Սուրեն Չարեքյան
Սուրեն Գաբրիելի Չարեկյան (հունվարի 25, 1901 կամ հունվարի 22, 1901, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, մանկավարժ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956), Ուզբեկստանի արվեստի վաստակավոր գործիչ (1944)։ Պրոֆեսոր (1971):
Սուրեն Չարեքյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունվարի 25, 1901 կամ հունվարի 22, 1901 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 12, 1979 (78 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1932) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՍուրեն Չարեկյանը ծնվել է Թբիլիսիում։ 1928 թվականի սկզբին, երբ դեռևս Թբիլիսիի կոնսերվատորիայի չորրորդ կուրսի ուսանող էր, հրավիրվել է Հայաստան` ղեկավարելու Երևանի կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը։ 1932 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (Ա. Գաուկայի դիրիժորության դասարան)։ 1931-1932 թվականներին եղել է Լենինգրադի կոնսերվատորիա օպերային ստուդիայի դիրիժորը, 1933-1934 և 1944 թվականից՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի դիրիժոր (1957-1964 թվականներին՝ գլխավոր դիրիժոր), 1934-1936 թվականներին՝ Թբիլիսիի Պալիաշվիլու անվան օպերային թատրոնի դիրիժոր, 1936-1944 թվականներին՝ Տաշքենդի Սվերդլովի անվան օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր[1][2]։
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնում Չարեկյանը ղեկավարել է Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի», «Արշակ Երկրորդ», Լ. Խոջա-Էյնաթյանի «Նամուս», Գ. Արմենյանի «Խաչատուր Աբովյան» օպերաները, ինչպես նաև եվրոպական դասական օպերաներ։
Գործունեություն
խմբագրելՄանկավարժական գործունեություն
խմբագրել- 1934-1936 թվականներին դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում
- 1944 թվականից՝ Երևանի պետական կոնսերվատորիայում, պրոֆեսոր
Դիրիժոր
խմբագրել- Պյոտր Չայկովսկու «Պիկովայա դամա»
- «Իվան Սուսանին» (М. И. Глинки)
- Ա. Բորոդիան «Իշխան Իգոր»
- «Ջրահարս»
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով «Ցարի հարսնացուն»
- Պյոտր Չայկովսկի «Եվգենի Օնեգին»
- Ջուզեպե Վերդի «Աիդա»
- Ժորժ Բիզե «Կարմեն»
- Ջակոմո Պուչչինի «Տոսկա»
- Ջակոմո Պուչչինի «Չիո-չիո-սան»
- Ջուզեպե Վերդի «Տրավիատա»
- Ջուզեպե Վերդի «Ռիգոլետտո»
- Ջուզեպե Վերդի «Պարահանդես-դիմակահանդես»
- Ջուզեպե Վերդի «Տրուբադուր»
- Տիգրան Չուխաջյան «Արշակ II»
- Տիգրան Չուխաջյան «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»
- Խոջա-Էյնաթյան «Նամուս»
- Դերժինսկի «Խաղաղ Դոն»
Գրականություն
խմբագրել- Театральная энциклопедия. Том 5/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1967. - 1136 стб. с илл., 8 л. илл.
- Պետրոսյան Մ., Երեքը հայ դիրիժորներից, Երևան, 1976։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Սուրեն Չարեկյանի մասին ՀԱՖՆ կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ «Սուրեն Չարեկյան». Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին. Վերցված է 2017-01-22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 673)։ |