Պանտոտենաթթու
քիմիական միացություն
Պանտոտենաթթու (վիտամին ), հակամաշկաբորբային գործոն, ջրալույծ վիտամին։ Քիմյական բնույթով երկպեպտիդ է՝ կազմված -ալանինի և պանտոյաթթվի մնացորդներից։ Մտնում է նյութափոխանակության կարևոր ռեակցիաներին մասնակցող -կոֆերմենտի բաղադրության մեջ։ Մարդու օրական պահանջը 5—10 մգ է։ Պանտոտենաթթու պարունակվում է խմորասնկերում, ձկնկիթում, ձվի դեղնուցում, կաթի, գազարի, կաղամբի ևն մեջ։ Պանտոտենաթթուի անբավարարությունից առաջանում են մաշկաբորբեր, խանգարվում է նյութափոխանակությունը, որի հետևանքով թափվում են մազերը, բուրդը, փետուրները, դադարում է օրգանիզմի աճումը, խանգարվում է սրտի, ստամոքսի, երիկամների ֆունկցիան։ Բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաաղիքային վիրահատություններից հետո աղիքների տոնուսը վերականգնելու համար։
Պանտոտենաթթու | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₉H₁₇NO₅ |
Մոլային զանգված | 3,6E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 183,83 °C °C |
Եռման ջերմաստիճան | 551,5 °C °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 599-54-2 |
PubChem | 988 |
EINECS համար | 209-965-4 |
SMILES | CC(C)(CO)C(C(=O)NCCC(=O)O)O |
ЕС | 209-965-4 |
ChEBI | 963 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 123)։ |