Եղնասիրտ

բույսերի տեսակ
Եղնասիրտ
Եղնասիրտ
Եղնասիրտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Magnoliales
Ընտանիք Անոնազգիներ (Annonaceae)
Ցեղ Քնարենի (Annona)
Տեսակ Եղնասիրտ (A. reticulata)
Միջազգային անվանում
Annona reticulata
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղնասիրտ (լատին․՝ Annona reticulata), անոնազգիների ընտանիքի փոքր տերևաթափ կամ կիսամշտադալար ծառ, որն ավելի շատ ճանաչված Կրեմե խնձորներ կոչվող իր մրգերով։

Սննդարար նյութերի աղյուսակ
Էներգիական արժեք, kkal
Հիմնական բաղադրիչներ, %
Սննդամթերքի էներգետիկ արժեք423 kJ (101 kcal)
Սպիտակուցներ1,7
Ճարպեր0,6
Ածխաջրեր25,2
Վիտամիններ, mg
Վիտամին B10.08
Վիտամին B20.1
Վիտամին B30,5
Վիտամին B50.135
Վիտամին B60.221
Վիտամին C19.2
Միներալներ, mg
Կալցիում, Ca30
Երկաթ, Fe0.71
Մագնեզիում, Mg18
Ֆոսֆոր, P21
Կալիում, K382
Նատրիում, Na4

Այդ նույն անվամբ հայտնի են նաև նույն ցեղից մի քանի այլ տեսակներ՝ . A. cherimola և A. squamosa:

Անվանումը խմբագրել

Կրեմե խնձորից բացի, Եղնասիրտը հայտնի է նաև Եզնասիրտ, Ցանցավոր քնարենի[1], Ցլասիրտ, Քրթի, Քաղցրաքրթի անուններով։ Մրգի բույրը քաղցր է և հաճելի, սակայն գրավչությամբ A. cherimola -ից ավելի պակաս է։

Նկարագրությունը խմբագրել

Եղնասիրտը փոքր տերևաթափ կամ կիսամշտադալար ծառ է, որի բարձրությունը հասնում է 8-ից (26 ֆուտ) մինչև 10 մետրի (33 ֆուտ), ունի բաց կամ անկանոն սաղարթի ծածկույթ։

Տերևները մազազուրկ են, հարթ, սուր ծայրով։ Երկարությունը հասնում է 10 սմ-ից (3,9 դյույմ) մինչև 20 սմ (7,9 դյույմ), լայնությունը՝ 2 սմ-ից (0,79 դյույմ) մինչև 7 սմ (2,8 դյույմ)։

Դեղնականաչ ծաղիկները սովորաբար գտնվում են բույլերում, որոնց տրամագիծը հասնում է 3-4 դյույմից մինչև 3 սմ-ի (1,2 դյույմ)։ Բույլում են գտնվում երեք երկար արտաքին թերթերը և երեք շատ փոքր ներքին թերթեր։

Եղնաստրի պտուղները բարդ կառուցվածային են, սրտաձև, կլորավուն, երկարավուն կամ անկանոն ձևերով։ Չափսերը տատանվում են 7 սմ մինչև 12 սմ՝ կախված սորտից։ Հասած պտուղը, կախված սորտից, դարչնագույն է կամ դեղնավուն՝ կարմիր փայլով և տարբեր աստիճանի ցանցանման գծերով։ Պտուղը կարող է լինել հյութալի և շատ բուրավետ, բայց պինդ և վանող համով։ Քաղցրահամ է և հաճելի, նման է «տնական» եփած կրեմի։ Պտղի ներսում կա կրեմե մանրաթելային պտղամիս՝ սև-շագանակագույն կամ սև փայլուն սերմերով։

Ծառերի բերքատվությունը սկսվում է տնկելուց 3-4 տարի անց։ Միջին հաշվով մի ծառը տալիս է 50-100 պտուղ տարվա ընթացքով, որոնք հասունանում են հուլիսին[2]։

Տարածվածություն և բնական միջավայր խմբագրել

Հնարավոր է, որ եղնասրտի հայրենիքն է Անտիլյան կղզիները՝ Կարիբյան ավազանը և Կենտրոնական Ամերիկան։ Դեռևս հին ժամանակներում եզնասիրտը աճեցվել է Հարավային Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում, այնուհետև տարածվել է հարավ՝ դեպի Պերու և Բրազիլիա։ 17-րդ դարում ծառը ներկրվել է արևադարձային Աֆրիկա։ Ներկայումս եղնասիրտը կարող է աճել 0 մետրից մինչև 1500 մետր բարձրության վրա Կենտրոնական Ամերիկայի շրջաներում։

Եղնասիրտը աճեցվում է բազմաթիվ արևադարձային երկրներում, նաև վայրի տեսակով աճում է երկրագնդի տարբեր մասերում՝ Հարավարևելյան Ասիայում[3], Թայվանում, Հնդկաստանում, Բանգլադեշում, Պակիստանում, Ավստրալիայում և Աֆրիկայում։

Աճեցվում է երկրագնդի տարբեր մասերում՝ ընդգրկելով Հարավարևելյան Ասիան, Թայվանը, Հնդկաստանը, Ավստրալիան և Արևմտյան Աֆրիկան։

Կենտրոնական Ամերիկա (Բելից, Չիապաս, Կոստա Ռիկա, Գվատեմալա, Հոնդուրաս, Նիկարագուա, Պանամա), Կարիբյան ավազանի երկրներ (Դոմինիկյան Հանրապետություն, Գվադելուպա, Հայիթի, Մարտինիկա, Պուերտո Ռիկո, Տրինիդադ և Տոբագո, Ճամայկա, Կուբա), Հարավային Ամերիկայի հյուսիս (Գայանա, Վենեսուելա Բրազիլիա՝ Ակրե, Ամազոնիա, Բահիա, Մատու Գրոսու, Մինաս Ժերայս, Պարա, Ռիու Գրանդի դու Սուլ, Ռիո դե Ժանեյրո, Սան Պաուլու), Հարավային Ամերիկայի արևմուտք (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Սալվադոր, Պարագվայ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Voir définition donnée par le Grand dictionnaire terminologique de l’Office québécois de la langue française.
  2. Фрукты Вьетнама: кремовое яблоко Արխիվացված 2012-01-02 Wayback Machine(անգլ.)
  3. Кремовое яболоко Արխիվացված 2011-12-11 Wayback Machine(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնասիրտ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնասիրտ» հոդվածին։