Բացել գլխավոր ցանկը

Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա

կազմակերպություն

Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա (բոս․՝ Akademija nauka i umjetnosti Republike Srpske, սերբ.՝ Академија наука и умјетности Републике Српске, АНУРС / Akademija nauka i umjetnosti Republike Srpske, խորվ.՝ Akademija nauka i umjetnosti Republike Srpske), բարձրագույն գիտական, մշակութային, աշխատանքային և ներկայացուցչական կազմակերպություն Սերբական Հանրապետությունում: Այս ակադեմիական կառույցի հիմնական նպատակն է գիտական և մշակութային գործունեության զարգացումն ու խթանումը: Ակադեմիան Սերբական Հանրապետության համար առանձնակի կարևորություն ունեցող կազմակերպություն է:

Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիա
АНУРС (Бања Лука).jpg
Տեսակկազմակերպություն
ԵրկիրFlag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Հիմնադրված1996
Գլխադասային գրասենյակԲանյա Լուկա, Սերբական Հանրապետություն, Բոսնիա և Հերցեգովինա
Կայքanurs.org

Ակադեմիայի նախագահն է Ռայկո Կուզմանովիչը, փոխնախագահն է` Լյուբոմիր Զուկովիչը, գլխավոր քարտուղարը` ակադեմիկոս Դրագոլյուբ Միրյանիչը: Բացի նրանցից նախագահության կազմում ներառված են նաև ակադեմիկոսներ Վեսելին Պերիչը, Սլոբոդան Ռեմետիչը, Բրանկո Շկունդրիչը, Դրենկա Շեչերով-Զեչևիչը և թղթակից անդամ Ռադե Միխայլիչը: Ակադեմիան ունի չորս հիմնական բաժիններ, մի քանի հանձնաժողովներ, կենտրոններ, ինստիտուտներ, որտեղ աշխատում են 150 գիտնականներ: Ակադեմիան գտնվում է Բանյա Լուկայում:

1993 թվականին Սերբական Հանրապետության Ազգային Ժողովը օրենք ընդունեց Սերբական Հանրապետության գիտությունների և արվեստների ակադեմիայի մասին, սակայն այն ստեղծվեց 1996 թվականին: Սահմանադիր ժողովը տեղի է ունեցել 1996 թվականի հոկտեմբերի 11-ին` Յախորինա լեռան վրա գտնվող «Бистрица» հյուրանոցում: Սկուպշինայում ներկա է եղել 65 գիտնական, այդ թվում Սերբիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ Ալեքսանդր Դեսպիչը, ակադեմիկոսներ Դրագուտին Վուկոտիչը, Չեդոմիր Պոպովը: Ակադեմիայի առաջին ղեկավար է դարձել Պետար Մանդիչը: Մինչև 1999 թվականն ակադեմիան գտնվել է Իստոչնո Սարաևոյում:

Արտաքին հղումներԽմբագրել