Լևոն Շահբազյան
Լևոն Կարապետի Շահբազյան (1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2005), հայ շինարար։ Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր շինարար, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր։
Լևոն Շահբազյան | |
---|---|
Ծնվել է | 1932 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | 2005 |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | շինարար |
ԿենսագրությունԽմբագրել
Լևոն Շահբազյանը ծնվել է 1932 թվականին, Երևանում։ 1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հիդրոտեխնիկական շինարարության ֆակուլտետը և աշխատանքի անցել հիդրոտեխնիկական շինարարական տրեստում, եղել շինվարչության գլխավոր ճարտարագետ, այնուհետև զբաղեցրել պետի պատասխանատուի պաշտոնը։ 1975 թվականին եղել է «Երարդշին» տրեստի կառավարիչ։ 1975-1980 թվականներին «Երարդշին» տրեստը 5 անգամ արժանացել է միութենական բարձրագույն պարգևների, այդ թվում՝ ԽՍՀՄ ժողտնտեսության ցուցահանդեսի պարգևի։ Նրա ղեկավարության օրոք հանձնվել են մոտ 150 արդյունաբերական խոշոր միավորումներ, մշակութային, բնակելի շենքեր, թաղամասեր, դպրոցներ, մանկապարտեզներ և այլ կառույցներ[1]։
1986 թվականին Շահբազյանը նշանակվել է ՀԽՍՀ արդյունաբերության շինարարության առաջին փոխնախարար, 1988 թվականին` նախարար։ Նրան է վստահվել Երևանի զարգացման հեռանկարային ծրագրի իրականացման աշխատանքները։ Ղեկավարել է Մոսկվայում Լազարյան ճեմարանի վերակառուցման (1987), մոսկովյան օլիմպիական խաղերի համար նախատեսված հյուրանոցային համալիրների (1980), Ուրենգոյում բնակելի շենքերի կառուցման (1986) և այլ աշխատանքները։ Մասնագիտական աջակցություն է ցուցաբերել 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ[2]։
Լևոն Շահբազյանի անվան հետ է կապված բազմաթիվ արդյունաբերական, կուլտուր-կենցաղային, բնակելի շենքերի և այլ կառույցների շահագործման հանձնումը։ «Երարդշինը» առաջին անգամ Նոր Նորքի զանգվածում շտապօգնության հիվանդանոցի և հարակից պոլիկլինիկայի շենքերի կառուցման մեջ օգտագործել է կոնստրուկտիվ համակարգի միութենական սերիայի հիմքի վրա «Հայպետնախագիծ» ինստիտուտի մշակած հավաքովի կոնստրուկցիաների նոր սերիան։ Լևոն Շահբազյանն իրականացրել է նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի վերանորոգման աշխատանքները[2]։
Մահացել է 2005 թվականին։ Թաղված է Երևանի Թոմախի գերեզմանատանը[3]։
Պարգևներ, մրցանակներԽմբագրել
ԱնդամակցությունԽմբագրել
- Ինժեներական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ
- Հայաստանի շինարարների միության առաջին պատվավոր անդամ, 2002
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հիշեցին և շնորհավորեցին. Լևոն Կարպիչին այսօր կդառնար 85 տարեկան»։ nuaca.am։ Վերցված է 2020-01-04
- ↑ 2,0 2,1 «ՀՀ վաստակավոր շինարար Լեւոն Շահբազյանի 85-ամյակին նվիրված հուշ-երեկո անցկացվեց»։ armenpress.am (հայերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ «The memorial of Shahbazyan Levon (Լևոն Շահբազյան Կարապետի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-01-04
- ↑ 4,0 4,1 «СТРОИТЕЛЬ ВЫСШЕЙ ПРОБЫ»։ golosarmenii.am։ Վերցված է 2020-01-04