Կենոշա
Կենոշա (անգլ.՝ Kenosha), քաղաք ԱՄՆ-ի հյուսիսային մասում, Վիսկոնսին նահանգում։ Քաղաք- նավահանգիստը գտնվում է Միչիգան լճի ափին։ 2009 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 97 856 մարդ։ Այն իր բնակչությամբ 4-րդն է Վիսկոնսին նահանգում։ Կենոշայում են ծնվել Օրսոն Ուելսը, Մարկ Ռուֆֆալոն և Դոնա Ամիչեն։ Քաղաքը բաժանված է 3 շրջանների և 21 բորոների։
Բնակավայր | ||
---|---|---|
Կենոշա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1835 թ. | |
Մակերես | 72,202608 կմ² | |
ԲԾՄ | 184±1 մետր | |
Բնակչություն | 99 218 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC-6 | |
Հեռախոսային կոդ | 262 | |
Փոստային ինդեքսներ | 53140–53144 | |
Պաշտոնական կայք | kenosha.org(անգլ.) | |
| ||