Sex Pistols (անգլ.՝ «Սեքս-ատրճանակներ»), բրիտանական ռոք-խումբ, հայտնի է նրանով, որ իր գոյության կարճ ժամանակահատվածի ընթացքում դարձավ փանք-շարժման անձնավորումը։ Խմբի մասնակիցները փանք-հեղափոխություն սկսեցին Մեծ Բրիտանիայում, նրանք կոչ էին անում երիտասարդությանը անարխիա սկսել, իրենց երգերում հաճախ վիրավորում էին թագավորական ընտանիքը։ Որպես արդյունք նրանց երգերը չէին հնչեցնում ռադիոյով[1], իսկ համերգները՝ արգելվում[2]։ Խումբը կարողացավ թողարկել միայն մեկ ալբոմ՝ Never Mind the Bollocks, Here’s the Sex Pistols, որը դարձավ ռոք-երաժշտության լավագույն նմուշներից մեկը և գրավեց 41-րդ տեղը Rolling Stone ամսագրի բոլոր ժամանակների լավագույն 500 ալբոմի ցուցակում[3]։ Խումբը գոյատևեց ընդամենը չորս տարի և ցրվեց, երբ խմբի սոլիստ Ջոնի Ռոտտենը լքեց այն, իսկ գլխավորի տեղը զբաղեցրած Սիդ Վիշեսը ձերբակալվեց իր սիրեցյալի սպանության մեղադրանքով (հետո նա ազատ արձակվեց)[4]։

Sex Pistols
Խումբը «God Save the Queen» երգը կատարելուց (1977)
ԵրկիրՄեծ Բրիտանիա
Ժանրերփանկ-ռոք
Գործունեություն1975–1978
ԼեյբլVirgin, Warner Bros., EMI, A&M Records
Պարգևներ
Կայքsexpistolsofficial.com
Անդամներ
Ջոնի Ռոտտեն, Գլեն Մետլոկ, Սթիվ Ջոնս, Փոլ Կուկ, Սիդ Վիշես
 Sex Pistols Վիքիպահեստում

Աղբյուրներ խմբագրել

  1. Sex Pistols banned
  2. gig arcive 1975-2008 արգելված համերգները նշված են «canceled» բառով
  3. Never Mind the Bollocks, Here's the Sex Pistols - The Sex Pistols Rolling Stone
  4. «Կենսագրությունը օֆիցիալ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել