «Giant Robot» ալբոմում, որը պարունակում էր «Buckethead’s Toy Store» և «Post Office Buddy» երգերը։ Իգին հայտնվում է նաև ֆրանսիական «Les Rita Mitsouko» փոփ ռոք խմբի «Système D» ալբոմում, որտեղ նա Կատերինա Ռեյնջերի հետ դուետով կատարում է «My Love is Bad» երգը։
1995 թվականին Փոփը նորից հանրահայտ է դառնում։ Պատճառը հիմնականում նրա «Lust for Life» երգի հայտնվել էր «Ասեղի վրա» ֆիլմում։ Երգի համար նոր հոլովակ է նկարահանվում ֆիլմի կադրերով ու Իգիի ստուդիո նկարահանումներով, որոնց ժամանակ նա պարում էր ֆիլմի աստղերից մեկի՝ Էվան Բրեմների հետ։ Իգի Փոփի համերգը ֆիլմի սյուժետային պահ էր։ Երգն օգտագործվել է նաև Royal Caribbean Cruise Lines-ի գովազդում (շատ երաժշտական քննադատների հետ, ովքեր քննարկում էին այս երգի դրական ազդեցությունը ճանապարհորդության վրա) և The Jim Rome Show ամերիկյան ազգային սպորտ թոք շոուում, որպես երաժշտական թեմա։
Բացի այդ, 1995 թվականին Փոփը թողարկում է «Naughty Little Doggie» ալբոմը, որում Ուայթի Թիրսթը կատարում էր կիթառային մասը, և «I Wanna Live» սինգլը։ 1997 թվականին Իգին ռեմիքսավորում է «Raw Power»-ը, որպեսզի նրան տա ավելի կոպիտ, առանց փոխզիջումների հնչողություն։ Մինչ այդ մի շարք երկրպագուներ դժգոհում էին, որ Դեյվիդ Բոուիի օրիգինալ տարբերակը կեղտոտ է և չկան բավական բասեր։ Սկավառակի ետնանկարի վրա նա նշում է, որ «ամեն ինչ դեռ պարտքով է»։ Դոն Ուեսի հետ Փոփը համապրոդյուսերություն է անում իր «Avenue B» (1999) ալբոմի համար և թողարկում «Corruption» սինգլը։
Դասական գիտության «Classics Ireland» ազդեցիկ ամսագիրը որոշեց տպագրել Էդվարդ Գիբոնի «History of the decline and fall of the Roman empire» (Հռոմեական կայսրության անկման ու փլուզման պատմություն) գրքի մասին Փոփի մտորումները իր «Կեսարն ապրում է» հոդվածում (թողարկում. 2, 1995)։ Փոփը պատմում էր, որ Գիբոնի ընթերցումները Միացյալ Նահանգներ հյուրախաղերի ժամանակ նրան ոգեշնչեցին գրել «Կեսար» մոնոլոգը։
Սկավառակագրություն
խմբագրելThe Stooges խմբի հետ
խմբագրել- The Stooges (1969)
- Fun House (1970, հուլիս)
- Raw Power (1973)
- Metallic K.O. (1976, համերգային ալբոմ)
- Open Up And Bleed (1995, համերգային ալբոմ)
- Telluric Chaos (2005, մայիս, համերգային ալբոմ)
- The Weirdness (2007, մարտ)
- Ready To Die (2013, ապրիլ)
Ջեյմս Ուիլիամսոնի հետ
խմբագրել- Kill City (1975)
Սոլո ալբոմներ
խմբագրել- The Idiot (մարտ 1977)
- Lust for Life (սեպտեմբեր 1977)
- New Values (ապրիլ 1979)
- Soldier (հունվար 1980)
- Party (հունիս 1981)
- Zombie Birdhouse (սեպտեմբեր 1982)
- Blah Blah Blah (հոկտեմբեր 1986)
- Instinct (հուլիս 1988)
- Brick by Brick (հուլիս 1990)
- American Caesar (սեպտեմբեր 1993)
- Naughty Little Doggie (մարտ 1996)
- Avenue B (սեպտեմբեր 1999)
- Beat 'Em Up (հունիս 2001)
- Skull Ring (նոյեմբեր2003)
- Preliminaires (մայիս 2009)
- Après (մայիս 2012)
Համերգային ալբոմներ
խմբագրել- TV Eye Live 1977 (1978)
- Berlin 91 (մարտ 1994)
- Best Of...Live (1996)
- LiVE @ Studio105fm of The maison de la radio (2009-05-28՝ Paris, France)
Հավաքածուներ
խմբագրել- Pop Music (հոկտեմբեր 1996)
- Nude & Rude: The Best of Iggy Pop (հոկտեմբեր 1996)
- A Million in Prizes: The Anthology (հուլիս 2005)
Երաժշտություն վիդեոխաղերի համար
խմբագրել- «Grand Theft Auto IV»՝ «I Wanna Be Your Dog» (2008)
- «SingStar Amped»՝ «Real Wild Child (Wild One)»-ի կատարող (2007)
- «Scarface: The World is Yours»՝ «The Passenger» (2006)
- «Guitar Hero II»՝ «Search And Destroy» (2006)
- «MTX Mototrax»՝ «Funhouse» (2006)
- «Tony Hawk’s Underground 2 Remix»՝ «1970» (2005)
- «Driv3r»` «Gimme Danger»-ի հեղինակ (2004)
- «Vietcong»՝ «I Wanna Be Your Dog» (2003)
- «Project Gotham Racing 2»՝ «Beat Em Up»-ի հեղինակ (2003)
- «Gran Turismo 3: A-Spec» (2001)
- «Va mourire» / «Up Yours» (1995)
- «Watch Dogs» / «Gimme Danger (Remix)» (2014)
Երաժշտություն ֆիլմերի համար
խմբագրել- «Transporter 3»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (2008)
- «Seitenblicke»՝ «The Passenger»-ի կատարող (2008 թվականի մայիսի 27-ի հեռուստաէպիզոդ)
- «Halloween»՝ «1969 (Live)»-ի հեղինակ և կատարող (2007)
- «Shoot 'Em Up»՝ «Private Hell»-ի հեղինակ և կատարող (2007)
- «Smokin' Aces»՝ «Down on the Street»-ի հեղինակ (2006)
- «Stay»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (2006)
- «Coachella»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (2006)
- «PIG՝ Wood Slaughterhouse»՝ «Search and Destroy» -ի հեղինակ(2005)
- «The Weather Man»՝ «The Passenger»-ի կատարող (2005)
- «I’m Going to Tell You a Secret»՝ «Dirt»-ի հեղինակ (2005)
- «Whatever Happened to the Gender Benders?»՝ «Nightclubbing»-ի հեղինակ և կատարող (ՀՏ, 2005)
- «Just Like Heaven»՝ «Lust for Life»-ի հեղինակ (2005)
- «Grattis världen» (հեռուստասերիալ, 2005)
- «Lords of Dogtown»՝ «Success»-ի, «Loose»-ի ու «T.V. Eye»-ի հեղինակ, «Success»-ի կատարող (2005)
- «House of Wax»՝ «Dirt»-ի հեղինակ (2005)
- «The Jacket»՝ «We Have All the Time in the World»-ի կատարող (2005)
- «The Life Aquatic with Steve Zissou»՝ «Search and Destroy»-ի հեղինակ (2004)
- «Friday Night Lights»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (2004)
- «Let’s Rock Again!»՝ «1969»-ի հեղինակ (2004)
- «The School of Rock»՝ «T.V. Eye» (2003)
- «Wonderland»՝ «Search and Destroy»-ի հեղինակ (1973 թվական) և կատարող (2003)
- «Coffee and Cigarettes»՝ «Down on the Street»-ի հեղինակ, «Louie Louie»-ի կատարող (2003)
- «Janis et John»՝ «Tonight»-ի տեքստն ու կատարումը (2003)
- «Haggard: The Movie»՝ «Search and Destroy»-ի հեղինակ (2003)
- «The Wire»՝ «Search and Destroy» (էպիզոդ «Ebb Tide», 2003)
- «16 Years of Alcohol»՝ «Raw Power»-ի հեղինակ (2003)
- «Prey for Rock & Roll»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (2003)
- «End of the Century»՝ «No Fun»-ի և «Down on the Street»-ի հեղինակ (2003)
- «A Guy Thing»՝ «Lust for Life»-ի հեղինակ (2003)
- «24 Hour Party People»՝ «No Fun»-ի հեղինակ, «The Passenger»-ի հեղինակ և կատարող (2002)
- «I Live in a Bush World»՝ «African Man»-ի հեղինակ (2002)
- «Knockaround Guys»՝ «Down on the Street»-ի հեղինակ (2001)
- «He Died with a Felafel in His Hand»՝ «The Passenger»-ի հեղինակ (2001)
- «Freddy Got Fingered»՝ «I’ve Gotta Be Me»-ի կատարող (2001)
- «Intimacy»՝ «Consolation Prizes»-ի (1977), «Penetration»-ի (1973)) («Consolation Prizes» -ի (1977), «Penetration»-ի կատարող (1973) (2001)
- «Dogtown and Z-Boys»՝ «I Wanna Be Your Dog»-ի և «Gimme Danger»-ի հեղինակ (2001)
- «When Brendan Met Trudy»՝ «The Passenger»-ի կատարող (2000)
- «Almost Famous»՝ «Search and Destroy»-ի հեղինակ (2000)
- «The Filth and the Fury»՝ «No Fun»-ի հեղինակ (2000)
- «Bauhaus: Gotham»՝ «The Passenger»-ի հեղինակ (1999)
- «The Rugrats Movie»՝ «This World Is Something New to Me»-ի կատարող (1998)
- «SLC Punk!»՝ «1969»-ի, «Little Doll»-ի և «We Will Fall»-ի հեղինակ (1998)
- «Lock, Stock and Two Smoking Barrels»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (1998)
- «Whatever»՝ «Gimme Danger»-ի հեղինակ (1998)
- «Velvet Goldmine»՝ «T.V. Eye»-ի ու «Gimme Danger»-ի հեղինակ (1998)
- «Wild Things»՝ «Louie, Louie»-ի կատարող (1998)
- «The Wedding Singer»՝ «China Girl»-ի հեղինակ (1998)
- «Great Expectations»՝ «Success»-ի հեղինակ և կատարող (1998)
- «The Brave» (1997)
- «Space Goofs» (հեռուստասերիալ, 1997)
- «The Crow: City of Angels»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ և կատարող (1996)
- «Basquiat»՝ «Lust for Life»-ի կատարող (1996)
- «Trainspotting»՝ «Nightclubbing», «Lust For Life»-ի հեղինակ և կատարող (1996)
- «Brit Awards 1996»՝ «Passenger»-ի կատարող (ՀՏ, 1996)
- «The Babysitter»՝ «HATE»-ի հեղինակ և կատարող (1995)
- «Batman Forever»՝ «The Passenger»-ի տեքստ (1995)
- «Tank Girl»՝«Wild, Wild Thing»-ի հեղինակ և կատարող (1995)
- «Beavis and Butt-head»՝ «Butt Town»-ի կատարող (մուլտսերիալի «Temporary Insanity» էպիզոդ, 1994)
- «Arizona Dream» (1993)
- «Freddy’s Dead: The Final Nightmare»՝ «Why Was I Born? (Freddy’s Dead)»-ի կատարող (1991)
- «Problem Child 2»՝ «Real Wild Child»-ի կատարող (1991)
- «The Fresh Prince of Bel-Air»՝ «Butt Town»-ի կատարող(հեռուստասերիալի «Nice Lady» էպիզոդ, 1991)
- «Hardware»՝ «Cold Metal»-ի և «Bad Life»-ի կատարող (1990)
- «Problem Child»՝ «REAL WILD CHILD»-ի կատարող (1990)
- «Shocker»՝ «Love Transfusion»-ի կատարող (1989)
- «Black Rain»՝ «LIVING ON THE EDGE OF THE NIGHT»-ի կատարող (1989/I)
- «Slaves of New York»՝ «Fall in Love with Me»-ի տեքստ և կատարում (1989)
- «Adventures in Babysitting»՝ «Real Wild Child» (1987)
- «Athens, Ga.՝ Inside/Out»՝ «Search and Destroy»-ի հեղինակ (1987)
- «Dogs in Space»՝ «Dogfood», «The Endless Sea»*(1987)
- «Sid and Nancy»՝ «I Wanna Be Your Dog»-ի հեղինակ (1986)
- «The Boys Next Door»՝ «I Got Nothin'» -ի կատարող (1985)
- «Just One of the Guys»՝ «Down on the Street»-ի հեղինակ (1985)
- «Desperately Seeking Susan»՝ «LUST FOR LIFE»-ի տեքստ և կատարում (1985)
- «Repo Man»՝ «Repo Man Theme Song»-ի հեղինակ և կատարող (1984)
- «The Hunger»՝ «Funtime»-ի հեղինակ և կատարող (1983)
- «Rock & Rule»՝ «Pain & Suffering» (1983)
- «D.O.A.»՝ «Nightclubbing»-ի ու «Lust for Life»-ի հեղինակ և կատարող (1980)
- «Up the Academy»՝ «Gimme Danger»-ի ու «Night Theme»-ի երաժշտություն (1980)
- «Chuck» (հեռուստատսերիալ, 2 սեզոն 6 սերիա)՝ исполнитель «Pumping For Jill»-ի կատարող (2008)
- «Dark Shadows»՝ «I’m Sick of You» (2012)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 5,0 5,1 Montreux Jazz Festival Database
- ↑ https://next.liberation.fr/musique/2009/05/26/extension-du-domaine-d-iggy_560121
- ↑ http://www.lefigaro.fr/culture/2017/04/26/03004-20170426ARTFIG00304-iggy-pop-devient-commandeur-de-l-ordre-de-l-art-et-des-lettres-de-france.php
- ↑ https://www.billboard.com/music/awards/polar-music-prize-2022-iggy-pop-ensemble-intercontemporain-1235028084/
- ↑ 9,0 9,1 AOL Music Biography Արխիվացված 2009-08-16 Wayback Machine. Accessed June 8, 2008
- ↑ Իգի Փոփը կենդանի լեգենդ է դարձել - bigmir)net
- ↑ «Iggy Pop on His «Emotional Reaction» to the Stooges' Hall of Fame Induction Rolling Stone December 15, 2009». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 12,0 12,1 Rock On The Net: Iggy Pop
- ↑ Trynka (2007): pp.13-14
- ↑ 14,0 14,1 14,2 Limping with the Stooges in Washington Heights - The Brooklyn Rail
- ↑ 15,0 15,1 «Կյանքի կանոններ. Իգի Փոփ. Esquire ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 16,0 16,1 Ambrose, Joe (2004). Gimme danger: the story of Iggy Pop. Omnibus Press. էջեր 2. ISBN1844493288.
- ↑ «Weasel interviews Iggy Pop». WHFS, Bethesda, MD, USA. December, 1980. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 18,0 18,1 «Կյանքի կանոններ՝ Իգի Փոփ։ Հարցազրույց Esquire ամսագրին». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «David Bowie and Iggy Pop Meet At Max's Kansas City». Max's Kansas City. 2008 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ «David Bowie and Iggy Pop on the glam in Berlin». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Դեյվիդ Բոուի՝ Կյանքի կանոններ։ «Esquire» ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
- ↑ The Dominion, July 16, 1979. «Iggy Pop sets tour scene» by Jane Clifton
- ↑ Scott, Casey. «Rock & Rule». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 1-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքէջ
- Հատվածներ Իգի Փոփի «Էլի եմ ուզում» (Աննա Գեորգիևնա Գերասիմովա թարգմանություն) Արխիվացված 2007-12-18 Wayback Machine
- Իգի Փոփ՝ «Skull Ring» Արխիվացված 2009-03-30 Wayback Machine
- Իգի Փոփ՝ «Preliminaires» Արխիվացված 2016-09-26 Wayback Machine
- Հարցազրույցը The Sunday Times ամսագրում (17/05/2009)
- 2010 թվականի օգոստոսի 5-ին Մոսկվայում կայացած համերգի հաշվետվություն
- Իգի Փոփ։ Ավտոտնակային ռոքի Հուլիոս Կեսար Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգի Փոփ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգի Փոփ» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |