Պիրիդօքսին
Պիրիդօքսին, հայտնի է նաև որպես վիտամին B6, մթերքում և սննդային հավելումներում առկա վիտամին B6-ի ձևերից[1]։ Որպես հավելում այն օգտագործվում է բուժելու և կանխարգելելու պիրիդօքսինի պակասը, սիդերոբլաստային անեմիան, պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան, որոշ մետաբոլիկ խանգարումները, իզոնիազիդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սնկային թունավորումների որոշ տիպեր[1][2]։ Այն օգտագործվում է կամ ներքին ընդունման, կամ ներարկման եղանակով[2]։
![]() | |
![]() | |
Կլինիկական տվյալներ | |
Օգտագործման եղանակներ | Ներերակային, Ներքին ընդունում, միջմկանային |
Նույնացուցիչներ | |
CAS համար | 65-23-6 |
PubChem CID | 1054 |
DrugBank | 00165 |
CompTox Dashboard (EPA) | |
ECHA InfoCard | 100.000.548 ![]() |
Քիմիական և ֆիզիկական տվյալներ | |
Քիմիական բանաձև | C8H11NO3 |
Մոլային զանգված | 180 g·mol−1 169 |
Հիվանդները սովորաբար լավ են տանում[2]։ Երբեմն կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը, թմրածությունը և քնկոտությունը[2]։ Նորմալ դեղաչափերն անվտանգ են հղիության և կրծքով կերակրման ընթացքում[2]։ Պիրիդօքսինը պատկանում է B վիտամինային խմբին[2]։ Այն անհրաժեշտ է օրգանիզմին ամինաթթուների, կարբոհիդրատների և լիպիդների առաջացման համար[2]։ Այս վիտամինի սննդային աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և հացահատիկը[3]։
Պիրիդօքսինը հայտնաբերվել է 1934 թվականին, առանձնացվել է 1938 թվականին և առաջին անգամ պատրաստվել է 1939-ին[4][5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[6]։ Պիրիդօքսինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց և տրամադրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը ամսական մոտավորապես 0.59–3.54 ԱՄՆ դոլար է[7]։ Որոշ երկրներում չոր նախաճաշերը պարունակում են պիրիդօքսին[3]։
Բժշկական կիրառումԽմբագրել
Որպես հավելում այն օգտագործվում է բուժելու և կանխարգելելու պիրիդօքսինի պակասը, սիդերոբլաստային անեմիան, պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան, որոշ մետաբոլիկ խանգարումները, իզոնիազիդի հետ կապված խնդիրները, ինչպես նաև սնկային թունավորումների որոշ տիպեր[2][8]։ Պիրիդօքսին-կախյալ էպիլեպսիան էպիլեպսիայի բավական հազվադեպ հանդիպող տարատեսակ է և չի շտկվում անգամ տիպիկ հակացնցումային դեղամիջոցների կիրառման պարագայում[9]։ Պիրիդօքսինը օգտագործվում է կամ ներքին ընդունման, կամ ներարկման եղանակով[2]։
Դոքսիլաինի հետ զուգակցման պարագայում պիրիդօքսինը կիրառվում է հղի կանանց շրջանում առավոտյան թուլությունը վերացնելու նպատակով։ Այն օգտագործվել է հիդրազինի ազդեցության տակ՝ անորոշ էֆեկտով[10]։
Կողմնակի ազդեցություններԽմբագրել
Հիվանդները սովորաբար լավ են տանում պիրիդօքսինի կիրառումը[2]։ Երբեմն կողմնակի ազդեցությունները ներառում են գլխացավը, թմրածությունը և քնկոտությունը[2]։Նորմալ դեղաչափերն անվտանգ են հղիության և կրծքով կերակրման ընթացքում[2]։
ՄեխանիզմԽմբագրել
Պիրիդօքսինը պատկանում է B վիտամինային խմբին[2]։ Այն անհրաժեշտ է օրգանիզմին ամինաթթուների, կարբոհիդրատների և լիպիդների առաջացման համար[2]։ Այս վիտամինի սննդային աղբյուր են հանդիսանում մրգերը, բանջարեղենը և հացահատիկը[3]։
Պատմություն և մշակույթԽմբագրել
Պիրիդօքսինը հայտնաբերվել է 1934 թվականին, առանձնացվել է 1938 թվականին և առաջին անգամ պատրաստվել է 1939-ին[4][5]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր դեղերի ցանկում է, առողջապահական համակարգում անհրաժեշտ ամենաարդյունավետ և անվտանգ դեղամիջոցներից մեկն է համարվում[6]։ Պիրիդօքսինը հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց և տրամադրվում է առանց դեղատոմսի[2]։ Զարգացող երկրներում մեծածախ գինը կազմում է ամսական մոտավորապես 0.59–3.54 ԱՄՆ դոլար[7]։ Որոշ երկրներում չոր նախաճաշերը պարունակում են պիրիդօքսին[3]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 496։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 «Pyridoxine Hydrochloride»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 30, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Office of Dietary Supplements - Dietary Supplement Fact Sheet: Vitamin B6»։ ods.od.nih.gov։ փետրվարի 11, 2016։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 12, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 30, 2016
- ↑ 4,0 4,1 Squires Victor R. (2011)։ The Role of Food, Agriculture, Forestry and Fisheries in Human Nutrition - Volume IV (անգլերեն)։ EOLSS Publications։ էջ 121։ ISBN 9781848261952
- ↑ 5,0 5,1 Harris Harry (2012)։ Advances in Human Genetics 6։ Springer Science & Business Media։ էջ 39։ ISBN 9781461582649
- ↑ 6,0 6,1 «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ 7,0 7,1 «Vitamin B6»։ International Drug Price Indicator Guide։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ WHO Model Formulary 2008։ World Health Organization։ 2009։ էջ 496։ ISBN 9789241547659։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ Abend NS, Loddenkemper T (July 2014)։ «Management of pediatric status epilepticus»։ Current Treatment Options in Neurology 16 (7): 301։ PMC 4110742։ PMID 24909106։ doi:10.1007/s11940-014-0301-x
- ↑ «Hydrazine (EHC 68, 1987)»։ www.inchem.org։ Վերցված է 2018-11-20