Սիմոն Ալաջալով
Սիմոն Հովհաննեսի Ալաջալով (Ալաջալյան) (օգոստոսի 6, 1902[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ թատերական նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1962)։
Սիմոն Ալաջալով | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1902[1] |
Ծննդավայր | Բաքու, Ռուսական կայսրություն[1] |
Վախճանվել է | 1987 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտ (1931)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Սիմոն Ալաջալով Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Բաքվում։ Միջնակարգ կրթությունն ստացել է Ռոստովում։ 1920 թվականին ընդունվել է Նոր Նախիջևանի Գեղարվեստական ուսումնարանը, որտեղ աշակերտել է Մարտիրոս Սարյանին և Ստեփան Աղաջանյանին։ 1924 թվականին եկել է Երևան, որպես նկարիչ ձևավորող աշխատել Երևանի պետական առաջին թատրոնում, ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լևոն Քալանթարի հետ։ Այդ թատրոնում ձևավորել է «Առավոտից մինչև կես գիշեր», «Տարտյուֆ», «Ռևիզոր», «Պատվի համար», «Պարտիզպանի շունը», «Թույն», «Օթելլո», «Չար ոգի», «Եկամտավոր պաշտոն», «Մորգանի խնամին», «Տրիլբի», «Պաղտասար աղբար» և այլ բեմադրություններ[2]։
1927 թվականին մեկնել է Մոսկվա, մինչև 1931 թվականը սովորել բարձրագույն նկարչական ուսումնարանում։ Այդ տարիներին նրա ձևավորումով Մոսկվայում Ռ. Ստուդիայում բեմադրվել են «Խաթաբալան» և «Ատամնաբույժն արևելյանը»։ Այնուհետև աշխատել է Մոսկվայի և խորհրդային այլ քաղաքների թատրոններում, պահպանելով սերտ կապը Հայաստանի հետ։ 1933 թվականին նրա ձևավորմամբ է բեմադրվել «Եգոր Բուլըչովը և ուրիշները» Գաբրիել Սունդուկյանի թատրոնում։ Ձևավորել է նաև Երևանի այլ թատրոնների մի քանի բեմադրություններ։ 1962 թվականին ծննդյան 60-ամյակի առթիվ Երևանում կազմակերպվել է նրա նկարների մեծ ցուցահանդես[3][4]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- «Պատվո նշան» շքանշան
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ «Zarkfoundation - Սիմոն Ալաջալով». zarkfoundation.com.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 40-45.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Երևան. Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Ալաջալով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 138)։ |