Ակուստիկ կիթառ, լարային երաժշտական գործիք (մեծ մասամբ 6 լարերով), կիթառի տարատեսակ, որի ձայնն առաջանում է լարերի տատանման արդյունքում, որոնք բարձր են հնչում կիթառի մարմնի ձայնային փոսում առաջացող ռեզոնանսի շնորհիվ։ Ժամանակակից ակուստիկ կիթառները կարող են ունենալ ինտեգրված ձայնահանիչներ; մագնիսական կամ պիէզոէլեկտրական, հավասարիչով և ձայնային կարգավորիչով։

Ակուստիկ կիթառ
Steve Lukather with acoustic guitar.jpg
Որակավորումկիթառ
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-5

Ակուստիկ կիթառը համարվում է հեղինակային երգերի, ֆոլկ երաժշտության հիմնական գործիքը, նաև կարևոր տեղ է գրավում գնչուական և ազգային երգերում, ռոքում, բլյուզում և այլ ժանրերում։

«Ակուստիկ» անվանումը մեկնաբանվում է երկու տարբերակով։ Մի դեպքում այն նշանակում է ձայնի բարձրացման միջոց կիթառի մարմնի ձայնային փոսի միջոցով, առանց էլեկտրականության օգտագործման, մյուս դեպքում առանձին կիթառի դաս մետաղական լարերով և դրեդնոուտ, ֆոլկ և ջամբո կիթառի մարմնով։

Դասական կիթառԽմբագրել

Գործիքի ավելի հին տեսակ է։ Նրանով հիմնականում նվագում են դասական երաժշտություն։ Օգտագործվում է նաև ջազ, ֆոլկ, բլյուզ և ռոք ժանրերում։ Այս օգտագործվում է երաժշտական դպրոցներում, կոնսերվատորիաներում և այլ դպրոցական հաստատություններում։

Այս գործիքի վրա նեոնային լարեր են։ Դասական կիթառը հիմնականում նվագում են մատների միջոցով առանց մեդիատորի օգտագործման։ Դասականի ոճով նվագող կիթառիստները նվագում են միայն մատներով։

Դասական կիթառի վրա կարելի է դնել նեոնային լարեր, որովհետև կիթառի մարմնի ձևը նախատեսված չէ մետաղական լարերի լարվածության համար։

Ակուստիկ կիթառԽմբագրել

Ակուստիկ կիթառի հիմնական կառուցվացքային առավելությունը նվագատախտակի մեջ մետաղական ձողի առկայությունն է, որի միջոցով կարգավորում են լարերի բարձրությունը։ Ակուստիկ կիթառի լարերը մետաղական են։

ԴրեդնոուտԽմբագրել

Այս կիթառի մարմինն ունի ուղղանկյան տեսք, իրանը լայն է։ Ներկայումս այն ակուստիկ կիթառի ավելի տարածված ձև է։

ՖոլկԽմբագրել

Կիթառի մարմնի ձևը նման է դասական կիթառի մարմնի ձևին։

ՋամբոԽմբագրել

Ջամբո-կիթառի մարինը ծավալով մեծ է և կլոր, որի շնորհիվ կիթառի հնչողությունը ավելի բարձր է։

ԱղբյուրներԽմբագրել