Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց

Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց (չեխ․՝ Filmová a televizní fakulta Akademie múzických umění v Praze կամ FAMU), կինոդպրոց Պրահայում։ Հիմնադրվել է 1946 թվականին որպես Պրահայի կատարողական արվեստի ակադեմիայի երեք մասնաճյուղերից մեկը[1]։ Դասավանդման լեզուն չեխերեն է, սակայն որոշ ծրագրեր դասավանդվում են անգլերեն։ Ըստ The Hollywood Reporter-ի՝ FAMU-ն Եվրոպայի լավագույն կինոդպրոցն է և աշխարհի թիվ 11 կինոդպրոցը[2]։

Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց
BUDOVA FAMU.jpg
Տեսակկինոդպրոց և Ֆակուլտետ
Հիմնադրված է1946
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխիա
ՏեղագրությունՊրահա
ՀասցեПрага 1, Старе-Место, набережная Сметаны, 1012/2
Կայքfamu.cz
##Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց (Չեխիա)
Red pog.png
Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց, Չեխիա
Commons-logo.svg Faculty of Film and Television (Prague) Վիքիպահեստում

ԳործունեությունԽմբագրել

Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցի գլխավոր շենքը գտնվում է Պրահայի պատմական կենտրոնում։ Դպրոցը ներառում է Studio FAMU-ն, արտադրական և հետբուհական ֆակուլտետ՝ հագեցված ձայնային և հեռուստատեսային ստուդիաներով և նորարարական տեխնոլոգիաներով՝ ուսանողական աշխատանքների իրականացման համար։ Յուրաքանչյուր աշուն, FAMU-ն կազմակերպում է Famufest փառատոնը` իր ուսանողների ներկայիս աշխատանքների ցուցադրումը, ինչպես նաև ուղեկցող մշակութային ծրագիր և ֆիլմարտադրության բնագավառի նշանավոր գործիչների այցելություններ։

1960-1970-ական թվականներին Հարավսլավիայից բազմաթիվ երիտասարդ ռեժիսորներ FAMU-ի շրջանավարտներ էին (Ռայկո Գրլիչ, Սրջան Կարանովիչ, Էմիր Կուստուրիցա, Գորան Մարկովիչը (կինոռեժիսոր), Գորան Պասկալևիչը և Լորդան Զաֆրանովիչը)[3]։

ԴասընթացներԽմբագրել

 
FAMU ցուցանակը Պրահայում գտնվող դպրոցի շենքի պատին

Ներկայումս FAMU-ն բաղկացած է տասնմեկ բաժիններից, որոնք ուսանողներին նախապատրաստում են ֆիլմերի և աուդիո-վիզուալ արտադրության բոլոր մասնագիտությունների համար։ Այդ ստորաբաժանումներն են՝

  • Ռեժիսուրա
  • Վավերագրական ֆիլմերի ստեղծում
  • Սցենար և դրամատուրգիա
  • Անիմացիոն ֆիլմեր
  • Կինեմատոգրաֆիա
  • Ձայնային դիզայն
  • Մոնտաժ
  • Արտադրություն
  • Լուսանկարչություն
  • FAMU կենտրոն միջմեդական առարկաների համար

Դասընթացները նախատեսված են բակալավրի, մագիստրոսի և դոկտորական մակարդակների համար։ Բացի այդ, FAMU միջազգային բաժինը առաջարկում է եռամյա մագիստրոսական ծրագիր կինոյի և թվային մեդիայի համար անգլերենի դասավանդմամբ օտարերկրյա ուսանողների համար, որոնք հիմնականում կենտրոնանում են հեղինակային սցենարիստական և ռեժիսորական աշխատանքների վրա։

Անհատական բաժիններն աստիճանաբար ընդլայնում են իրենց ծրագրերը՝ ներառելով անգլերենի դասավանդում, որը ներկայումս ներառված է լուսանկարչության և կինեմատոգրաֆիայի բաժիններում։ FAMU-ն արտասահմանցի ուսանողների համար նաև առաջարկում է մեկամյա Ակադեմիական նախապատրաստման ծրագիր, որն օգտագործում է ինտենսիվ տեսական մեթոդաբանություն։ Եռամսյա հատուկ արտադրական դասընթացը կենտրոնանում է աուդիո-վիզուալ աշխատանքների արտադրության և բաշխման գործնական խնդիրների վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել