Յոնգին (կոր.՝ 용인시, 龍仁市), քաղաք Գյոնգի նահանգում, Հարավային Կորեա, մոտավորապես 40 կիլոմետր հարավ երկրի մայրաքաղաքից՝ Սեուլից։ Յոնգինը համարվում է պետության տուրիստական կենտրոններից մեկը, քանի որ այստեղ են գտնվում ամենախոշոր թանգարաննեից և խաղային զբոսայգիներից մի քանիսը։

Քաղաք
Յոնգին
용인시
龍仁市
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ՂեկավարՍո Ջոնսոկ
Առաջին հիշատակում475 թվական
Մակերես591,36 կմ²
Բնակչություն1 042 229 մարդ (2019)[1]
Խտություն1380 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+9
Հեռախոսային կոդ+82 31
Փոստային դասիչ446505-449935
Պաշտոնական կայքyongin.go.kr
Յոնգին (Հարավային Կորեա)##
Յոնգին (Հարավային Կորեա)

Պատմություն խմբագրել

Յոնգինը գրեթե այնքան մեծ քաղաք է, որքան Սեուլը, կազմված բարձր քաղաքակենտրոնացված Suji-gu և Giheung-gu մարզերից և կիսաքաղաքակենտրոնացված Cheoin-gu շրջանից։ Քաղաքակենտրոնացված մարզերը մոտ են գտնվում մայրաքաղաքից, և շատերը Սեուլի կենտրոնից այնտեղ են հասնում 30-40 րոպեում, օգտագործելով ավտոմայրուղիներ կամ էլ Bundang Line և Shinbundang Line մետրոները։ 2011 թվականի հունվարին The Shinbundang մայրուղին 110 կմ/ժ առավելագույն արագությամբ ընդարձակել են մինչև Suji-gu: The Bundang երկաթուղին ձգվում է մինչև հարավ ՝ Giheung կայարան, սկսած 2011 թվականի դեկտեմբերից, միանալով EverLine երկաթուղուն, որը տարածվում է մինչև Everland կայարան։ 2013 թվականին Bundang մայրուղին տարածվեց մինչև Սեուլի կայարան։ 

Կան վկայություններ, որ այստեղ բնակվել են դեռ հինգերորդ դարից։ Յոնգինը քաղաքի կարգավիճակ ստացավ միայն 1996 թվականի մարտին։

Դպրոցներ խմբագրել

Յոնգինը հայտնի է մի շարք համալսարաններով ինչպիսիք են ՝ Yong-In University, Hankuk University of Foreign Studies, Yongin Campus, the Police University, Kangnam University, Yong-in Songdam College, և Dankook University: Աչքի է ընկնում սպորտային դասընթացներով։ Gyeonggi Suwon International և IB World դպրոցները ունենալով հատուկ կրթական ծրագիր օտարերկրյա ուսանողների համար, գտնվում է Յոնգինի և Սուվոնի սահմանին։

Վարչական շրջաններ խմբագրել

Քաղաքը բաժանվում է երեք շրջանների՝

  • Cheoin շրջան
  • Giheung շրջան
  • Suji շրջան

Տրանսպորտ խմբագրել

Յոնգինը իր գնացքներով սպասարկում է Seoul Metropolitan կայարանին։ Bundang Line երկաթգիծը ձգվում է մինչև Յոնգին անցնելով Jukjeon, Bojeong, Guseong, Singal, Giheung և Sanggal կայարաններով։ Սկսած 2013 թվականի մայիսից բացվեց մի նոր երկաթգիծ EverLine Rapid Transit System անունով, որը գործում է և կապված է Giheung կայարանում գտնվող Bundang երկաթգծին, որտեղ կարելի է անցնել երկաթգծերի միջև առանց դուրս գնալու։ 2016 թվականից վերադարձված Սուջի գոտին նույնպես կսպասարկվի Shinbundang Line-ի չորս նոր կայարաններով, որը թույլ կտա Սուջիի բնակիչներին հասնել Գանգնամի կայարան ոչ ավելի քան 30 րոպեում։

Քաղաքի կենտրոնում գտնվում է միջքաղաքային ավտոբուսային տերմինալ, չնայած հյուսիսային շրջանների խիտ բնակչությունը ավելի լավ սպասարկվում է Yatap-dong, Seongnam տերմինալներով։

Քույր քաղաքներ խմբագրել

Քաղաք Շրջան Պետություն Թվական
Ֆուլերտոն    
Յանչոնջու   Ցզյանսու  
Ֆերգանի շրջան     2008
Կոտա-Կինաբալու Սաբահ   2000
Կայսերի   Կայսերիի մարզ  
Redland քաղաք    

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Everland զբոսայգի
  • Կորեական ազգային գյուղ
  • Munhwa Broadcasting Corporation (MBC) Dramia գտնվում է Cheoin-gu-ում, պատմական դրամաներ նկարահանման հիմնական հարթակն է, որտեղ նկարահանվել են մի շարք դրամաներ ինչպիսիք են Moon Embracing the Sun, Jumong, Queen Seondeok և Dong Yi: Հասանելի են նաև ընդհանրացնող խաղաշրջաններ, որոնց մեջ մտնում են ազգային ավանդական խաղեր, պատմական պալատական հագուստ և նետաձգություն[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://search.naver.com/search.naver?sm=top_hty&fbm=0&ie=utf8&query=용인+인구수
  2. Lee, Cin Woo (2012 թ․ մարտի 16). «Beyond Seoul: 19 reasons to explore Korea». CNN Go. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.