Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեռնիկա (այլ կիրառումներ)

Գեռնիկա (իսպ.՝ Guernica), հարավսլավացի գրող Անտոնիե Իսակովիչի պատմվածքի հիման վրա 1978 թվականին նկարահանած Էմիր Կուստուրիցայի գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմը, փարիզյան FAMU կինոդպրոցի դիպլոմային աշխատանքը։

Գեռնիկա
Երկիր Չեխոսլովակիա
Ժանրդրամա և կարճամետրաժ ֆիլմ[1]
Թվական1978
Լեզուչեխերեն և գերմաներեն
ՌեժիսորԷմիր Կուստուրիցա
Սցենարի հեղինակԷմիր Կուստուրիցա[1]
ԴերակատարներԲորիկ Պրոխոզկա[1], Կարել Աուգուստա[1] և Jana Smrčková?[1]
ՕպերատորԷմիր Կուստուրիցա
Տևողություն25 րոպե

Դիպաշար խմբագրել

Ֆիլմի դեպքերը տեղի են ունենում Եվրոպայում 1930-ական թվականների վերջին։

Հայրը ոչ մի կերպ չի կարողանում բացատրել որդուն՝ Ռոջերին, թե ինչու է անհրաժեշտ հագուստին կրել դեղին ժապավենը։ Նա Ռոջերին ասում է, որ նրան գրանցել է մի հեղինակավոր կազմակերպության և ժապավենը պետք է գրել կազմակերպության կանոնադրության համաձայն։ Պայմաններից մեկն էլ քթի ձևն է։ Ընտանիքի բոլոր անդամների քիթը երկար է, ուստի փողոցում պետք է պարտադիր կրել դեղին ժապավենը։

Դժվարին զրույցից հետո պրոֆեսորը կնոջ հետ այցելում է ստորացուցիչ բուժզննման, որը կազմակերպված էր հրեական ընտանիքների համար։ Վերադառնալով բուժզննումից՝ նրանք տեսնում են, որ Ռոջերը կտրել է ընտանեկան լուսանկարների անբարենպաստ քթերը՝ դրանք փոխարինելով ուրիշներով։ Դիմանկարներով նա Պաբլո Պիկասոյի «Գեռնիկա» նկարը հիշեցնող կոլաժ էր ստացել, որը տեսել էր նախորդ օրը։

Դերերում խմբագրել

Աշխատանքային խումբ խմբագրել

  • Ռեժիսոր։ Էմիր Կուստուրիցա
  • Сценаристы: Պավել Սիրկորա, Էմիր Կուստուրիցա
  • Оператор: Էմիր Կուստուրիցա
  • Տեխնիկական աշխատակիցներ՝
    • Մարիա Ջբանկովա
    • Յոզեֆ Խուբկա
    • Ալեշ Վոլեման
  • Մանկավարժներ՝
    • Յարոսլավ Խուժերա
    • Բորիվոյ Զեման
    • Բեդրիխ Պիլնի
    • Յան Խալաս
    • Վլադիմիր Վոլֆ
    • Ալոիս Ֆիշարեկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ČSFD (չեխերեն) — 2001.