Կառլովի Վարի
Կառլովի Վարի (չեխ․՝ Karlovy Vary), նախկինում — Կառլսբադ (գերմ.՝ Karlsbad), քաղաք Չեխիայում, Օգրժե գետի հովտում, 380մ բարձրության վրա։ 49 864 հազար բնակիչ (2014 թվականի տվյալներով)։ Բալնեոլոգիական առողջարան է, Պրահայից 120 կմ արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կառլովի Վարի | |||||
Karlovy Vary Czech.jpg | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Bohatice?[1], Cihelny?[1], Čankov?[1], Doubí?[1], Drahovice?[1], Dvory?[1], Hůrky?[1], Olšová Vrata?[1], Počerny?[1], Rosnice?[1], Rybáře?[1], Sedlec?[1], Stará Role?[1], Tašovice?[1] և Karlovy Vary? | ||||
Հիմնադրված է | 1350 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1350 | ||||
Այլ անվանումներ | Կառլսբադ | ||||
Մակերես | 59,10 կմ² | ||||
ԲԾՄ | 447 մ | ||||
Խոսվող լեզուներ | չեխերեն | ||||
Բնակչություն | ▼ 49 864 մարդ (2014) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +420 353 | ||||
Փոստային ինդեքսներ | 360 01 - 360 20 | ||||
Ավտոմոբիլային կոդ | K (նախկինում՝ KR, KV) | ||||
Պաշտոնական կայք | karlovyvary.cz | ||||
| |||||
ԱնվանումԽմբագրել
Անվանումն առաջացել է չեխական թագավոր Կառլ I-ի (նույն ինքը՝ «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր և գերմանական թագավոր Կառլոս IV-ը) անունից։ Հանգստավայրի հիմնադրումը կապվում է նրա անվան հետ․ ընդունված է հիմնադրման տարեթիվ համարել 1358 թվականը, երբ Կառլ I-ը աղբյուրների մոտ կառուցել է որսորդական մի փոքր դղյակ) և չեխերեն vary «տաք աղբյուրներ բառից»։
Քաղաքի նախկին գերմանական անվանումն է Կարսլբադ․ նույն Կառլ անունից և գերմաներեն Bad ― «առողջարան, բուժավայր» բառից[2]։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կլիման չափավոր խոնավ է, ամառը՝ տաք (հուլիսի միշին ջերմաստիճանը՝ 17, 3 °C), ձմեռը՝ շատ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -2 °C), տարեկան տեղումները՝ 620 մմ։ Բուժիչ միջոցները ածխաթթվային սուլֆատ-հիդրոկարբոնատային նատրիումային տաք աղբյուրներն են (41, 2-72, 2 °C), որոնց ջուրն օգտագործվում է խմելու, լոգանքների, ողողումների, ինհալյացիաների համար, տորֆա-ցեխաբուժությունը, Վրժիդլո (Շպրուդել) հեյզերի ջուրը, հ
Բուժվում են լյարդի և լեղ ուղիների, ստամոքս-աղիքային համակարգի, միզուղիների հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 326)։ |