Հարո Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարո (Արա) Լևոնի Ստեփանյան (ապրիլի 25, 1897[1], Գանձակ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 9, 1966[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ կոմպոզիտոր։ Ստալինյան մրցանակի երկրորդ աստիճանի դափնեկիր (1951)։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։
Հարո Ստեփանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | ապրիլի 25, 1897[1] Գանձակ, Ռուսական կայսրություն[2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 9, 1966[1] (68 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա, Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1930) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՀարո Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում։ Մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1919 թվականից մեկ տարի սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայում (դաշնամուր՝ Կ. Ադուրալովա, երաժշտության տեսություն և ստեղծագործություն՝ Ա. Տեր-Ղևոնդյան), որտեղ ծանոթացել է Ռոմանոս Մելիքյանի հետ, ում ստեղծագործությունը հսկայական տպավորություն է գործել նրա վրա։ 1920 թվականից Սանահինում, Ալեքսանդրապոլում աշխատել է որպես ուսուցիչ։ 1923 թվականին ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (Միխայիլ Գնեսինի ստեղծագործական դասարան)։
Այդ շրջանի ստեղծագործություններից աչքի են ընկել չորս երգերը՝ «Մայիս», «Օրորոցային», «Լորիկ» և «Հնձի երգ»։
1926-1930 թթ. սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի Վ. Շչերբակովի ստեղծագործական դասարանում։ Լենինգրադյան տարիները (1926-1930) մեծ նշանակություն ունեցան կոմպոզիտորի ստեղծագործական դիմանկարի ձևավորման, կոմպոզիտորական վարպետության, տեսական հաստատուն գիտելիքների ձեռքբերման գործում։ Փորձված մանկավարժները, կոնսերվատորիայի ստեղծագործական մթնոլորտը նպաստեցին բարձր ճաշակի, ստեղծագործական պահանջկոտության, արդիականության նկատմամբ հետաքրքրության զարգացմանը։
1927-1929 թվականների ամռանը Ստեփանյանը մասնակցեց Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին։ Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք գրի առան 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ։ «Այդ ինքնօրինակ արշավն օգնեց ինձ ավելի խոր ճանաչելու իմ հայրենիքի անկրկնելի գեղեցկությունը,- ասում էր Ստեփանյանը։ - Հետագայի իմ ստեղծագործություններից շատերը ծնվել են այն օրերին ստացած տպավորությունների ազդեցության տակ, մասնավորապես իմ «Հեյ, Արագած» երգը, որ գրված է Շիրակի «Սահարիի» տիպի ոճով, երգեր, որոնք փառաբանում են առավոտը, այգը, արևը»[3]։
1930 թվականից մշտական բնակություն է հաստատել Երևանում։ Հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
Հարո Ստեփանյանի երաժշտական ստեղծագործություններն են՝ հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կոնցերտ դաշնամուրի համար, կամերային երաժշտության ստեղծագործություններ, ռոմանսներ և այլն[4]։
Պարգևներ
խմբագրել- ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1951
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1960
Երկեր
խմբագրելՄամուլ
խմբագրել- Ռուսական կուլտուրայի բարերար ազդեցությունը։ «Գրական թերթ», 1948, № 1:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Deutsche Nationalbibliothek Record #1028424078 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Հարո Ստեփանյան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Հարո Ստեփանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարո Ստեփանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 129)։ |