Միչիգանի համալսարան

Միչիգանի համալսարան (անգլ.՝ University of Michigan, կրճատ` U of M), հասարակական (պետական) հետազոտական համալսարան ԱՄՆՄիչիգան նահանգի Էնն Արբոր քաղաքում։ Հիմնադրվել է 1818 թվականին Դեթրոյթում, սակայն մոտ 20 տարի անց` 1837 թվականին տեղափոխվել է Էնն-Արբոր։

Միչիգանի համալսարան
անգլ.՝ University of Michigan
Изображение логотипа
AngellHall2010.JPG
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան և ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն
Հիմնադրված է1817
ՀիմնադրիրGabriel Richard?
ՆախագահՍանտա Օնո
Ընդհանուր անձնակազմ24 605 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունORCID[2], Թվային գրադարանի ֆեդերացիա[3], IIIF Consortium[4], Հետազոտական գրադարանների կենտրոն[5], Համացանցի կոնսորցիում[6][6], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[7], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[8], Shibboleth Consortium?[9], Orbital Reef University Advisory Council?[10], ArXiv[11], National Digital Stewardship Alliance?[12] և Open Education Global?[13]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[14]
ՏեղագրությունԷն Արբոր
Հասցե503 Thompson Street, Ann Arbor, MI, 48109[1]
Կայքumich.edu(անգլ.)

Error: Must specify an image in the first line.

<div style="font-size:88%;line-height:1.2em;position:absolute;z-index:2;left:Արտահայտության սխալ․ չճանաչված բառ՝ «strong»։%;top:Արտահայտության սխալ․ < անսպասելի օպերատոր։%">
Red pog.png
Միչիգանի համալսարան, Template loop detected: Կաղապար:Տեղորոշման քարտեզ
Commons-logo.svg University of Michigan Վիքիպահեստում

Միչիգանի համալսարանը նահանգի հնագույն համալսարանն է։ Այն մտնում է «Համալսարանների հասարակական միավորման» (անգլ.՝ Public Ivy) և «Ամերիկյան համալսարանների միավորման» մեջ[15]։ Ունի երկու մասնաշենք Դիրբորնում և Ֆլինտում։ Համալսարանի` ներկայումս ապրող շրջանավարտների թիվը 460.000 է. սա շատ բարձր ցուցանիշ է ամբողջ աշխարհում[16]։ Միչիգանի համալսարանը ԱՄՆ-ի առաջատար գիտական և կրթական հաստատություններից է։

ՊատմությունԽմբագրել

Միչիգանի համալսարանը հիմնադրվել է Դեթրոյթում 1817 թվականին` անվանվելով Միչիգանի համալսարան կամ Կաթոլեպիստեմիադ (անգլ.՝ Catholepistemiad

Համալսարանը Էն Արբոր է տեղափոխվել 1837 թվականին, իսկ առաջին դասերը կազմակերպվել են 1841 թվականին յոթ ուսանողների և երկու պրոֆեսորների մասնակցությամբ։ 1866 թվականին արդեն գրանցված էր 1.205 ուսանող, որոնցից շատերը քաղաքացիական պատերազմի վետերաններ էին։ 1871 թվականին Միչիգանի համալսարանն առաջիններից էր ԱՄՆ-ում, որ կանանց ներգրավեց ուսումնական գործընթացում[17]։

Համալսարանը 1920-1930-ական թվականներին մեծ հեղինակություն էր վայելում Նյու Յորքի հրեա ուսանողների շրջանում, երբ Համալսարանների հասարակական միավորման հաստատությունները զեղչեր սահմանեցին հրեա ուսանողների համար։ 1960 թվականի հոկտեմբերի 14-ին Ջոն Քենեդին համալսարանի ուսանողական ակումբի աստիճաններին արտահայտեց գաղափար, որը հետագայում իրականացավ Խաղաղության կորպուսի հիմնադրմամբ։ 1980-1990-ական թվականներին համալսարանում վերանորոգվեցին հիվանդանոցային համալիրը և հյուսիսային մասնաշենքի ակադեմիական տարածքները[18]։

2011 թվականի հուլիսի 1-ից համալսարանի տարածքում արգելված է ծխելը[19]։

ԿառուցվածքԽմբագրել

 
Միչիգանի համալսարանի բժշկական կենտրոն
 
Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց

Միչիգանի համալսարանի կազմում են մտնում 3 քոլեջներ և 16 դպրոցներ[20][21].

  • Գրականության, գիտության և արվեստի քոլեջ (1841)
  • Բժշկական դպրոց (1850)
  • Ինժեներական գործի քոլեջ (1854)
  • Իրավաբանական դպրոց (1859)
  • Ատամնաբուժական դպրոց (1875)
  • Դեղագիտական դպրոց (1876)
  • Երաժշտության, թատրոնի և պարերի դպրոց (1880)
  • Բուժական գործի դպրոց (1893)
  • Ալֆրեդ Թաուբմանի անվան ճարտարապետության և քաղաքաշինության քոլեջ (1906)
  • Հորացիո Ռեքհեմի բարձրագույն դպրոց (1912)
  • Ջերալդ Ֆորդի անվան հասարակական քաղաքականության դպրոց (1914)
  • Մանկավարժական դպրոց (1921)
  • Սթիվեն Ռոսսի անվան բիզնես-դպրոց (1924)
  • Բնական ռեսուրսների և շրջակա միջավայրի դպրոց (1927)
  • Հասարակական առողջության դպրոց (1941)
  • Սոցիալական աշխատանքի դպրոց (1951)
  • Տեղեկատվական դպրոց (1969)
  • Արվեստի և դիզայնի դպրոց (1974)
  • Կինեզիոլոգիայի դպրոց

Մարզական միջոցառումներԽմբագրել

 
Ամերիկյան ֆուտբոլի խաղ Միչիգանի համալսարանի ստադիոնում

Համալսարանի մարզական բոլոր թիմերը կոչվում են «Վուլվերինս»։ Համալսարանն ունի մարզական 27 տարակարգ, որից 13-ը` տղամարդկանց, 14-ը` կանանց[22]։ Վերջին 14 տարիներից 10-ում համալսարանը մարզական ծրագրերով լավագույն հնգյակում է եղել[23]։

2012 թվականին ամերիկյան ֆուտբոլի համալսարանական թիմը առաջին տեղում էր իր տարած հաղթանակների քանակով (903) և հաղթանակով ավարտած խաղերի տոկոսային հարաբերությամբ (73,5 %)[24]։ 1968-2007 թվականներին «Միչիգան Վուլվերինսը» 40 սեզոն անընդմեջ ավելի շատ հաղթանակ է ունեցել, քան պարտություն։ «Վուլվերինսը» 42 անգամ հաղթել է Big Ten մրցաշարում, ինչպես նաև 11 անգամ դարձել է ազգային չեմպիոն[25][26]։

 
«Կրայսլեր կենտրոն» մարզադաշտ

«Միչիգան ստեդիումը» համալսարանական ամենատարողունակ ստադիոնն է ողջ ԱՄՆ-ում. այն կարող է տեղավորել 109.901 մարդ, չնայած տեղավորել է մինչև 111.000 մարդ[27][28][29]։ Այսպիսի ռեկորդային ցուցանիշները սովորական են «Միչիգան ստեդիումի» համար։ Միչիգանի համալսարանական թիմերը անցանկալի մրցակիցներ են ուսումնական շատ այլ հաստատությունների համար։ ESPN-ը Միչիգան-Օհայո հակամարտությունը ամենամեծն է համարում ամերիկյան սպորտում[30]։

Տափօղակով հոկեյի` տղամարդկանց թիմը 9 անգամ դարձել է ազգային չեմպիոն, իսկ բասկետբոլի` տղամարդկանց թիմը 5 անգամ խաղացել է եզրափակչում` 1989 թվականին ստանալով չեմպիոնի տիտղոս[31]։

2014 թվականին Միչիգանի համալսարանի 236 ուսանող և մարզիչ մասնակցել են օլիմպիական խաղերին և մեդալներ են ստացել ամառային բոլոր խաղերում` բացի 1986 թվականից։ Ընդհանուր առմամբ` Միչիգանի համալսարանի ուսանողները նվաճել են օլիմպիական 151 մեդալ, որից 72-ը` ոսկի, 39-ը` արծաթ, 40-ը` բրոնզ[32]։

Նշանավոր դասախոսներ և գիտնականներԽմբագրել

  • Իոսիֆ Բրոդսկի - բանաստեղծ, դրամատուրգ
  • Ֆրանց Բրյունով - աստղագիտության պրոֆեսոր
  • Անդրեյ Լոբանով-Ռոստովսկի - պատմության պրոֆեսոր
  • Դին Բենջամին Մակլաֆլին - աստղագիտության պրոֆեսոր
  • Վիլյամ Ալբերտ Հիլթներ - աստղագիտության պրոֆեսոր
  • Դյորդ Շանդոր - դաշնակահար
  • Շիրլի Վերետ - օպերային երգչուհի
  • Ստեպան Տիմոշենկո - մեխանիկայի բնագավառի գիտնական
  • Օմրի Ռոնեն - իսրայելցի բանասեր, սլավոնագետ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://orcid.org/members/001G000001CAkZmIAL-university-of-michigan
  3. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  4. http://iiif.io/community/consortium/#the-iiif-consortium
  5. http://www.crl.edu/membership/members
  6. 6,0 6,1 https://www.w3.org/Consortium/Member/List
  7. https://web.archive.org/web/20200122180935/https://www.cni.org/about-cni/membership/members
  8. https://www.cossa.org/members/
  9. https://www.shibboleth.net/about-us/members/
  10. https://blueorigin-static-assets.s3.amazonaws.com/assets/orbital-reef-press-release.pdf
  11. Our Members / Tier 3
  12. https://ndsa.org/membership/members/
  13. https://www.oeglobal.org/about-us/members-list/
  14. Global Research Identifier Database — 2015.
  15. Robert Franek, Tom Meltzer, Christopher Maier The best 361 colleges. — Princeton, New Jersey: Random House Information Group, 2006. — 794 p. — ISBN 0-375-76558-1
  16. About the Alumni Association at the University of Michigan Archived 2010-11-11 at the Wayback Machine. (անգլ.)
  17. Suggested Research Topics — Gender and Social Space on the University Campus, 1870—1970 Archived 2009-03-13 at the Wayback Machine. (անգլ.)
  18. History: University of Michigan Health System (անգլ.)
  19. «Information about the Smoke-Free University Initiative» (անգլերեն)։ University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2012-04-27 
  20. «Schools, Colleges, & Campuses» (անգլերեն)։ The Regents of the University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-08-03 
  21. «Departmental History» (անգլերեն)։ The Regents of the University of Michigan։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-07-ին։ Վերցված է 2012-08-03 
  22. «University of Michigan Athletics Varsity Sports»։ MGoBlue։ University of Michigan Athletic Department։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-01-ին։ Վերցված է փետրվարի 9, 2013 
  23. «Learfield Sports Directors' Cup Previous Scoring»։ National Association of Collegiate Directors of Athletics։ 2010։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-02-ին։ Վերցված է օգոստոսի 29, 2010 
  24. «2011 Individual and Team Collegiate Records» (PDF)։ National Collegiate Athletics Association։ 2011։ Վերցված է սեպտեմբերի 19, 2011 
  25. «University of Michigan Football - National Championships»։ Bentley Historical Library։ ապրիլի 10, 2006։ Վերցված է օգոստոսի 29, 2010 
  26. «Heisman Winners»։ Heisman Trophy at Heisman.com։ 2010։ Վերցված է օգոստոսի 29, 2010 
  27. Lapin, Andrew (հուլիսի 14, 2010)։ «Renovated Big House opens its doors, new capacity announced»։ The Michigan Daily։ Վերցված է օգոստոսի 29, 2010 
  28. «Michigan Stadium»։ MGoBlue։ University of Michigan Athletic Department։ 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-19-ին։ Վերցված է ապրիլի 8, 2013 
  29. «The Michigan Stadium Story – Once Again the Biggest House, 1998»։ Bentley Historical Library։ 2007։ Արխիվացված է օրիգինալից մարտի 13, 2007-ին։ Վերցված է մարտի 23, 2007 
  30. «The 10 greatest rivalries»։ ESPN։ հունվարի 3, 2005։ Վերցված է մարտի 23, 2007 
  31. «Men's Ice Hockey (Division I): Championship History»։ NCAA։ 2013։ Վերցված է մարտի 5, 2013 
  32. «Michigan in the Olympics»։ Bentley Historical Library։ հունիսի 15, 2010։ Վերցված է օգոստոսի 28, 2010 

Արտաքին հղումներԽմբագրել