Գևորգ Թամանյան
Գևորգ Ալեքսանդրի Թամանյան (փետրվարի 13, 1910, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - 1993[1], Երևան, Հայաստան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1957), ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Գևորգ Թամանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1910 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1993[1] |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Gevorg Tamanian Վիքիպահեստում |
Ալեքսանդր Թամանյանի որդին է, Յուրի Թամանյանի եղբայրը։
ԿենսագրությունԽմբագրել
1932 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատել և կատարելագործվել է Երևանում՝ հոր արվեստանոցում։ Նրա մահից հետո ավարտին է հասցրել շինարարական ընթացքի մեջ գտնվող կառույցները'
- Կառավարական տունը,
- Օպերայի և բալետի թատրոնի,
- Ազգային գրադարանի շենքերը։
- 1948-1955 թվականներին եղել է Երքաղխորհրդի, 1955-1958 թվականներին՝ Հայպետնախագիծ, 1958-1962 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտների ճարտարապետական արվեստանոցների ղեկավար։
ԳործունեությունըԽմբագրել
Գևորգ Թամանյանի նախագծերով Երևանում իրականացվել է Կիևյան փողոցի կառուցապատումը (1953-1956 թվականներին, հեղինակային խմբի հետ), կառուցվել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի և պարարվեստի ուսումնարանի միացյալ շենքը (1948-1950 թվականներին, նոր կողաշենքը՝ 1976), Կոմիտասի անվան կոնսերվատորիան (1975), Հայգլխէներգոյի բնակելի տունը (1948-1950), Ջերմուկում` առողջարան և հանքային ջրերի տաղավարը (1950-1956), մշակույթի պալատներ Ճարտարում (1969) և Մարտունիում (1973, երկուսն էլ` ԼՂՀ-ում) և այլն։
Գևորգ Թամանյանը ստեղծել է 1400 նստատեղով ներկայիս Արամ Խաչատրյանի անվան համերգային մեծ դահլիճը (ավարտվել է 1953 թվականին), որը նրա ստեղծագործության գլուխգործոցն է։
Գևորգ Թամանյանի հսկողությամբ է մշակվել և իրականացվել նաև Կառավարական տան 800-տեղանոց նիստերի դահլիճը։
Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցականերով (1970, Հանրապետության հրապարակի կառուցապատման, 1980, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքի համալիր վերակառուցման համար)։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության համամիութենական (1947), «Տարվա լավագույն կառույց» հանրապետական (1953) ստուգատեսների դափնեկիր[2]։
ՊատկերասրահԽմբագրել
Խաչատուր Աբովյանի հուշարձանը Երևանում
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005