Քեթրին Էլիզաբեթ Փիրսոն (անգլ.՝ Catherine Elizabeth Pierson, ապրիլի 27, 1948(1948-04-27)[1][2], Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ)[3], ամերիկացի երգչուհի, քնարերգու բանաստեղծուհի, B-52 երաժշտախմբի հիմնադիր անդամներից ու երգչուհիներից մեկը: Երգելուց զատ՝ բազմաթիվ երաժշտական գործիքներ է նվագում, այդ թվում՝ կիթառ, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ: B-52 երաժշտախմբում իր ելույթների ժամանակ ընկերակցել է Սինդի Վիլսոնին, Ֆրեդ Շնայդերին, Ռիկի Վիլսոնին, Քիթ Սթրիքլենդին:

Քեյթ Փիրսոն
Kate Pierson NYC.jpg
Ի ծնե անունանգլ.՝ Catherine Elizabeth Pierson
Նաև հայտնի է որպեսKate Pierson
Ծնվել էապրիլի 27, 1948(1948-04-27)[1][2] (72 տարեկան)
Weehawken, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերռոք և նոր ալիք
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, կիթառահար, դերասանուհի և հեղինակ-կոմպոզիտոր
Գործիքներկիթառ, երգեհոն և վոկալ
ԿրթությունԲոստոնի համալսարան
Kate Pierson Վիքիպահեստում

2015 թվականի փետրվարին Փիրսոնը թողարկել է իր առաջին երաժշտական ալբոմը՝ «Կիթառներ և միկրոֆոններ» (Guitars and Microphones) վերնագրով, որտեղ ընդգրկված ստեղծագործությունների մի մասի հեղինակը կամ համահեղինակը Սիա Ֆուրլերն է[4]: Որոշ ժամանակ անց թողարկել է «Ավելի լավ է՝ չխայթել մեղվին» (Better Not Sting the Bee), իսկ 2016 թվականի ապրիլի 15-ին՝ «Վեներա» («Venus») սինգլը:

ԿենսագրությունԽմբագրել

Փիրսոնը ծնվել է ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Վիհոքեն բնակավայրում, մանկությունն ու պատանեկությունն անցկացրել այդ նույն նահանգի Ռութերֆորդ քաղաքում[5][6][7]:

1981-ից մինչև 1996 թվականը մտերմիկ հարաբերությունների մեջ է եղել ամերիկացի նկարիչ Թիմ Ռոլինսի հետ[8]:

Փիրսոնը կալիֆոռնիական Լանդերսում գտնվող «Քեյթի ծույլ անապատ»-ի (Kate's Lazy Desert in Landers, California) և Նյու Յորք նահանգի Մաունթ Թրեմփերում գտնվող «Քեյթի ծույլ մագագետնի» (Kate's Lazy Meadow in Mount Tremper, New York) սեփականատերն է[9]: Այդ երկու ագարակներում նա բիզնեսը վարում է իր կնոջ՝ Մոնիկա Քոուլմենի հետ համատեղ[10][11]: 2015 թվականի օգոստոսի 3-ին այդ երկու կանայք ամուսնացել են, և նրանց պսակադրության ծեսին ներկա են գտնվել B-52 երաժշտախմբի անդամները, երգերի հեղինակ ու երգչուհի Սիա Ֆուրլերը և վերջինիս այն ժամանակվա ամուսինը՝ Էրիկ Անդերս Լանգը[12]:

ԱլբոմներԽմբագրել

  • 2015: Guitars and Microphones

Կինո և հեռուստատեսությունԽմբագրել

  • The Rugrats Movie (1998, միայն ձայնը)
  • The Flintstones (1994, որպես "The BC-52's" երաժշտախմբի անդամներից մեկը)
  • A Matter of Degrees (1990)
  • Athens, GA: Inside/Out (1987)
  • One-Trick Pony (1980)
  • Փիրսոնը մարմնավորել է ակումբի տիրոջ՝ Flight of the Conchords հեռուստասերիալի What Goes on Tour վերնագիրը կրող դրվագում
  • The Adventures of Pete and Pete (1993, "What We Did on Our Summer Vacation"):
  • Փիրսոնը B-52-ի կազմում նկարահանվել է CBS հեռուստաընկերության Guiding Light սերիալում (1982 թ.):
  • Փիրսոնը B-52-ի կազմում կատարել է Love Shack երգի պարոդիան (Glove Slap վերնագրով)[13] «Սիմփսոնների» E-I-E-I-(Annoyed Grunt) դրվագում[14]:
  • Phineas and Ferb (2012) (կատարել է Spend Half a Day երգը Perry the Actorpus դրվագում):

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD — 2001.
  3. «Kate Pierson»։ Biography 
  4. Interview, blogs.browardpalmbeach.com; accessed March 24, 2015.
  5. Beckerman, Jim. "B-52s 'Party' lands close to hometown", The Record (Bergen County), August 15, 2009; accessed January 14, 2012. "And with that hair? Kate Pierson, born in Weehawken, raised in Rutherford."
  6. Bream, Jon. "Cameo Critic: Kate Pierson" Minneapolis Star Tribune June 15, 2008.
  7. Strong, Martin Charles. The essential rock discography (Canongate U.S.); 978-1-84195-860-6.
  8. Basciano Oliver (2018-01-12)։ «Tim Rollins obituary»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-01-13 
  9. Robinson Matt (October 13, 2006)։ «The Making of a Rockpreneur»։ Entrepreneur.com։ Վերցված է April 4, 2019 
  10. Profile Archived October 4, 2007, at the Wayback Machine., OutTraveler.com; accessed March 24, 2015.
  11. Kate Pierson profile, nndb.com; accessed March 24, 2015.
  12. Ring Trudy։ «B52s' Kate Pierson Marries Partner Monica Coleman»։ SheWired։ Վերցված է August 5, 2015 
  13. "Soundtrack - E-I-E-I-(Annoyed Grunt)", IMDb, retrieved October 18, 2011.
  14. «E-I-E-I-(Annoyed Grunt)». The Simpsons. Season 11. Episode 5. November 7, 1999. Fox. https://www.imdb.com/title/tt0701092։ Վերցված է October 18, 2011. 

Արտաքին հղումներԽմբագրել