HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվերան (այլ կիրառումներ)

Աղվերան, լեռնային հանգստավայր և առողջարան Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղի տարածքում, Բուժական գյուղից հյուսիս։

Հանգստյան գոտի
Arthur's Aghveran resort.jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայք
ԲԾՄ1 550 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Ժամային գոտիUTC+4
##Աղվերան (Հայաստան)
Red pog.png

Գտնվում է Երևանից 30 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա՝ Դալար գետի աջ ափին։

ՊատմությունԽմբագրել

Դեռ վաղ ժամանակներից Աղվերանը հայտնի է եղել իր առողջարար կլիմայով և շրջակա սարերի բնապատկերներով։ Աղվերանում են տեղակայված Հայաստանի բազմաթիվ հանգստյան տներ, հյուրանոցներ և հյուրատներ։ Աղվերանի հանգստյան տներից և հյուրանոցներից են՝

  • Պարկ Ռեզորթ Աղվերան (Park Resort Aghveran)
  • Արթուրս (Arturs Hotel)
  • Բեսթ Վեսթերն Աղվերան (Best Western Aghveran Hotel)
  • Ոսկե Գետակ (Voske Getak- Golden River)
  • Ալպիական Մանուշակ (Alpian Violet)
  • Աղվերան Ռեզորթ (Aghveran Resort Hotel)
  • Կրիստալ Ռեսորթ Աղվերան (Kristal Resort Aghveran)
  • Կարին հանգստյան տուն
  • Երեքնուկ Աղվերանի հանգստի տուն

ԿլիմաԽմբագրել

Օդի միջին ջերմաստիճանն ամռանը հասնում է +22 °C - 23 °C, իսկ ձմռանը՝ նվազում մինչև -6 °C - 7 °C[1]։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Աղվերան առողջարան»։ Արխիվացված է օրիգինալից 2015-02-22-ին։ Վերցված է 2015-01-30 

Արտաքին հղումներԽմբագրել

  • Աղվերան բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։