Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա

(Վերահղված է ԻՄՕից)

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադա (ԻՄՕ) (անգլ.՝ IOI, International Olympiad in Informatics), դպրոցականների միջև ամենամյա մրցույթ ինֆորմատիկա առարկայից։ ԻՄՕ-ն առաջին անգամ անց է կացվել 1989 թվականին։

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի պատկերանիշը

Մրցույթը բաղկացած է երկու օրից, որոնցում մասնակիցներին առաջարկվում է լուծել և գրել ալգորիթմական խնդիրների համար ծրագրեր։ Մասնակիցները մրցում են անհատապես, յուրաքանչյուր երկրից կարող են մասնակցել ոչ ավել, քան չորս մասնակից (2009 թվականին մասնակից երկրների թիվը կազմեց 85)։ Մասնակիցները սովորաբար ընտրվում են ազգային մրցույթների արդյունքում։

Մրցույթի կառուցվածքը խմբագրել

Մրցույթի յուրաքանչյուր օր մասնակիցներին սովորաբար առաջարկվում է լուծել երեք (2009-2010 թվականներին՝ չորս) խնդիր հինգ ժամվա ընթացքում։ Յուրաքանչյուր մասնակից լուծում է խնդիրները ինքնուրույն, օգտվելով մի համակարգչից։ Խստիվ արգելվում է մեկ այլ մասնակցի հետ շփումը, ուսումնական դասագրքերից օգտվելը և այլն։ Սովորաբար խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է գրել ծրագիր C, C++ կամ Pascal լեզուներով և այն ուղարկել մինչև մրցույթի հինգերորդ ժամի լրանալը։ Մրցույթից հետո ծրագիրը գնահատվում է այն գաղտնի թեստերով (սովորաբար՝ 10-20 թեստեր) անցկացնելու արդյունքում։ Մասնակիցը ստանում է միավորներ յուրաքանչյուր ճիշտ լուծված թեստի համար, պայմանով, որ ծրագրի աշխատանքի ժամանակը և նրա կողմից օգտագործված հիշողության ծավալը տեղավորվում է խնդրի լուծման պայմանների մեջ նշված սահմանափակումներին։ Երբեմն անհրաժեշտություն է լինում մասնակիցներին շփվելու գաղտնի գրադարանի հետ։ Այն հնարավորություն է տալիս ստեղծել խնդիրներ ոչֆիկսված մուտքային տվյալներով, որոնք կախված են մասնակցի ծրագրի ռեակցիայից, օրինակ, խաղերի դեպքում։ Կան նաև խնդիրներ բաց մուտքային տվյալներով, այսինքն, մրցույթի սկզբում մասնակցին տրվում են թեստեր, որոնց պատասխանները նա պետք է ուղարկի խնդիրը լուծող ծրագրի հետ միասին։ Այսպիսով, մասնակիցը կարող է ընտրել. լուծել խնդիրը ձեռքով, գրել ծրագիր, որը կլուծի նրա փոխարեն, կամ կհամատեղի այդ երկու մեթոդները։

Երկու օրերի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի ստացված միավորները գումարվում են առանձին-առանձին։ Պարգևատրման արարողության ժամանակ մասնակիցները պարգևատրվում են ըստ վարկանիշի, որը ձևավորվում է հավաքված միավորների գումարի հիման վրա։ Մասնակիցների 50%-ից ոչ ավելին պարգևատրվում է մեդալներով այնպես, որ ոսկի:արծաթ:բրոնզ:առանց մեդալի հարաբերակցությունը կազմի մոտավորապես 1:2:3:6-ի (այսինքն, մասնակիցների 1/12-րդ մասը ստանում է ոսկե մեդալներ)։

Անցած օլիմպիադաները խմբագրել

Տարի Վայրը Երկիրը Անցկացման ժամանակը Օլիմպիադայի կայքը Մասնակիցների թիվը Մասնակից երկրների թիվը
2022 Ջոկյակարտա   Ինդոնեզիա Օգոստոսի 7—15, 2022 [1] 353 90
2021 Սինգապուր   Սինգապուր Հունիս 19—25, 2021 [2] 355 88
2020 Սինգապուր   Սինգապուր Սեպտեմբերի 13—23, 2020 [3] 346 87
2019 Բրատիսլավա   Սլովակիա Հուլիսի 23—29, 2019 [4] 55 14
2018 Ծուկուբա   Ճապոնիա Սեպտեմբերի 1—8, 2018 [5] Արխիվացված 2018-03-07 Wayback Machine --- --
2017 Թեհրան   Իրան Հուլիսի 28—Օգոստոսի 4, 2017 [6] 304 82
2016 Կազան   Ռուսաստան Օգոստոսի 12—19, 2016 [7] Արխիվացված 2016-02-11 Wayback Machine 320 83
2015 Ալմաթի   Ղազախստան Հուլիսի 26—Օգոստոսի 2, 2015 [8] 322 84
2014 Թայվան   Թայվան Հուլիսի 13—20, 2014 [9] Արխիվացված 2012-10-01 Wayback Machine 311 81
2013 Բրիսբեն   Ավստրալիա Հուլիսի 6—13, 2013 [10] 299 77
2012 Սիրմիոնե   Իտալիա Սեպտեմբերի 23—30, 2012 [11] Արխիվացված 2012-10-14 Wayback Machine 310 81
2011 Պատտայա   Թաիլանդ Հուլիսի 22—Հուլիսի 29, 2011 [12] Արխիվացված 2010-09-04 Wayback Machine 303 78
2010 Վատերլո   Կանադա Օգոստոսի 14—21, 2010 [13] 297 80
2009 Պլովդիվ   Բուլղարիա Օգոստոսի 8—15, 2009 [14] Արխիվացված 2010-03-04 Wayback Machine 301 78
2008 Կահիրե   Եգիպտոս Օգոստոսի 16—23, 2008 283 78
2007 Զագրեբ   Խորվաթիա Օգոստոսի 15—22, 2007 [15] 285 77
2006 Մերիդա, Յուկատան   Մեքսիկա Օգոստոսի 13—20, 2006 282 74
2005 Նոր Սոնչ   Լեհաստան Օգոստոսի 18—25, 2005 [16] 276 72
2004 Աթենք   Հունաստան Սեպտեմբերի 11—18, 2004 [17] Արխիվացված 2012-07-24 Wayback Machine 291 76
2003 Կենոշա, Վիսկոնսին   ԱՄՆ Օգոստոսի 16—23, 2003 [18] 265 69
2002 Յոնգին   Կորեայի Հանրապետություն Օգոստոսի 18—25, 2002 [19] Արխիվացված 2009-01-23 Wayback Machine 276 78
2001 Տամպերե   Ֆինլանդիա Հուլիսի 14—21, 2001 [20] Արխիվացված 2007-04-05 Wayback Machine 272 74
2000 Պեկին   Չինաստան Սեպտեմբերի 23—30, 2000 [21] Արխիվացված 2011-11-01 Wayback Machine 278 72
1999 Անթալիա   Թուրքիա Հոկտեմբերի 9—16, 1999 [22] Արխիվացված 2001-05-16 Wayback Machine 253 65
1998 Սետուբալ   Պորտուգալիա Սեպտեմբերի 5—12, 1998 241 68
1997 Քեյփթաուն   ՀԱՀ Նոյեմբերի 30Դեկտեմբերի 7, 1997 221 63
1996 Վեսպրեմ   Հունգարիա Հուլիսի 25Օգոստոսի 2, 1996 [23] 220 57
1995 Էյնդհովեն   Հոլանդիա Հունիս 26Հուլիսի 3, 1995 [24] 210 51
1994 Խանինգե   Շվեդիա Հուլիսի 3—10, 1994 189 49
1993 Մենդոսա   Արգենտինա Հոկտեմբերի 16—25, 1993 [25] Արխիվացված 2004-01-05 Wayback Machine 155 43
1992 Բոնն   Գերմանիա Հուլիսի 11—21, 1992 171 51
1991 Աթենք   Հունաստան Մայիսի 19—25, 1991 69 23
1990 Մինսկ   ԽՍՀՄ Հուլիսի 15—21, 1990 100 25
1989 Պրավեց   Բուլղարիա Մայիսի 16—19, 1989 46 13

Առաջիկա օլիմպիադաները խմբագրել

Տարի Վայրը Երկիրը Անցկացման ժամանակը
2026   Ուզբեկստան 2026
2025 Լա Պաս   Բոլիվիա 2025
2024 Ալեքսանդրիա   Եգիպտոս Սեպտեմբերի 1—8, 2024
2023 Սեգեդ   Հունգարիա Օգոստոսի 28—Սեպտեմբերի 4, 2023

Հայաստանի մասնակիցների արդյունքներն ԻՄՕ-ում խմբագրել

Հայաստանը առաջին անգամ մասնակցել է ԻՄՕ-ում 1996 թվականին։ Հայաստանյան թիմերը արժանացել են 1 ոսկե, 7 արծաթե և 31 բրոնզե մեդալների /չեն մասնակցել 1997 թվականին/։

Տարի Մասնակից Կրթօջախ Մրցանակներ Ղեկավար Գիտական ղեկավար
2023 Եգորյան Ծովակ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


Անդրեասյան Արմեն Անդրեասյան Սամվել
Գևորգյան Գագիկ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ


Աբելյան Սամվել Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ


Պետրոսյան Համլետ Քվանտ վարժարան
2022 Խալաթյան Արայի Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Մուրադյան Լևոն
Գևորգյան Գագիկ Քվանտ վարժարան
Աբելյան Սամվել Ֆիզմաթ դպրոց
Պետրոսյան Համլետ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
2021 Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ Անդրեասյան Արմեն Մուրադյան Լևոն
Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Խալաթյան Արայի Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Խաչատրյան Աննա Ֆիզմաթ դպրոց
2020 Կոստանյան Էմիլ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ
Խալաթյան Արայի Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
2019 Անդրեասյան Սամվել Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն
Վարդանյան Վարդան Քվանտ վարժարան
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Մարգարյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց
2018 Մարտիրոսյան Վահան Ֆիզմաթ դպրոց Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Մաղաքյան Գագիկ Ֆիզմաթ դպրոց
Ադամյան Ալեն Քվանտ վարժարան
Աբելյան Ալեքսանդր Քվանտ վարժարան
2017 Գալստյան Խաժակ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Միքաելյան Համլետ Քվանտ վարժարան
Մարտիրոսյան Վահան Ֆիզմաթ դպրոց
Մաղաքյան Գագիկ Ֆիզմաթ դպրոց
2016 Շահինյան Մուշեղ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Համբարձումյան Կարեն, Հարությունյան Հրայր
Մուրադյան Լևոն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Մաթևոսյան Աշոտ Քվանտ վարժարան
Մկրտումյան Կարեն Ֆիզմաթ դպրոց
2015 Շահինյան Մուշեղ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Գրիգորյան Էդուարդ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Գևորգյան Ալբերտ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Մարտին Միրաքյան Այբ դպրոց
2014 Շահինյան Մուշեղ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Գրիգորյան Էդուարդ Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ
Գալստյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ
Հայրապետյան Սպարիկ Այբ դպրոց   Բրոնզե մեդալ
2013 Սահակյան Ալբերտ Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Համբարձումյան Կարեն Ֆիզմաթ դպրոց
Մինասյան Էդգար Ֆիզմաթ դպրոց
Գրիգորյան Էդուարդ Քվանտ վարժարան
2012 Մամիկոնյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Փիլիպոսյան Տիգրան
Հարությունյան Հրայր Գորիսի թիվ 4 դպրոց   Բրոնզե մեդալ
Վարդանյան Արմեն Ֆիզմաթ դպրոց
Դավթյան Ռոբերտ Քվանտ վարժարան
2011 Վարդանյան Արմեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Սարիբեկյան Հայկ
Դավթյան Ռոբերտ Ֆիզմաթ դպրոց
Մամիկոնյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց
Գրիգորյան Էդուարդ Քվանտ վարժարան
2010 Տեփանյան Հայկ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Չատրչյան Ալեքսանդր Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Վարդանյան Արմեն Ֆիզմաթ դպրոց
Գրիգորյան Էդուարդ Քվանտ վարժարան
2009 Սարիբեկյան Հայկ Քվանտ վարժարան   Արծաթե մեդալ Անդրեասյան Արմեն Հայկազյան Լևոն
Սուքիասյան Միքայել թիվ 67 դպրոց   Բրոնզե մեդալ
Տեփանյան Հայկ Քվանտ վարժարան
Չատրչյան Ալեքսանդր Քվանտ վարժարան
2008 Սարիբեկյան Հայկ Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Փիլիպոսյան Էդուարդ
Կարապետյան Մարտուն Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Հակոբյան Տիգրան Ֆիզմաթ դպրոց
Բլրցյան Հայկ Ֆիզմաթ դպրոց
2007 Շատախցյան Արամ Ֆիզմաթ դպրոց   Արծաթե մեդալ Դումանյան Վահրամ Անդրեասյան Արմեն
Կարապետյան Մարտուն Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Սարիբեկյան Հայկ Քվանտ վարժարան
Կոստանդյան Կարապետ Քվանտ վարժարան
2006 Մնացականյան Արմեն Ֆիզմաթ դպրոց   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Գասպարյան Կիրակոս
Շատախցյան Արամ Ֆիզմաթ դպրոց
Նալբանդյան Վահագն Ֆիզմաթ դպրոց
Կոստանդյան Կարապետ Քվանտ վարժարան
2005 Մուսոյան Վահե Քվանտ վարժարան   Ոսկե մեդալ Անդրեասյան Արմեն Ասլամազյան Գևորգ
Մնացականյան Արմեն Ֆիզմաթ դպրոց
Ծիրունյան Արմեն Անանիա Շիրակացու անվան ճեմարան
Գուլյան Վահե թիվ 129 դպրոց
2004 Մուսոյան Վահե Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Ասլամազյան Գևորգ
Հայոցյան Հայկ Քվանտ վարժարան
Սողոմոնյան Մկրտիչ Քվանտ վարժարան
Գուլյան Վահե ՀԱՊՀ ա/դ
2003 Մուսոյան Վահե Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ Անդրեասյան Արմեն Սողոյան Սպարտակ
Գևորգյան Սարգիս Քվանտ վարժարան   Բրոնզե մեդալ
Հայոցյան Հայկ Քվանտ վարժարան
Հայկազյան Լևոն Ֆոտոն վարժարան
2002 Հայկազյան Դավիթ Ֆոտոն վարժարան   Բրոնզե մեդալ Փիլիպոսյան Տիգրան
Սիմոնյան Վահան Քվանտ վարժարան
2001 Հայկազյան Դավիթ Ֆոտոն վարժարան Եղիազարյան Վլադիմիր Փիլիպոսյան Տիգրան
Հակոբյան Ռուբեն ՀԱՊՀ ա/դ
Սիմոնյան Վահան Քվանտ վարժարան
Բելլույան Մինաս Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2000 Հարությունյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց Եղիազարյան Վլադիմիր Աբրահամյան Արտաշես
Մկրտչյան Սևակ Ֆիզմաթ դպրոց
Բեկետովսկի Արեգ Քվանտ վարժարան
Բելլույան Մինաս Անանիա Շիրակացու անվան ճեմարան
1999 Հարությունյան Դավիթ Ֆիզմաթ դպրոց Եղիազարյան Վլադիմիր Աբրահամյան Արտաշես
Մկրտչյան Սևակ Ֆիզմաթ դպրոց
Կոշտոյան Արտակ Ֆոտոն վարժարան
Գյուրջյան Սևադա Անանիա Շիրակացու անվան ճեմարան
1998 Պողոսյան Սամվել Քվանտ վարժարան Եղիազարյան Վլադիմիր Աբրահամյան Արտաշես
Կոշտոյան Արտակ Ֆոտոն վարժարան
Գյուրջյան Սևադա Անանիա Շիրակացու անվան ճեմարան
Գեոլեցյան Գրիգոր Անանիա Շիրակացու անվան ճեմարան
1996 Հայրապետյան Աշոտ Ֆիզմաթ դպրոց Եղիազարյան Վլադիմիր Աբրահամյան Արտաշես
Հայրապետյան Արա Ֆիզմաթ դպրոց
Պողոսյան Վահագն Անանիա Շիրակացու անվան ճեմարան
Պետրոսյան Սահակ թիվ 132 դպրոց

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել