Ռոլան Բարտ

ֆրանսիացի գրող

Ռոլան Բարտ (ֆր.՝ Roland Barthes, նոյեմբերի 12, 1915(1915-11-12)[1][2][3][…], Շերբուր - մարտի 26, 1980(1980-03-26)[1][4][5][…] կամ մարտի 25, 1980(1980-03-25)[6], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]), ֆրանսիացի փիլիսոփա, պոստստրուկտուրալիստ և նշանագետ։

Picto infobox auteur.png
Ռոլան Բարտ
ֆր.՝ Roland Gérard Barthes
Roland Barthes Youth.png
Ծնվել էնոյեմբերի 12, 1915(1915-11-12)[1][2][3][…] Շերբուր
Մահացել էմարտի 26, 1980(1980-03-26)[1][4][5][…] (64 տարեկան) կամ մարտի 25, 1980(1980-03-25)[6] (64 տարեկան) Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Իլ-դը-Ֆրանս[7]
վթար
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ազգությունֆրանսիացիներ
ՈւղղությունՍտրուկտուրալիզմ[8]
Մասնագիտությունփիլիսոփա, լեզվաբան, գրական քննադատ, օրագրի հեղինակ, համալսարանի պրոֆեսոր, սցենարիստ, նշանագետ, սոցիոլոգ, ոչ գեղարվեստական գրող, առասպելագիր, ակնարկագիր և գրական տեսաբան
Հաստատություն(ներ)Կոլեժ դե Ֆրանս[9] և Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոց
Ալմա մատերՓարիզի արվեստների ֆակուլտետ և Լյուդովիկոս Մեծի լիցեյ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]
Եղել է գիտական ղեկավարJean Davallon?[10], André Labarrère?, Alberto Ruy Sánchez? և Danièle Sallenave?[11]
Ազդվել էՖերդինանդ դը Սոսյուր[8], Ալբեր Քամյու[8], Ժան Պոլ Սարտր[8], Կարլ Մարքս[8] և Գաստոն Բաշլյար
ՈւսուցիչCharles Panzéra?
ԱշակերտներSimón Suárez?
Ստորագրություն
Roland Barthes signature.svg
Roland Barthes Վիքիպահեստում

Կենսագրություն և աշխատանքներԽմբագրել

Ծնվել է 1915 թ. նոյեմբերի 12-ին Շարբուրում։ Առաջին աշխարհամարտում ռազմածովային ճակատամարտերից մեկում հոր զոհվելուց հետո (1916) մոր՝ Հենրիետ Բինժեր Բարտի հետ տեղափոխվում է Բայոնա, ուր և անցկացնում է իր մանկությունը։ 1924 թ. տեղափոխվում են Փարիզ. այստեղ նա ստանում է դասական հումանիտար կրթություն. սկզբում Մոնտենի (1924-1930), ապա՝ Լյուդովիկոս Մեծի (1930-1934) լիցեյներում։ Իրավիճակը բարդանում է, երբ նրա մայրն արտամուսնական կապերից երեխա է ունենում (1927), որը պատճառ է դառնում, որ նրա պապն ու տատը հրաժարվեն նրանց ֆինանսական օժանդակություն ցուցաբերելուց։ Մայրը ստիպված աշխատանքի է անցնում որպես կազմարար, որը հնարավություն է տալիս Ռոլան Բարտին ուսումը շարունակել Ստրասբուրգում՝ դասական գրականության, հունական ողբերգության, քերականության և բանահյուսության գծով (դասական գրականության և քերականության ու բանահյուսության թեկնածուական աստիճան է ստանում համապատասխանաբար 1939 և 1943 թթ.)։

1934 թ Ռոլան Բարտը հիվանդանում է թոքախտով և իր ժամանակի մեծ մասն անցկացնում է դիսպանսերներում (1934-1935 և 1942-1946 թթ.)։ Չնայած վրա հասած հիվանդությանը Բարտը շարունակում կարդալ ու գրել, անգամ հիմնում է թատերական խմբակ ու դասավանդում Բիսարիայի (1939), Բայոնի (1939-1940), Փարիզի (1942-1946) լիցեյներում, Ռումինիայի/Բուխարեստի (1948-1949) Ֆրանսիական ինստիտուտում, Եգիպտոսի/Ալեքսանդրիայի (1949-50) համալասարանում։

1952 թ. պատմաբան Լյուսիեն Ֆևրի և ընկերաբան (սոցիոլոգ) Ժորժ Ֆրիդմանի միջնորդությամբ Ռ. Բարտը աշխատանքի է անցնում Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնում (1952-1959)։ Այնուհետև նրա հետազոտական կարիերան շարունակվում է ընդլայնվել։ 1960 թ. դասավանդում է Բարձր գիտելիքների գործնական դպրոցում (1962 թ. Նշանների, խորհրդանիշերի և պատկերների ընկերաբանության կենտրոնի ղեկավար), այնուհետև՝ Բալթիմորի Ջոն Հոփկինսի համալսարանում (1967-1968 թթ.), իսկ արդեն 1976-1980 թթ. նա Քոլեջ դը Ֆրանսի Գրական նշանագիտության ամբիոնի պրոֆեսոր էր։ Այդ ժամանակ Ռ. Բարտն արդեն համարվում էր իր ժամանակի առաջատար քննադատներից մեկը։ Նրա աշխատությունները թարգմանվում և մեծ տարածում են գտնում եվրոպական և ամերիկյան երկրներում։

1980 թ. փետրվարի 25-ին Քոլեջ դը Ֆրանսից քիչ հեռու Բարտը ենթարկվում է ավտովթարի և մահանում շաբաթներ անց՝ մարտի 26-ին։

 
- Այժմ մենք գիտենք, որ գրությանն իր ապագան վերադարձնելու համար պետք է կործանել առասպելը։ Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ։
 
 
- Հեղինակի հեռացումը (հետևելով Բրեխտին, այստեղ կարող ենք խոսել իսկական «օտարման» մասին, Հեղինակը նվազում է այնպես, ինչպես գրական բեմի ամենախորքի արձանիկը) ոչ միայն պատմական փաստ է կամ գրության գործողություն. այն հիմնովին վերափոխում է ողջ արդի տեքստը (կամ, որ նույնն է, տեքստն այսուհետ ստեղծվում և կարդացվում է այնպես, որ հեղինակը նրա բոլոր մակարդակներում բացակայում է):
 


ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել