Միքայել Թավրիզյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թավրիզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Արսենի Թավրիզյան (մայիսի 14, 1907[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[3][1][2] - հոկտեմբերի 17, 1957[3][1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2]), հայ դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ ԽՍՀՄ պետական մրցանակակիր (1946, 1951)։
Միքայել Թավրիզյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մայիսի 14, 1907[1][2] Բաքու, Ռուսական կայսրություն[3][1][2] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 1957[3][1][2] (50 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][1][2] |
Մասնագիտություն | դիրիժոր և քաղաքական գործիչ |
Գործիքներ | ալտ[1] |
Աշխատավայր | Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոն և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն[1] |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա (1926)[1] և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1934)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1923-1926 թվականներին սովորել է Բաքվի կոնսերվատորիայում, 1932 թվականին ավարտել Լենինգրադի կոնսերվատորիայի ալտի, 1934 թվականին՝ դիրիժորական բաժինները։ 1935 թվականից եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր, 1938 թվականից՝ գլխավոր դիրիժոր, 1946 թվականից՝ գեղարվեստական ղեկավար։
Ղեկավարել է Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին», Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն», Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա», «Իոլանտա», Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա», «Ռիգոլետտո», «Աիդա», «Օթելլո», Մեյերբերի «Հուգենոտներ» և այլն, իրականացրել, Արմեն Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ», Հարո Ստեփանյանի «Լուսաբացին», Արտեմի Այվազյանի «Թափառնիկոս», Անդրեյ Բաբաևի «Արծվաբերդ» օպերաների առաջին բեմադրությունները։
1948 թվականին հանդես է եկել Մոսկվայի Մեծ թատրոնում («Ռիգոլետտո», «Իոլանտա»)։
Թավրիզյանի կատարմանը բնորոշ էին ռոմանտիկական ոգեշնչվածությունը, մեղեդիական ճկունությունը և ռիթմի սուր զգացողությունը։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ ԽՍՀՄ (1954-1958), ՀԽՍՀ (1947-1955) Գերագույն խորհրդի պատգամավոր։
Թավրիզյանի անունով կոչվել է երաժշտական դպրոց Երևանում[4]։
Նրա անունով է՝ Վանաձորի արվեստի պետական քոլեջը։
Թավրիզյանի անունով կա նաև փողոց Երևանի Արաբկիր վարչական շրջանում։
Մրցանակներ, պարգևներ
խմբագրել- Ստալինյան մրցանակ
- Լենինի շքանշան
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ
- Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Գրականություն
խմբագրել- Հ. Խանջյան, Միքայել Թավրիզյան, Երևան, 1957։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 423.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Тавризиан Михаил Арсеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Երևան, 2005, էջ 423-424։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միքայել Թավրիզյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 144)։ |