Թագավորություն (կենսաբանություն)
Թագավորություն (լատին․՝ regnum), կենսաբանական տեսակների գիտական դասակարգման մեջ հիերրարխիկ աստիճաններից` տաքսոններից երկրորդ ամենաբարձր տաքսոնոմիական աստիճանն է. թագավորությանը նախորդում է դոմենը, հաջորդում է տիպը։ Կենդանի օրգանիզմների դասակարգումը միանշանակ չէ. այն փոփոխվում է գիտության նորանոր հայտնագործություններին համընթաց։
Պատմականորեն առանձնացում են կենդանի օրգանիզմների դասակարգման 5 թագավորություններ
1977 թվականից դրանց նաև ավելացնում են ևս երկու թագավորություն՝
Իսկ 1998-ից նաև մեկը՝
Պատմություն
խմբագրելԴեռևս հնուց մարդիկ բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել են երկու խմբի` կենդանիներ և բույսեր։ Առաջին անգամ կենդանիներին դասակարգել է հույն փիլիսոփա Արիստոտելը (մ. թ. ա. 384-322) իր «Կենդանիների պատմություն» գրքում[1], իսկ նրա աշակերտը` Թեոփրաստեսը (մ. թ. ա. մոտ 371-287) զուգահեռաբար գրել է «Բույսերի պատմություն» աշխատությունը[2]։
Լիննեյը (1707-1778) կազմել է ժամանակակից երկնոմինալ կարգաբանությունը 1735 թվականին։ Բոլոր կենդանի օրգանիզմները բաժանել է երկու թագավորության` կենդանիների թագավորություն (լատին․՝ Regnum Animale) և բույսերի թագավորություն (լատին․՝ Regnum Vegetabile)։ Նա զուգահեռաբար առանձնացրել է միներալների թագավորությունը (լատին․՝ Regnum Lapideum)[3]։
1674 թվականին Անտոն Լևենհուկը Լոնդոն ուղարկեց միաբջիջ օրգանիզմների իր հետազոտությունները։ Դրանից առաջ այդ օրգանիզմները հայտնի չէին և բաշխվեցւն կենդանիների և բույսերի թագավորությունների մեջ։ 1866 թվականին Օուենի և Հոգի (1800-1869) ավելի վաղ կատարած հետազոտությունների հիման վրա Հեկկելն առանձնացրեց կենդանի օրգանիզմների երրորդ թագավորությունը, որն անվանեց Պրոտիստների թագավորություն[4]։
Մանրադիտակի կատարելագործումը և էլեկտրոնային մանրադիտակների ստեղծումը գիտնականներին հնարավորություն տվեց նկատել միաբջիջ օրգանիզմների միջև էական տարբերությունները. դրանցից մի մասն (էուկարիոտներ) ունեին բջջակորիզ, իսկ մյուս մասը (պրոկարիոտներ)` չունեին։ 1938 թվականին Կոուպլենդը առաջարկեց կենդանի օրգանիզմների դասակարգման քառաստիճան համակարգ։ Չորրորդ թագավորության` մոներայի մեջ նա միավորեց բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները, որոնք բջջակորիզ չունեին։
Պրոկարիոտների և էուկարիոտների միջև տարբերությունները շուտով ակնհայտ դարձան, և 1960 թվականին Ստանիերը և վան Նիելը` հիմնվելով Շատոնի գաղափարի վրա, ստեղծեցին նոր տաքսոնոմիական կարգ` վերնաթագավորություն[5]։
Գիտնականները հասկանում էին, թե սնկերը, որոնք մտնում էին բույսերի թագավորության մեջ, որքանով տարբեր էին մյուս բույսերից։ Հեկկելը ենթադրում էր, որ պետք է սնկերին բուսերի թագավորությունից տեղափոխել պրոտիստների թագավորություն, սակայն շուտով հրաժարվեց այդ մտքից։ Ուիտեկերն առաջարկեց սնկերը առանձին թագավորության մեջ միավորել։ 1969 թվականին նա դասակարգման նոր` հինգ թագավորությամբ համակարգ առաջարկեց, որը առ այսօր հեղինակություն է վայելում։ Այն հիմնված է օրգանիզմների սնվելու տարբերությունների վրա. բույսերի թագավորության ներկայացուցիչները բազմաբջիջ աֆտոտրոֆներ են, սնկերը` բազմաբջիջ սապրոտրոֆներ։ Պրոտիստների և բակտերիաների թագավորությունները իրենցում ներառում են միաբջիջ և պարզագույն օրգանիզմները։ Բոլոր հինգ թագավորությունները բաժանվում են էուկարիոտների և պրոկարիոտների ենթաթագավորությունների, որը կախված է այդ օրգանիզմների բջիջների բջջակորիզ ունենալով կամ չունենալով։
Գենետիկայի և մոլեկուլային կենսաբանության զարգացմամբ ակնհայտ դարձավ, որ պրոտիստների թագավորությունը իրենից ներկայացնում է նաև հավաքական ոչ տաքսոնոմային խումբ։
Թագավորությունների գիտական դասակարգման աղյուսակ
խմբագրելԼիննեյ 1735[6] 2 թագավորություն |
Հեկկել 1866[7] 3 թագավորություն |
Շատտոն 1925[8][9] 2 գերթագավորություն |
Կոուպլենդ 1938[10][11] 4 թագավորություն |
Ուիտեկեր 1969[12] 5 թագավորություն |
Վյոզե և այլք 1977[13][14] 6 թագավորություն |
Վյոզե և այլք 1990[15] 3 վերնաթագավորություն |
Սմիթ 1993[16][17][18] 8 թագավորություն |
Սմիթ 1998[19][20][21] 6 թագավորություն |
Մ. Ռուջիերո և այլք 2015[22] 7 թագավորություն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
- | Պրոտիստներ | Պրոկարիոներ | Մոներաներ
(Պրոկարիոտներ) |
Մոներաներ | Էուբակտերիաներ | Բակտերիաներ | Էուբակտերիաներ | Բակտերիաներ | Բակտերիաներ |
- | Արքեբակտերիաներ | Արքեաներ | Արքեբակտերիաներ | Արքեաներ | |||||
- | Էուկարիոտներ | Պրոտիստներ
(Էուկարիոտներ) |
Պրոտիստներ | Պրոտիստներ | Էուկարիոտներ | Արխեզոյներ | Պրոտոզոյներ | Պրոտոզոյներ | |
- | Պրոտոզոյներ | ||||||||
- | Քրոմիստներ | Քրոմիստներ | Քրոմիստներ | ||||||
Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | Բույսեր | ||
Սնկեր | Սնկեր | Սնկեր | Սնկեր | Սնկեր | |||||
Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ | Կենդանիներ |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Արիստոտել History of Animals. London: Henry G. Bohn, 1862.
- Թեոփրաստես Enquiry into Plants (Hort). Books 1 to 5 (հունարեն և անգլերեն զուգահեռ տեքստ)
- Թեոփրաստես Enquiry into Plants (Hort). Books 6 to 9 (հունարեն և անգլերեն զուգահեռ տեքստ)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «History of Animals». London: Henry G. Bohn. 1862.
- ↑ Сингер, Чарльз Дж. (1931). «A short history of biology, a general introduction to the study of living things,». Оксфорд: Clarendon Press. OCLC 1197036.
- ↑ Скамарделла, Джозеф М. (1999). «Not plants or animals: a brief history of the origin of Kingdoms Protozoa, Protista and Protoctista", International Microbiology Т. 2 (4): 207–16, PMID 10943416». International Microbiology Т. 2 (4): 207–16. PMID 10943416.
- ↑ Scamardella JM. «Not plants or animals: a brief history of the origin of Kingdoms Protozoa, Protista and Protoctista». International Microbiology Т. 2 (4): 207–16,. PMID 10943416.
{{cite web}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ R. Y. StanierC. B. van Niel (1962). «The concept of a bacterium». Archiv Für Mikrobiologie Т. 42: 17–35. PMID 13916221.
- ↑ Linnaeus, C. (1735). Systemae Naturae, sive regna tria naturae, systematics proposita per classes, ordines, genera & species.
- ↑ Haeckel, E. (1866). Generelle Morphologie der Organismen. Reimer, Berlin.
- ↑ Chatton, É. (1925). Pansporella perplexa. Réflexions sur la biologie et la phylogénie des protozoaires. Annales des Sciences Naturelles - Zoologie et Biologie Animale. 10-VII: 1–84.
- ↑ Chatton, É. (1937). Titres et Travaux Scientifiques (1906–1937). Sette, Sottano, Italy.
- ↑ Copeland, H. (1938). The kingdoms of organisms. Quarterly Review of Biology. 13: 383–420. doi:10.1086/394568.
- ↑ Copeland, H. F. (1956).[https://archive.org/stream/classificationof00cope#page/6/mode/2up The Classification of Lower Organisms.] Palo Alto: Pacific Books. p. 6. doi:10.1007/BF01796092. doi:10.5962/bhl.title.4474.
- ↑ Whittaker, R. H. (January 1969). New concepts of kingdoms of organisms. Science. 163 (3863): 150–60. Bibcode:1969Sci...163..150W. doi:10.1126/science.163.3863.150. PMID 5762760.
- ↑ Woese, C. R.; Balch, W. E.; Magrum, L. J.; Fox, G. E.; Wolfe, R. S. (August 1977). An ancient divergence among the bacteria. Journal of Molecular Evolution. 9 (4): 305–311. doi:10.1007/BF01796092. PMID 408502.
- ↑ Woese, C. R.; Fox, G. E. (November 1977). Phylogenetic structure of the prokaryotic domain: the primary kingdoms. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 74 (11): 5088–90. Bibcode:1977PNAS...74.5088W. doi:10.1073/pnas.74.11.5088. PMC 432104 Freely accessible. PMID 270744.
- ↑ Woese, C.; Kandler, O.; Wheelis, M. (1990). Towards a natural system of organisms: proposal for the domains Archaea, Bacteria, and Eucarya. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 87 (12): 4576–9. Bibcode:1990PNAS...87.4576W. doi:10.1073/pnas.87.12.4576. PMC 54159 Freely accessible. PMID 2112744.
- ↑ Cavalier-Smith, T. (1981). Eukaryote kingdoms: seven or nine?. Bio Systems. 14 (3–4): 461–481. doi:10.1016/0303-2647(81)90050-2. PMID 7337818.
- ↑ Cavalier-Smith, T. (1992). Origins of secondary metabolism. Ciba Foundation symposium. 171: 64–80; discussion 80–7. PMID 1302186.
- ↑ Cavalier-Smith, T. (1993). Kingdom protozoa and its 18 phyla. Microbiological reviews. 57 (4): 953–994. PMC 372943 Freely accessible. PMID 8302218.https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC372943/]
- ↑ Cavalier-Smith, T. (1998),A revised six-kingdom system of life. "", Biological Reviews, 73 (03): 203–66, doi:10.1111/j.1469-185X.1998.tb00030.x, PMID 9809012
- ↑ Cavalier-Smith, T. (2004), Only six kingdoms of life Proceedings of the Royal Society B: Biological Sciences, 271: 1251–62, doi:10.1098/rspb.2004.2705, PMC 1691724 Freely accessible, PMID 15306349, retrieved 2010-04-29
- ↑ Cavalier-Smith T (June 2010)Kingdoms Protozoa and Chromista and the eozoan root of the eukaryotic tree. Biol. Lett. 6 (3): 342–5. doi:10.1098/rsbl.2009.0948. PMC 2880060 Freely accessible. PMID 20031978.
- ↑ Ruggiero, Michael A.; Gordon, Dennis P.; Orrell, Thomas M.; Bailly, Nicolas; Bourgoin, Thierry; Brusca, Richard C.; Cavalier-Smith, Thomas; Guiry, Michael D.; Kirk, Paul M.; Thuesen, Erik V. (2015). A higher level classification of all living organisms. PLOS ONE. 10 (4): e0119248. doi:10.1371/journal.pone.0119248. PMC 4418965 Freely accessible. PMID 25923521.
Արտաքին հղումներ
խմբագրել- A Brief History of the Kingdoms of Life. Earthling Nature
- The five kingdom concept Արխիվացված 2008-02-19 Wayback Machine
- Pelentier, B. (2007-2015). Empire Biota: a comprehensive taxonomy. Պատմական ակնարկ
Կարգաբանական խմբեր |
Վերնաթագավորություն — Թագավորություն — Ենթաթագավորություն — Վերնատիպ/Վերնաբաժին — Տիպ/Բաժին — Ենթատիպ/Ենթաբաժին — Վերնադաս — Դաս — Ենթադաս — Ինֆրադաս — Վերնակարգ — Կարգ — Ենթակարգ — Ինֆրակարգ — Վերնաընտանիք — Ընտանիք — Ենթաընտանիք — Վերնատրիբա — Տրիբա — Ենթատրիբա — Ցեղ — Ենթացեղ — Վերնասեկցիա — Սեկցիա — Ենթասեկցիա — Շարք — Ենթաշարք — Տեսակ — Ենթատեսակ — Կենսաձև/Տարատեսակ — Ենթատարատեսակ — Ձև — Ենթաձև |
Տաքսոնոմիա — Կենսաանվանական անվանակարգ |