Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ)
հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Աշոտ Սուրենի Ալեքսանյան (մարտի 20, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։
Աշոտ Ալեքսանյան (ճարտարապետ) | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1934 (86 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1957) |
Աշխատավայր | Երևաննախագիծ |
Ուշագրավ աշխատանքներ | Հայ-Ռուսական համալսարան, «Դվին» հյուրանոց և Հյուսիսային պողոտա |
Պարգևներ | ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ |
Աշոտ Ալեքսանյան Վիքիդարանում |
ԿենսագրությունԽմբագրել
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1958 թվականից աշխատում է Երևաննախագիծ ինստիտուտում, 1971-1979 թվականներին՝ գլխավոր ճարտարագետ, 1980-1988 թվականներին՝ գլխավոր ճարտարապետ, 1991 թվականից ճարտարապետության արվեստանոցի ղեկավար։ 1988-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ ճարտարապետության և քաղաքաշինության կոմիտեի նախագահ, միաժամանակ՝ ՀԽՍՀ Պետշինի նախագահի առաջին տեղակալ։
Ստեղծագործական աշխատանքԽմբագրել
Հուշատախտակ Երևանի Հյուսիսային պողոտայում
Աշոտ Ալեքսանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի համալիրը (1970)
- Մաշտոցի պողոտայի տրանսպորտային հանգույցը (1975)
- «Դվին» հյուրանոցը (1978, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979)
- Հերոսների ծառուղին և Անհայտ զինվորի գերեզմանը «Հաղթանակ» զբոսայգում (1985)
- Կայարանամերձ հրապարակի վերակառուցումն ու կառուցապատումը (գլխավոր ճարտարապետ, հեղինակային խմբի հետ)
- «Հյուսիսային ճառագայթ» բնակելի թաղամասը (2001)
- Ռազմական ինստիտուտի համալիրը (1996-2004)
- Շենքեր՝ Էջմիածնի խճուղու վրա (1962), Դիլիջանում (1968), Ծաղկաձորում (1975-1978, 1986), Գյումրիում (1991)
Երևանի Հյուսիսային պողոտայի հեղինակներից է[1]։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1981)։
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2014)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005