Guns N’ Roses, ամերիկյան ռոք խումբ, համաշխարհային ճանաչման է արժանացել 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականների սկզբին։ 1985 թվականի մարտին վոկալիստ Էքսլ Ռոուզը և կիթառահար Թրեյսի Գանզը ստեղծում են խումբ, այն անվանելով իրենց անուններով Guns N’ Roses: Խմբի մնացած անդամները պարբերաբար փոխվել են, սակայն Guns N’ Roses – ի դասական կազմը ունի հետևյալ տեսքը՝ Էկսլ Ռոուզը – վոկալ, Սլեշ – սոլո կիթառ, Իզզի Ստրեդլին- ռիթմ կիթառ, Դաֆֆ Մակկագան – բաս կիթառ և Ստիվեն Ադլեր – հարվածային գործիքներ։

Guns N' Roses
Ժանրերհարդ ռոք
Գործունեություն1985
ԼեյբլGeffen Records, Uzi Suicide? և Universal Music Group
Պարգևներ
Կայքgunsnroses.com
 Guns N' Roses Վիքիպահեստում

Խմբի ստեղծումը

խմբագրել

1980-ական թվականների սկզբին վոկալիստ Էքսլ Ռոուզը և նրա դպրոցական ընկեր կիթառիստ Իզզի Ստրեդլին գալիս են Լոս Անջելես Լաֆեյտա քաղաքից։ Էքսլը մտավ մի քանի խումբ, ներառյալ Hollywood Rose խումբը, որտեղ նրա հետ նվագում էր Իզզին, նաև L.A. Guns խումբը, որի անդամն է եղել կիթառիս Թրեյսի Գանզը։ 1985 թվականի մարտին Գանզը և Ռոուզը ստեղծեցին Guns N' Roses խումբը, Իզզի Ստրեդլինը՝ Hollywood Rose խմբից և հարվածային գործիքներ նվագող Ռոբ Հարդները՝ L.A.Guns խմբից և բաս կիթառահար Օուլ Բայխը, ում շուտով փոխարինեց Դաֆֆ Մք Քագանը, ևս միացան խմբին։ Խումբը ներկայացնում էր ռոք, ծանր ռոք, բլյուզ և փանք ժանրերը։ Հյուրախաղերի ժամանակ Սիեթլ Թրեյսի Գանզն ու Ռոբ Հարդները չկարողացան մասնակցել առաջին համերգին, հետո Ռոուզը կիթառիստ Սոլ Սլեշին և հարվածային գործիքներ նվագող Սթիվեն Ալլերին առաջարկեց ելույթ ունենալ իրենց հետ։ 1986 թվականի սկզբին նրանք դարձան խմբի անդամներ և կազմեցին խմբի դասական կազմը. Էքսլ Ռոուզ(վոկալ), Սլեշ(սոլո կիթառ), Իզզի Ստրեդլին, Դաֆֆ Մք Քագան, Սթիվեն Ադլեր։

Ալբոմները

խմբագրել
 
Իզզի Սթրեդլինը և Guns N' Roses խումբը

1987 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսնում խմբի «Appetite For Destruction» առաջին ալբոմը իսկ ալբոմի «Welcome To The Jungle» երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ։ Սկզբնական շրջանում ալբոմը և տեսահոլովակը հաջողություն չեն ունենում, բայց երբ «Geffen Records» ստուդիայի հիմնադիր Դևիդ Գիֆֆենը MTV-ի ղեկավարությանը համոզում է այն ցուցադրել գիշերային երաժշտական թողարկումներում, խումբը սկսում է ձեռք բերել ճանաչում։ Հետագայում ալբոմի մեկ այլ երգ «Sweet Child O`Mine»-ը 1988 թվականին դառնալով հիթ մշտապես սկսում է հայտնվել ռադիո եթերներներում և հեռուստալիքներում։ Մինչ խմբի հաջորդ «Paradise City» սուպերհիթի դուրս գալը, «Appetite For Destruction» ալբոմը Billboard –ի հիթ-շքերթում բարձրանում է առաջին հորիզոնական իսկ ալբոմի վաճառված օրինակների քանակը հասնում է 32 միլիոնի։

Մեծ Բրիտանիայի ռադիոկայանները սկսում են հաճախակի հաղորդել Guns N’ Roses–ի երգերը, որը նպաստում է նրանց հանրաճանաչության աճին Անգլիայում և երբ 1987 թվականի հունիսի 28-ին խումբը հանդես է գալիս լոնդոնյան հանրահայտ Marquee-ի ակումբում, երաժշտասերները նրանց ընդունում են մեծ ջերմությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 6-ին «Geffen Records»-ը թողարկում է խմբի երկրորդ «GN’R Lies» ալբոմը, որի մի կողմում ձայնագրված էր «Live?! @ Like A Suicide» մինի-ալբոմի երգերը իսկ մյուս կողմում չորս ակուստիկ կիթառային ստեղծագործություններ։ Ձայնասկավառակը 1989 թվականի փետրվարին հայտնվում է Billboard –ի ամենավաճառվող ալբոմների շարքում և քանի որ «Appetite For Destruction» -ը դեռ գտնվում էր նույն ցուցակում, ապա Guns N’ Roses – ը դառնում է 1980-ական թվականների միակ խումբը, որի երկու ալբոմներ միաժամանակ գտնվում էին Թոփ 5-ում։

Եթե խմբի առաջին ալբոմը մեծ աղմուկ է բարձացնում իր ձևավորմամբ (ալբոմի վրա պատկերված էր հրեշ և պատառոտված հագուստով աղջիկ իջեցված վարտիքով), ապա երկրորդ ալբոմը արժանանում է մամուլի կատաղի հարձակումներին «One In A Million» երգի համար, որտեղ Էկսլը միաժամանակ անպատվում է նեգրերին, ոստիկաններին, էմիգրանդներին և հոմոսեքսուալիստներին։ Սակայն այդ ամենը չի խանգարում սեպտեմբերի 11-ին ստանալ MTV-ի մրցանակը «Best Heavy Metal/Hard Rock Video» անվանակարգում։

1990 թվականին փոխելով հարվածող Ստիվեն Ադլերին, մենեջեր Ալեն Նիվենին և վերցնելով ստեղնահար Դիզզի Ռիդին Guns N’ Roses-ը ձեռնամուխ է լինում իր ամենափառամոլ ծրագրի՝ «Use Your Illusion I» և «Use Your Illusion II» ալբոմների ձայնագրման աշխատանքին։ 1991 թվականի սեպտեմբերի 17-ին ալբոմները հայտնվում են երաժշտական խանութների վաճառասեղանների վրա։ Ձայնասկավառակները անմիջապես հայտնվում են Billboard–ի հիթ-շքերթների 1-ին և 2-րդ հորիզոնականներում։ Guns N’ Roses-ը այս ալբոմներով ահմանում է մինչ օրս չգերազանցված համաշխարհային ռեկորդ. նրանք մնում են միակ խումբը, որը կարողացել է նման սխրանք գործել և միանգամից երկու ալբոմներով բարձրանալ Billboard–ի առաջին երկու հորիզոնականները։

Ալբոմները հիթ-շքերթներում մնում են 108 շաբաթ։ Ալբոմների ձայնագրման հետ զուգահեռ խումբը նկարահանում է «Don’t Cry», «November Rain» և «Estranged» հոյակապ տեսահոլովակները։ «November Rain» բալլադը MTV-ում դառնում է ամենամեծ պահանջարկ ունեցող տեսահոլովակներից մեկը, որը ի վերջո 1992 թվականին արժանանում է «MTV Video Music Award» մրցանակին։ Ալբոմների թողարկումից հետո խումբը 28 ամսով մեկնում է հյուրախաղերի, որը կոչվում էր «Use Your Illusion World Tour»։ Այն հայտնի է իր ֆինանսական հաջողությամբ և սկանդալային միջադեպերով։ Այդ համերգները համարվում են ռոք երաժշտության պատմության մեջ ամենաերկար հյուրախաղերը։

Ալբոմի անունը Տարեթիվը
Appetite for Destruction 1987
GN՝R Lies 1988
Use Your Illusion I 1991
Use Your Illusion II 1991
The Spaghetti Incident? 1993
Live Era: `87-`93 1999
Chinese Democracy 2008

Խմբի գործունեությունը հետագա տարիներին

խմբագրել

Հետագա տարիներին խմբի երաժիշտները սկսում են լքել խումբը։ 1998 թվականին Սլեշի և Մակկագանի հեռանալուց հետո խմբի դասական կազմից մնում է միայն Էկսլը։ Սակայն դա չի խանգարում Էկսլին նոր երաժիշտների հետ շարունակել Guns N’ Roses – ի ելույթները։ 2012 թվականին Guns N’ Roses-ը ընտրվել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամ։ Սակայն մրցանաբաշխության օրը խմբի դասական կազմը հավաքել չի հաջողվում։ Էկսլ Ռոուզը ոչ միայն հրաժարվում է մասնակցել մրցանաբաշխությանը, այլև խնդրում է իր անունը ջնջել մրցանակակիրների ցուցակից, քանի որ նա համարում է, որ հրավիրելով մնացած երաժիշտներին վիրավորել են իրեն։ Մրցանաբաշխությանը չի մասնակցել նաև կիթառահար Իզզի Ստրեդլին։

Խմբի անդամները

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Guns N' Roses» հոդվածին։