Մաշտոցի պողոտա (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մաշտոցի պողոտա (այլ կիրառումներ)
Մաշտոցի պողոտա, քաղաքային նշանակության փողոց[1] Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Երևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։
Մեսրոպ Մաշտոց | |
---|---|
Մաշտոցի պողոտա | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 2600 |
Սկիզբ | Հաղթանակի կամուրջ |
Ավարտ | Մատենադարան |
Անվանվել է ի պատիվ | Մեսրոպ Մաշտոց |
Պատմություն
խմբագրելՊողոտան կրում է հայ մշակույթի նշանավոր գործիչ Մեսրոպ Մաշտոցի անունը։ Պարսկական շրջանում այս տարածում գտնվել են Երևանի խանի բաղերը։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրության մեջ մտնելուց հետո տարածքը կառուցապատվել է ու մտել Նոր թաղ թամասի մեջ, որտեղ բնակեցվել են Պարսկաստանի ներգաղթած հայեր։ Փողոցն այս տարիներին կոչվել է Արմյանսկայա։ Խորհրդային ժամանակներում՝ ըստ Թամանյանի նախագծի փողոցը լայնացվել է ու Երևանի լայնածավալ վերակառուցումն իրականացվել է ըստ քաղաքի գլխավոր պլանի, որը նախապատրաստվել է 1924 թվականին ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից[2]։ 1920-ական թվականներից իրականացվող գլխավոր պլանը փաստացիորեն պահպանել է հին Երևանի առանցքներից միայն մեկը՝ Աստաֆյան փողոցը (ներկայում՝ Աբովյան փողոց)։ Քաղաքի փողոցների ցանցը կազմվել է նորից, հին կառույցները քանդվել են։
Վերանվանվել է Սունդուկյան փողոց, որը զգալիորեն ուղղվել է ու լայնացվել։ 1924-1990-ին կոչվել է նախ Ստալինի, ապա Լենինի անունով[3]։ Ճարտարապետական հուշարձաններից պահպանվել է Կապույտ մզկիթը (Գյոյ-ջամի, 1760-ական թվականներ)։
1945 թվականին շահագործման է հանձնվել Հաղթանակի կամուրջը։ 1952 թվականին ավարտվել է Փակ շուկայի շենքի շինարարությունը։
1959 թվականին պողոտայի արևմտյան ծայրի մոտ՝ բլրի լանջին՝ Ստալինի հուշարձանի ներքևում, բացվել է Մատենադարանը՝ հին ձեռագրերի ինստիտուտը։ 1962 թվականին Ստալինի արձանը հանվել է պատվանդանից, իսկ 1967 թվականին դրա վրա տեղ է գտել Մայր Հայաստան հուշարձանը։
1972 թվականին բացվել է Ժամանակակից արվեստի թանգարանը։ 1976 թվականին նոր շենք է կառուցվել Սուրբ Սարգիս եկեղեցու համար, որն ընդգրկել է նաև հին շինությունը։
Շենքեր
խմբագրել- տ. 2/2 — «Մետրոպոլ» հյուրանոց
- տ. 3ա — Փակ շուկա (ներկայում՝ «Երևան Սիթի» առևտրի կենտրոն)
- տ. 7 — Ժամանակակից արվեստի թանգարան[5]
- տ. 9 — Գիտությունների ակադեմիայի բնակելի տուն
- տ. 12 — Կապույտ մզկիթ
- տ. 13 — Դերասանի տուն
- տ. 17 — Եղիշե Չարենցի տուն-թանգարան[6]
- տ. 27
- տ. 31/10
- տ. 33 — Ս. Շահումյանի անվան դպրոց
- տ. 37 — Alex-R
- տ. 39/12 — Երվանդ Քոչարի թանգարան
- տ. 43 — Էդգար Էլբակյանի անվան դրամայի և կոմեդիայի թատրոն
- տ. 50 — «Նաիրի» կինոթատրոն
- տ. 58 — Կամերային թատրոն
- տ. 59 — Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան
Թումանյան փողոցի հետ հատման վայրին մոտ է տեղակայված Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
Հայտնի բնակիչներ
խմբագրել- տ. 9 — ակադեմիկոսներ Հովսեփ Օրբելի, Ստեփանոս Մալխասյանց, Հրաչյա Բունիաթյան, Նագուշ Հարությունյան, Գագիկ Դավթյան,
- տ. 43 — կոմպոզիտոր Առնո Բաբաջանյան[7], Երևանի կոնսերվատորիայի ռեկտոր, երաժշտագետ, փիլիսոփա Արշակ Ադամյան[8],
- տ. 54 — կինոռեժիսոր Համո Բեկնազարյան,
- Ռեժիսոր և սցենարիստ Հենրիկ Մալյան։
Հատող փողոցներ
խմբագրել- Արգիշտիի փողոց
- Իսրայելյան փողոց
- Պարոնյան փողոց
- Գրիգոր Լուսավորչի փողոց
- Սարյան փողոց
- Մովսես Խորենացու փողոց
- Ամիրյան փողոց
- Փավստոս Բուզանդի փողոց
- Կարեն Դեմիրճյան փողոց
- Արամի փողոց
- Պուշկինի փողոց
- Հին Երևանցու փողոց
- Թումանյան փողոց
- Սայաթ-Նովայի պողոտա
- Մարշալ Բաղրամյան պողոտա
- Մոսկովյան փողոց
- Իսահակյան փողոց
- Կորյունի փողոց
Պատկերասրահ
խմբագրել-
Մաշտոցի պողոտա 48
-
Մաշտոցի պողոտա 42
-
Մաշտոցի պողոտա 54
-
Լենինի պողոտան 1946 թվականին
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- ↑ «Феномен Еревана». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Тот самый Проспект
- ↑ «Ереван. Церковь Св. Саргис». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Музей современного искусства». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Дом — музей Егише Чаренца». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Музей будет открыт в доме на проспекте Маштоца, в котором жил любимый в народе музыкант.
- ↑ Фасад дома N43 по столичному проспекту Месропа Маштоца украсила еще одна мемориальная доска.
Աղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
Գրականություն
խմբագրել- Григорян А., Степанян Н. Ереван, Гарни, Гегард, Эчмиадзин, Аштарак. — М.: Искусство, 1985. 207 с.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մաշտոցի պողոտա (ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաշտոցի պողոտա (Երևան) կատեգորիայում։ |