Էմիր Կուստուրիցա
Էմիր Նեմանյա Կուստուրիցա (սերբ.՝ Емир Немања Кустурица, նոյեմբերի 24, 1954[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ կինոռեժիսոր, երաժիշտ ու դերասան, ով պարգևների է արժանացել Եվրոպայի խոշորագույն փառատոներում, այդ թվում նաև՝ երկու «Ոսկե արմավենի» մրցանակների Կաննի կինոփառատոներում, Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետ, Սերբիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ[4]։ Բացի կինոյում աշխատանքներից, Կուստուրիցան հայտնի է որպես The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի մասնակից։
Ծնվել է | նոյեմբերի 24, 1954[1][2] (69 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Կրթություն | Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց, Druga Gimnazija? և Academy of Performing Arts in Sarajevo? |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ, Սերբիա և Ֆրանսիա |
Կրոն | Սերբ ուղղափառ եկեղեցի |
Մասնագիտություն | դերասան, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ, կիթառահար, կոմպոզիտոր, արձակագիր, պրոդյուսեր, հետախույզ և ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Մայա Կուստուրիցա |
Երեխա(ներ) | Ստրիբոր Կուստուրիցա |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա, Սերբիայի գրողների միություն և The no smoking orchestra |
new.thenosmokingorchestra.com | |
2007 թվականի սեպտեմբերի 8-ին Կուստուրիցան՝ մի շարք այլ սերբ գործիչների հետ ճանաչվեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Սերբիայում։ Այժմ Կուստուրիցան բնակվում է Դրվենգրադում։ Վերջինս մի գյուղ է, որը կառուցվել է հենց Կուստուրիցայի կողմից՝ «Կյանքը հրաշալի է» ֆիլմի համար։
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԿուստուրիցան ծնվել է 1954 թվականի նոյեմբերի 24-ին Սարաևոյում, այդ ժամանակ դեռևս Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Բոսնիայի և Հերցեգովինայի միացյալ հանրապետության մայրաքաղաքում (ներկայումս Սարաևոն անկախ Բոսնիա և Հերցեգովինա հանրապետության մայրաքաղաքն է)։ Ծնողները մուսուլմաններ են, սակայն հենց իր՝ Կուստուրիցայի պնդմամբ նրա հեռավոր նախնիները ուղղափառ սերբեր են եղել[5][6]։ Պատմական աղբյուրների համաձայն՝ Կուստուրիցայի հայրական կողմի նախնիները եկել են Բիլեչա քաղաքի մոտակայքում գտնվող Պլանե գյուղից, իսկ ծագումը Կյուստենդիլի բուլղարական գնչուներից է։ Հայրը՝ Մուրատ Կուստուրիցան, Կոմունիստական կուսակցության անդամ էր և աշխատում էր Բոսնիայի և Հերցեգովինայի տեղեկատվության նախարարությունում[7]։
Կրթությունը Պրահայում
խմբագրել18 տարեկանում Կուստուրցան հեռացավ Սարաևոյից կրթություն ստանալու նպատակով։ Կրթության վայր դարձավ Պրահայի (Չեխոսլովակիա) կիրառական արվեստների հեղինակավոր ակադեմիայի (FAMU) կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետը։ Տարբեր տարիներին ակադեմիայի շրջանավարտներն են եղել Միլոշ Ֆորմանը, Իրժի Մենցելը և Գորան Պասկալևիչը։
Պրահայում սովորելու տարիներին Կուստուրիցան նկարահանել է իր առաջին աշխատանքները՝ կարճամետրաժ «Ճշմարտության մի մասը» (1971) և «Աշուն» (1972) ֆիլմերը։
Դիպլոմային աշխատանք դարձավ «Հերնիկա» (1978) 25 րոպեանոց ֆիլմը, որը պատմում է հրեական ընտանիքից մի տղայի մասին, ով ապրել է 1930 թվականների վերջիներին։ Ֆիլմն ուղղված էր ընդդեմ նացիզմի և հակասեմականության։ Կուստուրիցան միաժամանակ այդ ֆիլմի ռեժիսորն էր, սցենարիստը, օպերատորը, ստացել է գլխավոր մրցանակը Կառլովի Վարիի ուսանողական փառատոնի ժամանակ։
Սարաևո
խմբագրելՎերադառնալով Սարաևո՝ Կուստուրիցան տեղի հեռուստատեսության համար նկարահանեց 2 ֆիլմ։ 1978 թվականին նա ստեղծեց «Հարսները գալիս են» (սերբ.՝ Nevjeste Dolaze) ֆիլմը, որը, սակայն, չցուցադրվեց բարոյա-էթիկական պատկերացումների պատճառով[8]։ Ավելի ուշ Կուստուրիցան e petit livre d’Emir Kusturica գրքում հրապարակված իր հարցազրույցում ասել է, որ այդ ֆիլմը նկարելը իր կյանքի ամենահամարձակ քայլն էր[8][9], քանի որ նրանում շոշափված թեմաներն արգելված էին սոցիալիստական Հարավսլավիայում։ «Հարսները գալիս են» ֆիլմի նկարահանումով սկսվեց Կուստուրիցայի համագործակությունը օպերատոր Վիլկո Ֆիլաչեի հետ։
1979 թվականին ստղծվեց «Սրճարան „Տիտանիկ“» ֆիլմը (սերբ.՝ Bife “Titanik”)՝ Իվո Անդրիչի սցենարով։ Այդ ֆիլմի, ինչպես նաև «Գերնիկի» ֆիլմի գործողությունները ծավալվում են 2-րդ Համաշխարհային պատերազմի ժամանակ Սարաևո քաղաքում։
Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին
խմբագրել1981 թվականին կայացավ Կուստուրիցայի «Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» (բոս․՝ «Sjećaš li se Doli Bel?») ֆիլմի լիամետրաժ առաջնախաղը, որը սարաևոական 60-ականների դեռահասի մանկության և մեծանալու մասին էր, որի դերը խաղաց Սլավկո Շտիմացը։ «Հիշո՞ւմ ես արդյոք Դոլի Բելին» առաջին հարավսլավական ֆիլմն էր, որը ոչ թե պաշտոնական սերբախորվաթական լեզվով էր, այլև նրա բոսնիական բարբառով։ Այն Կուստուրիցային բերեց առաջին մեծ հաջողությունը՝ Լավագույն դեբյուտային ֆիլմ և FIPRESCI մրցանակը Վենետիկի միջազգային կինոփառատոնում։
Հայրիկը գործուղման է
խմբագրելՄյուս ֆիլմը հաջորդեց միայն 4 տարի հետո՝ 1985 թվականի «Հայրիկը գործուղման է» (բոս․՝ «Otac na službenom putu»)։ Այն անդրադառնում էր Հարավսլավիայի հետպատերազմական տարիներին՝ երեխայի աչքերով։ Չնայած, որ այդ ժամանակ մարշալ Տիտոն այլևս ողջ չէր, ֆիլմում հիշվող հետպատերազմական բռնաճնշումն և Տիտոյի և Ստալինի վեճը արգելված թեմաներ էին։ «Հայրիկը գործուղման է» ֆիլմում Կուստուրիցան առաջին անգամ նկարահանեց Պրեդրագ Մանոյլովիչին, Մարյանա Կարանովիչին և Դավոր Դույմովիչին, որոնք հետագայում նկարահանվեցին ռեժիսորի ևս մի քանի ֆիլմերում։ Ֆիլմը Կուստուրիցային բերեց «Ոսկե արմավենի» և FIPRESCI Կաննի կինոփառատոնում, ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» փառատոններում ներկայացվեց անվանակարգերի։ Միլոշ Ֆորմանը, ով որպես ժյուրիի ներկայացուցիչ հարավսլավացու էր հաձնում «Ոսկե արմավենին», Կուստուրիցային անվանեց եվրոպական և համաշխարհային կինոյի գլխավոր հույսը[10]։
Կուստուրիցայի երրորդ ֆիլմը՝ «Գնչուների ժամանակը» («Մահապատժի տունը», սերբախորվաթ․՝ Dom za vešanje, 1988) ստեխծվեց բրիտանացի և իտալացի պրոդյուսերների մասնակցությամբ։ Մակեդոնիայում[7] նկարահանված ֆիլմը Կուստուրիցայի առաջին անդրադարձն էր գնչուական թեմատիկային և գնչուների մասին աշխարհում առաջին ֆիլմն էր գնչուերենով։ Պատանի Պերհանի դերում նկարահանվեց Դավոր Դույմովիչը, իսկ ֆիլմի սաունդթրեքը գրեց Գորան Բրեգովիչը, ում հետ Կուստուրիցան համագործակցեց նաև իր հաջորդ երկու ֆիլմերում։«Գնչուների ժամանակի» համար Կուստուրիցան Կաննի կինոփառատոնում արժանացավ լավագույն ռեժիսորի մրցանակի։
Մոտավորապես այդ ժամանակ էլ ռեժիսորը սկսեց բաս-կիթառ նվագել Սարաևոյի «Zabranjeno pušenje» փանք-ռոք խմբում, որը շուտով ժամանակավորապես դադարեցրեց իր գործունեությունը։
ԱՄՆ
խմբագրելՔանի որ Սարաևոյի կինոդպրոցի դասավանդման փորձ ուներ (որտեղից ռեժիսորն դուրս եկավ երբ սկսեց նվագել «Zabranjeno pušenje»-ում[11]), Էմիր Կուստորիցան Միլոշ Ֆորմանի կողմից հրավիրվեց դասախոսելու Կոլումբիայի համալսարանում։
«Արիզոնական երազանք» անգլալեզու ֆիլմը (անգլ.՝ Arizona Dream, 1993), որում նկարահանվեցին Ջոնի Դեփը և Ֆեյ Դանաուեյը, նկարահանվեց Կուստուրիցայի ուսանող Դևիդ Աթքինսի գրած փոքր-ինչ մշակված սցենարի հիման վրա։ Ֆիլմի ստեղծման համար բավականին շատ ժամանակ պահանջվեց, և շնորհանդեսի օրը մի քանի անգամ տեղափոխվեց[10]։ Ստացված ֆիլմը տապալվեց վարձույթում[10], չնայած որ կինոքննադատների կողմից հիմնականում դրական արձագանքներ գտավ և Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե արջ» մրցանակին։ Հետագայում Կուստուրիցան հայտարարեց, որ այլևս չի ցանկանում աշխատել Հոլիվուդում[11]։
Վերադարձ Հարավսլավիա
խմբագրել1992 թվականին սկսվեց Բոսնիական պատերազմը։ Սարաևոյում գտնվող Կուստուրիցայի ընտանիքի տունը ավերվեց, որից հետո ռեժիսորի հայրը՝ Մուրատ Կուստուրիցան մահացավ սրտի կաթվածից։ Ընտանիքը ապաստան գտավ Չեռնոգորիայում։ Տեսնելով, թե ինչ է կատարվում իր երկրի հետ, Կուստուրիցան վերադարձավ Հարավսլավիա, որպեսզի սկսի աշխատել նոր, ֆատասնմագորիկ-այլաբանական, սև կատակերգության տարրեր պարունակող «Ընդհատակ» (սերբ.՝ Подземље, անգլ.՝ Underground) ֆիլմի վրա՝ հարավսլավական հանրահայտ դրամատուրգ Դուշան Կովաչևիչի սցենարով։
«Ընդհատակ»
խմբագրելՖիլմը էկրան բարձրացավ 1995 թվականին։ Այս նոր ռեժիսորական աշխատանքում Կուստուրիցան իր երկրի անցյալը կապեց նորագույն պատմության դրվագների՝ Բալկաններում պատերազմի սկզբի հետ։ Ֆիլմի քննադատության ռեակցիան միանշանակ չէր, և Կուստուրիցան, որոշելով որ իրեն չեն հասկացել, նույնիսկ հայտարարեց, որ հեռանում է կինեմատոգրաֆիայից[7]։ Այնուամենայնիվ, «Ընդհատակ»-ը Կաննի կինոփառատոնում նրան բերեց երկրորդ «Ոսկե արմավենին», և Կուստորիցան դարձավ «Ոսկե արմավենու» չորրորդ կրկնակի մրցանակակիր ռեժիսորը (Ալֆ Շյոբերգից, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայից և Բիլլ Աուգուստից հետո)։ Հետագայում նման ձեռքբերում ունեցան նաև Սյոհեյ Իմամուրան, Դարդենն եղբայրները, ինչպես նաև Միխայել Հանեկեն։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանումը հայերենով | Օրիգինալ անվանումը | Կուստուրիցայի մասնակցությունը | Մեկնաբանություններ |
---|---|---|---|---|
1972 | Վալտերը պաշտպանում է Սարաևոն | Valter brani Sarajevo | Դերասան | |
1978 | Գեռնիկա | Guernica | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | Կարճամետրաժ |
1978 | Հարսնացուները գալիս են | Nevjeste Dolaze | Ռեժիսոր, դերասան | Հեռուստաֆիլմ |
1979 | Սրճարան «Տիտանիկ» | Bife 'Titanik' | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | Հեռուստաֆիլմ |
1981 | Հիշո՞ւմ ես արդյոք Դոլլի Բելլին | Sjećaš li se Doli Bel? | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | Առաջին լիամետրաժ ֆիլմը |
1981 | Ti si to | Դերասան | Հեռուստաֆիլմ | |
1982 | Հուլիսի 13 | 13. jul | Դերասան, ռեժիսորի օգնական | |
1984 | Nije covjek ko ne umre | Ռեժիսոր | Հեռուստաֆիլմ | |
1985 | Հայրիկը գործուղման մեջ | Otac na službenom putu | Ռեժիսոր | |
1987 | Zivot radnika | Սցենարի հեղինակ | ||
1987 | Strategija svrake | Սցենարի հեղինակ | ||
1988 | Գնչուների ժամանակը | Dom za vesanje | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | |
1988 | Vizantija | Դերասան | Հեռուստաֆիլմ | |
1993 | Արիզոնյան երազանք | Arizona Dream | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | |
1995 | Ընդհատակ | Underground | Ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան | Հարավսլավյան հեռուստատեսությունում ցուցադրվում էր մինիսերիալի տեսքովБила једном једна земља |
1997 | Magic Bus | Ռեժիսոր | Կարճամետրաժ ֆիլմ | |
1998 | Սև կատու,սպիտակ կատու | Crna mačka, beli mačor | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | |
2000 | Սան-Պյեր կղզու այրին | La Veuve de Saint-Pierre | Դերասան | Նոմինացիա մրցանակ «Սեզար» որպես լավագույն տղամարդու երկրորդական դերասան |
2001 | 8 սուպեր պատմություններ | Super 8 Stories | Ռեժիսոր, օպերատոր, սցենարի հեղինակ | Վավերագրական ֆիլմ |
2002 | Լավ գողը | The Good Thief | Դերասան | |
2003 | Ելակը սուպերմարկետում | Jagoda u supermarketu | Սցենարի հեղինակ, պրոդյուսեր, դերասան | |
2004 | Կյանքը հրաշք է | Zivot je cudo | Ռեժիսոր, համատեղ սցենարի հեղինակ, կոմպոզիտոր, պրոդյուսեր | |
2005 | Անտեսանելի երեխաներ | All the Invisible Children | Ռեժիսոր | Էպիզոդ «Կապույտ գնչու» |
2006 | Գաղտնի ուղևորություն | Viaggio segreto | Դերասան | |
2006 | Գուչա | Guca! | Պրոդյուսեր | |
2007 | Ուխտ | Zavet/Promise Me This | Ռեժիսոր, համատեղ սցենարի հեղինակ,պրոդյուսեր | |
2007 | Hermano | Դերասան | ||
2008 | Մարադոնա | Maradona | Ռեժիսոր, սցենարի հեղինակ | Վավերագրական ֆիլմ |
2009 | Հաջողության գործ | L’affaire Farewell | Դերասան | |
2011 | Հավալուսն | Nicostratos le pélican | Դերասան | |
2012 | Հավանա, ես սիրում եմ քեզ | 7 días en La Habana | Դերասան | |
2014 | Սառցե անտառ | La foresta di ghiaccio | Դերասան | |
2016 | Հարդագողի ճանապարհով | На млијечном путу | Ռեժիսոր, դերասան | Գեղարվեստական ֆիլմ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.vrn.kp.ru/online/news/3436725
- ↑ «Էմիր Կուստուրիցա» (սերբերեն). Академија наука и умјетности Републике Српске. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ «Հարցազրույց «Ֆոմա» ամսագրին։». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Հարցազրույց «The Guardian» թերթին, մարտի 4, 2005». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին. (անգլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 «Կուստուրիցայի կենսագրությունը Kustu.com կայքում։». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.(անգլ.)
- ↑ 8,0 8,1 ««Невесты приходят» на сайте Kustu.com». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 15-ին.(անգլ.)
- ↑ Bouineau, 1993
- ↑ 10,0 10,1 10,2 Андрей Плахов Священные чудовища // Всего 33. — Винница: Аквилон, 1999. — С. 137 — 146. — ISBN 966-95520-9-5
- ↑ 11,0 11,1 «Интервью «Независимой Газете»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիր Կուստուրիցա» հոդվածին։ |