Բահիա (Bahia), նահանգ Բրազիլիայում, Բրազիլական բարձրավանդակի արևելյան մասում։ Տարածությունը 561 հզ․ կմ2 է, բնակչությունը՝ 14,175,341 (2012)։ Վարչական կենտրոնը և գլխավոր նավահանգիստը Սալվադորն է։ Տալիս է երկրի նավթի արդյունահանման և վերամշակման 90%-ը, ալմաստի հանույթի 25%-ը։ Հարավ ծովափնյա շրջանում տարածված են կակաոյի (հավաքի 95%), հյուսիսում՝ ծխախոտի և շաքարեղեգի պլանտացիաներ։ Ներքին շրջաններում զարգացած է էքստենսիվ մսատու անասնապահությունը։ Ունի սննդի, տեքստիլ, կաշվի, կոշիկի, քիմյական արդյունաբերություն։

Բահիա
Bahia
flag of Bahia? Զինանշան


ԵրկիրԲրազիլիա Բրազիլիա
Մասն էՀյուսիսարևելյան տարածաշրջան (Բրազիլիա)
ՀիմնAnthem of Bahia?
ԿարգավիճակԲրազիլիայի վարչական բաժանում
Մտնում էԲրազիլիա
ՎարչկենտրոնՍալվադոր
Խոշորագույն քաղաքԲահիա Սալվադոր
Ամենաբարձր կետPico do Barbado?
ԲԾՄ838 մետր
Օրենսդրական մարմինLegislative Assembly of Bahia?
Դատական մարմինTribunal de Justiça do Estado da Bahia?
Հիմնական լեզուՊորտուգալերեն
Պաշտոնական լեզուներպորտուգալերեն
Բնակչություն (2012)14․175,341
Տարածք564 692 կմ²
Հիմնադրված է1889 թ.
Սահմանակցում էՍերժիպի, Ալագոաս, Պերնամբուկու, Պիաուի, Տոկանտինս, Գոյաս, Մինաս Ժերաիս և Էսպիրիտո Սանտո
Ժամային գոտիBRT (UTC-3)
ՀապավումBA և BA
ՆախորդBahia Province?
ՓոխարինեցBahia Province?
ISO 3166-2 կոդ3166
Փոստային ինդեքսներ40000-000-ից 48990-000
Անվանված էBay of All Saints?
bahia.ba.gov.br

Աշխարհագրություն

խմբագրել

Նահանգը գտնվում է Բրազիլական սարահարթի արևելյան մասում, հյուսիսում սահմանակից է Ալագոաս, Պերնամբուկու և Ալագոաս նահանգների, արևմուտքում Տոկանտինս և Գոյաս, և հարավում Մինաս Ժերայս և Էսպիրիտու Սանտու նահանգների հետ։ Հյուսիսից հարավ նահանգը հատում է Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթան, որի ամենաբարձր գագաթն է 1850 մ բարձրությամբ Ալմաս լեռը։ Նահանգի արևմտյան սահամի երկայնքով անցնում է Սերա-Ժերալ-դի-Գոյաս լեռնաշղթան։

Նահանգի հյուսիսային մասում գետերը հիմնականում չորացող են, իսկ նահանգի արևմտյան մասում Սյերա-դու-Էսպինյասու լեռնաշղթայից այն կողմ տեղաբաշխված է Սան-Ֆրանսիսկու գետի ավազանը։ Այս գետի վրա է կառուցված երկրի ամենամեծ ջրամբարներից մեկը՝ Սոբրադինյուն (տարածքը — 4214 կմ²)։

Կլիման արևադարձային է, միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +22 ºС: Անձրևների շրջանի սկիզբը տարբեր է նահանգի տարբեր մասերում։ Մայրաքաղաք Սալվադորում անձրևները սկսվում են մարտին և ավարտվում հուլիսին, նահանգի արևմուտքում ձգվում են հոկտեմբերից մարտ, իսկ հյուսիսում այս ժամանակաշրջանը ձգվում է փետրվարից ապրիլ։

Բնակչություն

խմբագրել

Համաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների նահանգի բնակչությանը հետևյալն է՝

Ընդամենը բնակչություն
14 016 906
այդ թվում՝
Քաղաքային բնակիչներ
10 102 476
Մասը ընդհանուրում, %
72,07
Գյուղական բնակիչներ
3 914 430
Մասը ընդհանուրում, %
27,93
Տղամարդիկ
6 878 266
Մասը ընդհանուրում, %
49,07
Կանայք
7 138 640
Մասը ընդհանուրում, %
50,93
Բնակչության խտությունը, մարդ/կմ²
24,82
Նահանգի բնակչությունը
% երկրի բնակչությունից
7,35

2006 թվականին բնակչության 67,4 % ապրում էր քաղաքներում։ 1991-ց 2000 թվականները բնակչության աճը կազմել է 1,1 %։ 2006 թվականին նահանգում կար 3,826 միլիոն տուն։

Պատկերասրահ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բահիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 248