Պոստ փանկ
Պոստ փանկ (անգլ.՝ post-punk), ռոք երաժշտության ժանր, որը ձևավորվել է 1970-ական թվականների վերջերում Մեծ Բրիտանիայում, որպես փանք ռոքի շարունակություն։ Պոստ փանկ ժանրը ինչ-որ տեղ կարելի է համարել փանկի առավել շինծու ու էքսպերիմենտալ ձև[1]. ի տարբերություն փանկ ռոքի կտրուկ ու չոր հնչողության՝ պոստ փանկն առանձնանում է երաժշտական ինքնաարտահայտման մեծ բազմազանությամբ, որի պատճառը տարբեր երաժշտական ոճերի ազդեցությունն է ժանրի վրա (առաջին հերթին՝ քրաութ ռոք, օրինակ Neu! և Can խմբերը; այնպիսի ժանրեր, ինչպիսիք են դաբը, ֆանկը, դիսկոն, Դեյվիդ Բոուիի այսպես կոչված «բեռլինյան շրջանի» էքսպերիմենտալ ալբոմները, Kraftwerk-ի էլեկտրոնային հաջողությունները)։
Պոստ փանկ post-punk | |
---|---|
Ոճային հիմքեր | փանկ ռոք, պրոտո փանկ, արտ ռոք, գլեմ ռոք, քրաութ ռոք, դաբ, ֆանկ, դիսկո |
Ծագման ժամանակ | 1978 |
Ծագման երկիր | Միացյալ Թագավորություն |
Ճանաչում | 1977—1978 (ծագումը՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Ավստրալիա) |
Բխող ժանրեր | գոթիկ ռոք, ինդասթրիալ, նեոֆոլկ, սինտի փոփ, պոստ հարդկոփ, գրանջ |
Ենթաժանրեր | |
գոթիկ ռոք - նոր ալիք - cold wave | |
Հարակից ժանրեր | |
փանկ ռոք | |
Տես նաև | |
ալտերնատիվ ռոք, պանկ ռոք, գոթիկ ռոք |
Ժանրի ձևավորումը
խմբագրելՊոստ փանկի վաղ ներկայացուցիչները (Bauhaus, Joy Division) ներշնչվել են այնպիսի խմբերից ու կատարողներից, ինչպիսիք են The Doors, T. Rex և The Velvet Underground: Ժանրի վրա մեծ ազդեցություն ունեցան նաև ռեգգին ու դաբը։
1978 թվականի Public Image Ltd դեբյուտային ալբոմը, Իգի Փոփի The Idiot ալբոմի հետ, որը թողարկվել է 1977 թվականին, համարվում է պոստ փանկի առաջին և ամենաազդեցիկ ալբոմներից։ 80-ականների ընդհատակյա երաժշտական քննադատների կարծիքով ուներ ժանրին բնորոշ բոլոր հիմնական հատկանիշները. մեքենայական ռիթմ, հագեցած, խորը հնչերանգով բաս, ցածր՝ կարծես կողմնակի վոկալ։ 70-ականների պոստ փանկի ներկայացուցիչներից կարելի է առանձնացնել նաև Devo, Suicide, Television, Talking Heads էքսպերիմենտալ խմբերը։
Առանձնահատկություններ
խմբագրելՓանկի հոսուն էներգետիկայի ու կիթառային ագրեսիայի փոխարեն պոստ փանկին բնորոշ է ցածր, մոնոտոն ռիթմը՝ բասի, հարվածայինների, երաժշտության մեջ աճող տագնապի տրամադրության, կողմնակի թվացող վոկալի և, որպես կանոն, դեպրեսիվ, մելանխոլիկ, հաճախ մահվան ու կյանքի իմաստի մասին տեքստերի գերակշռությամբ[2]։ Joy Division, The Cure, Siouxsie and the Banshees, Bauhaus և The Sisters Of Mercy խմբերի շնորհիվ առաջացավ նաև առանձին ոճ՝ գոթիկ ռոք։
Բացի գոթիկ ռոքից[3]] ժանրը մեծ ազդեցություն թողեց և կարելի է ասել դարձավ ինդասթրիալ[4][5][6][7], սինթի փոփ[8][9], պոստ հարդքոփ[10], նեոփսիխոդելիա[11]] և, մեծ մասամբ ալտերնատիվ ոճերի հիմքը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Erlewine, Stephen Thomas. «Post-Punk : Significant Albums, Artists and Songs, Most Viewed». Allmusic. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ Ալեքսանդր Գագինսկի, Ալեքսանդր Կիսիլյով. «Գիշերվա ձայներ։ Մութ երաժշտություն» Արխիվացված 2011-10-12 Wayback Machine // «Մանտաստիկայի աշխարհ» ամսագիր
- ↑ «Goth Rock on Allmusic». Allmusic. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Reynolds, 1996, էջ 91
- ↑ Reynolds, 2006, էջ 109
- ↑ Middles, 2009, էջ 40
- ↑ Reynolds, 2010
- ↑ Nicholls (1998), p.373
- ↑ We were synth punks’ Interview with Andy McCluskey by the Philadelphia Inquirer 5 March 2012
- ↑ «Post-Hardcore on Allmusic». Allmusic. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Neo-Psychedelia on Allmusic». Allmusic. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
Գրականություն
խմբագրել- Kootnikoff, David (2012). Bono: A Biography. ABC-CLIO. ISBN 0313355096.
- Middles,, Mick: (2009). The Rise and Fall of the Stone Roses: Breaking into Heaven. Music Sales Group. ISBN 0857120395.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Reynolds,, Simon: (2006). Rip It Up and Start Again: Postpunk 1978–1984. London: Faber&Faber. ISBN 978-0-571-21570-6.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Reynolds,, Simon: (1996). The Sex Revolts: Gender, Rebellion, and Rock 'n' Roll. Harvard University Press. ISBN 978-0674802735.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - Reynolds,, Simon: (2010). Totally Wired: Postpunk Interviews and Overviews. Soft Skull Press. ISBN 1593763948.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոստ փանկ» հոդվածին։ |