Անկե Հուբեր ((գերմ.՝ Anke Huber), դեկտեմբերի 4, 1974(1974-12-04)[1], Բրուխզալ[1]), գերմանացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1996 թվականի Ավստրալիայի բաց առաջնության մենախաղի մրցաշարում հասել է մինչև եզրափակիչ։ Կարիերայի ընթացքում լավագույն արդյունքը եղել է 1996 թվականին՝ WTA դասակարգման աշխարհի թիվ 4 ռակետ։

Անկե Հուբեր
Սեռիգական
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
Բնակվելու վայրԼուդվիգսհաֆեն ամ Ռեին
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 4, 1974 (49 տարեկան)
ԾննդավայրԲրուհզալ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա
Հասակ173 սմ
Քաշ58 կգ
Կարիերայի սկիզբ1989 թվականի հոււնվար
Կարիերայի ավարտ2001 թվականի նոյեմբեր
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
Պարգևավճար, USD4,768,292
Մենախաղ
Խաղեր Հ/Պ447–225[1]
Ամենաբարձր վարկանիշ4 (1996 թվականի հոկտեմբերի 14)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1996)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1993)
Ուիմբլդոն4-րդ շրջան (1991, 1993, 1995, 2000-2001)
ԱՄՆ1/4 եզրափակիչ (1999-2000)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ130–129[1]
Ամենաբարձր վարկանիշ23 (1998 թվականի փետրվարի 9)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1996-1998)
Ֆրանսիա1/2 եզրափակիչ (1992)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1992, 2000)
ԱՄՆ1/4 եզափակիչ (2000)
Ավարտել է կարիերան

Վաղ տարիներ խմբագրել

Անկե Հուբերը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 4-ին Բրուհզալում, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիա։ Նա թենիս սկսել է խաղալ յոթ տարեկան հասակում, որից հետո սկսել է մարզումներ անց կացնել հոր՝ Էդգարի, հետ։ Կրտսեր տարիքում նա 1986 թվականին հաղթանակ է տարել մինչև 12 տարեկանների, 1987 թվականին մինչև 14 տարեկանների և 1988 թվականին մինչև 16 տարեկանների Գերմանիայի առաջնություններում։ 1989 թվականին նա եղել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողը և 1990 թվականին հասել է մինչև Ուիմբլդոնի կրտսեր տարիքի թենիսիստների մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից։

Կարիերա խմբագրել

1990-1993 թվականներ. Հաջող մեկնարկ խմբագրել

Անկե Հուբերը Մեծ Սաղավարտի մրցաշարերում իր նորամուտը նշել է 1990 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, միջնակարգ դպրոցն ավարտելուց մեկ տարի առաջ։ Մայդեր Լևալի և Էլիս Բուրգինի նկատմամբ հաղթանակներ տանեքուց հետո, նա երրորդ շրջանում պարտվել է 13-րդ դասակարրգված Ռաֆաելա Ռեջիին։ 1990 թվականի օգոստոսին նա հաղթանեկ է տարել Մարիանա Վերդել Վիթմայերի նկատմամբ և շահել Շենեսթադի մրցաշարի հաղթողի տիտղոսը։ ԱՄՆ բաց առաջնության առաջին շրջանում նա պարտություն է կրել 13-րդ դասակարգված Ջենիֆեր Կապրիատիից՝ 5-7, 5-7։ Հաջորդ մրցաշարում՝ Բայոնում, նա եզրափակիչում երկու սեթում զիջել է Նատալի Տոզիային։ Իր անդրանիկ մրցաշրջանը Հուբերն ավարտել է դասակարգման աղյուսակի 34-րդ հորիզոնականում։

1991 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Հուբերը հասել է մինչև քառորդ եզրափակիչ՝ երկրորդ և չորրորդ շրջաններում առավելության հասնելով 7-րդ և 11-րդ դասակարգվածներ Մանուելա Մալեևայի և Նատաշա Զվերևայի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա երկու սեթում պարտություն է կրել 2-րդ դասակարգված Մոնիկա Սելեշից։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Հուբերը հասել է երրորդ շրջան, որտեղ երկու սեթում պարտվել է Սանդրա Չելինիին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պայքարից դուրս է մնացել չորրորդ շրջանում՝ երեք սեթում պարտվելով 8-րդ դասակարգված Զինա Գարիսոնին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա երկրորդ շրջանում պարտվել է Նատաշա Զվերևային։ Այնուհետև նա մասնակցել է Ֆիլդերշտադտի մրցաշարին, որտեղ քառորդ եզրափակիչում Զինա Գարիսոնին, իսկ կիսաեզրափակիչում Հելենա Սուկովային հաղթելուց հետո դուրս է եկել WTA մրցաշարերի կարիերայում առաջին եզրափակիչը։ Եզրափակիչում նա երեք սեթում հաղթանակ է տարել 1-ին դասակարգված Մատինա Նավրատիլովայի նկատմամբ և տիրել WTA մրցաշարերում առաջին տիղոսին։ Հուբերը մրցաշրջանն ավարտել է դասակարգման աղյուսակի 14-րդ հորիզոնականում։

1992 թվականի մրցաշրջանը Հուբերը սկսել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ կիսաեզրափակիչում երեք սեթում պարտվել է 2-րդ դասակարգված Արանչա Սանչես-Վիկարիոյին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է աշխարհի թիվ մեկ ռակետ և մրցաշարի 1-ին դասակարգված Մոնիկա Սելեշին։ 9-րդ դասակարգված լինելով Ֆրանսիայի բաց առաջնությունում, նա երկրորդ շրջանում երկու սեթում պարտություն է կրել Ջո Դուրիից։ Մրցաշարի կանանց զուգախաղում նա համագործակցել է Շտեֆի Գրաֆի հետ և հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են Ջիջի Ֆերնանդես-Նատաշա Զվերևա զույգին։ Ուիմբլդոնի մրցաշարում նա երրորդ շրջանում պարտվել է Յայուկ Բասուկիին։

Այնուհետև Հուբերը մասնակցել է Բարսելոնայի Օլիմպիական խաղերին, որտեղ առաջին շրջանում հաղթել է Նաոկո Սավամացուին, երկրորդ շրջանում՝ Բարբարա Պաուլուսին, իսկ երրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Նիկոլ Մունս Յագերմանին։ Սակայն քառորդ եզրափակիչում նա զիջել է Ջենիֆեր Կապրիատիին։ Զուգախաղի մրցաշարում՝ Շտեֆի Գրաֆի հետ միասին, նրանք երկրորդ շրջանում զիջել են Ջիջի Ֆերնանդեսին և Մերի Ջո Ֆերնանդեսին։

Սան Դիեգոյի մրցաշարում Հուբերը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ երեք սեթում զիջել է Ջենիֆեր Կապրիատիին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա մեկնարկային փուլում երկու սեթում պարտվել է Սաբինա Ապելմանսին։ Օքլենդում նա հասել է կիսաեզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել է Մոնիկա Սելեշին։ Մրցաշրջանի ավարտին Հուբերը դասակարգման աղյուսակում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը։

1993 թվականի մրցաշրջանը նա կրկին սկսել է Սիդնեյի մրցաշարում, որտեղ բարելավել է նախորդ տարվա արդյունքը՝ հասնելով եզրափակիչ, որտեղ պարտվել է 4-րդ դասակարգված Ջենիֆեր Կապրիատիին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա 11-րդ դասակարգվածն էր և չորրորդ շրջանում պարտվել է Արանչա Սանչես-Վիկարիոյին։ Մասնակցելով Դելրեյ Բիչի մրցաշարին, նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում զիջել է Շտեֆի Գրաֆին։ Այնուհետև Հուբերը հասել է մինչև Համբուրգի, Հռոմի և Բեռլինի խոշոր մրցաշարերի քառորդ եզրափակիչ, որտեղ, համապատասխանաբար, պարտվել է Յանա Նովոտնային, Մերի Ջո Ֆերնանդեսին և Գաբրիելա Սաբատինիին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում Հուբերը 8-րդ դասակարգվածն էր և մեկնարկային փուլերի արգելքները հաղթահարելուց հետո, չորրորդ շրջանում, երեք սեթում, հաղթել է Մագդալենա Մալեևային։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում առավելության է հասել Կոնչիտա Մարտինեսի նկատմամբ, սակայն Մեծ Սաղավարտի մրցաշարերում կարիերայում առաջին կիսաեզրափակիչում պարտվել է Շտեֆի Գրաֆին։ 9-րդ դասակարգվածը լինելով Ուիմբլդոնի մրցաշարում, նա չորրորդ շրջանում պարտվել է Գաբրիելա Սաբատինիին։

WTA մրցաշարերում հաջորդ հաղթանակը տեղի է ունեցել Կիցբյուելի մրցաշարում, որտեղ նա 1-ին դասակարգվածն էր և եզրափակիչում երկու սեթում առավելության է հասել Ջուդիթ Վիզների նկատմամբ։ ԱՄՆ բաց առաջնությունում Հուբերը 9-րդ դասակարգվածն էր և հասել է մինչև երրորդ շրջան, որտեղ երկու սեթում զիջել է Կիմիկո Դատեին։ Բրայթոնի մրցաշարում Հուբերը, կիսաեզրափակիչում Մարի Պիրսի նկատմամբ հաղթանակից հետո, եզրափակիչում պարտություն է կրել Յանա Նովոտնայից։ Մրցաշարի կանանց զուգախաղում նա նույնպես դուրս է եկել եզրափակիչ՝ համագործակցելով Լարիսա Սավչենկո-Նեյլանդի հետ, սակայն այնտեղ նրանք պարտվել են Լաուրա Գոլարսա-Նատալիա Մեդվեդևա զույգին։

Տարեվերջյան «Վիրջինիա Սլիմս» ամփոփիչ մրցաշարում Հուբերը հերթականությամբ առավելության է հասել Մագդալենա Մալեևայի և Կոնչիտա Մարտինեսի նկատմամբ։ Սակայն կիսաեզրափակիչում նա պարտվել է Շտեֆի Գրաֆին։ Մրցաշրջանը նա առաջին անգամ ավարտել է Թոփ 10-ում, զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

1994-1996 թվականներ. Թոփ-10 և լավագույն արդյունքներ խմբագրել

1994 թվականը կրկին մեկնարկել է Սիդնեյի մրցաշարում, սակայն այս անգամ անհաջողության է մսատնվել առաջին շրջանում՝ պարտվելով Լեյլա Մեսխիին։ Ավստրալիայի բաց առաջնությունում նա 7-րդ դասակարգվածն էր և երրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Ջինջեր Նիլսենին։ Բեռլինի մրցաշարում նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է Բրենդա Շուլց ՄակՔարթիին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա 11-րդ դասակարգվածն էր, սակայն չորրորդ շրջանում պարտվել է Արանչա Սանչես-Վիկարիոյին։ Նույն 11-րդ դասակարգվածն էր նաև Ուիմբլդոնի մրցաշարում, որտեղ պայքարից դուրս է մնացել արդեն երկրորդ շրջանում՝ պարտվելով Ինես Գորոչատեգուին։

Առաջին դասակարգվածը լինելով Շտիրիայի մրցաշարում, նա կիսաեզրափակիչում հաղթել է Սանդրա Չելինիին և եզրափակիչում առավելության հասել 2-րդ դասակարգված Ջուդիթ Վիզների նկատմամբ՝ տիրելով մրցաշարի հաղթողի տիտղոսին։ ԱՄՆ բաց առաջնությունում դասակարգվելով 14-րդ համարի տակ, Հուբերը երկրորդ շրջանում պարտվել է Լեյլա Մեսխիին։ Ֆիլդերշտադտի մրցաշարում, որտեղ նա 8-րդ դասակարգվածն էր, քառորդ եզրափակիչում հաղթել է Մարտինա Նավրատիլովային և եզրափակիչում երկու սեթում առավելության հասնելով Մարի Պիրսի նկատմամբ, մրցաշրջանի ընթացքում տիրել է իր երկրորդ տիտղոսին։ Հաջող ընթացք է ունեցել նաև զուգախաղի մրցաշարը, որտեղ նա Միրիամ Օրեմանսի հետ միասին հասել են մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել են 1-ին դասակարգված Ջիջի Ֆերնանդես-Նատաշա Զվերևա զույգին։

Ֆիլադելֆիայի մրցաշարում նա հասել է եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում Գաբրիելա Սաբատինիի նկատմամբ առավելության հասնելուց հետո։ Եզրափակիչում նա երեք սեթում պարտվել է Մարի Պիրսին։ «Վիրջինիա Սլիմս» ամփոփիչ մրցաշարում նա մեկնարկային խաղում պարտվել է Լինդսեյ Դևենպորտին։

1995 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Հուբերը 10-րդ դասակարգվածն էր և հասել է մինչև չորրորդ շրջան, որտեղ պարտվել է Մարի Պիրսին։ Այնուհետև նա հասել է Դելրեյ Բիչի մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին և Տոկիոյի, Մայամիի և Համբուրգի մրցաշարերի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություններ է կրել Լինդսեյ Դևենպորտից, Յանա Նովոտնայից և Մարտինա Հինգիսից։

11-րդ դասակարգվածը լինելով Ֆրանսիայի բաց առաջնությունում, նա չորրորդ շրջանում պարտվել է Շտեֆի Գրաֆին։ Ուիմբլդոնի մրցաշարում 10-րդ դասակարգված Հուբերը չորրորդ շրջանում պարտություն է կրել Արանչա Սանչես-Վիկարիոյից։ ԱՄՆ բաց առաջնությունում նա հաղթանակներ է տարել Յայուկ Բասուկիի, Աննե Միլերի և Ելենա Մակարովայի նկատմամբ, սակայն չորրորդ շրջանում պարտվել է Մոնիկա Սելեշին։

Լայպցիգի մրցաշարում Բարբարա Ռիտների, Ելենա Լիխովցևայի և Ջուդիթ Վիզների նկատմամբ հաղթանակներից հետո, նա դարձել է մրցաշարի հաղթողը՝ եզրափակիչ խաղում Մագդալենա Մալեևայի հրաժարումից հետո։ Հաջող ելույթները շարունակվել են նաև հաջորդ մրցաշարերում, որտեղ նա կիսաեզրափակիչ է հասել Ֆիլդերշտադտի և Ֆիլադելֆիայի մրցաշարերում՝ պարտվելով Գաբրիելա Սաբատինիին և Լորի ՄակՆեյլին։ WTA Ամփոփիչ մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Մարի Պիրսին։ Քառորդ եզրափակիչում նա պայքարից դուրս է թողել Կիմիկո Դատեին, իսկ կիսաեզրափակիչում առավելության է հասել Բրենդա Շուլց ՄակՔարթիի նկատմամբ։ Սակայն եզրափակիչում նա պարտվել է Շտեֆի Գրաֆին և մրցաշրջանը կրկին ավարտել է Թոփ-10-յակում ՝ դասակարգման աղյուսակում զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը։

1996 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Հուբերը 8-րդ դասակարգվածն էր և նախնական շրջաններում երկու սեթերում հաղթելով Սանդրա Կլեյնովային, Ասա Սվենսոնին, Լյուդմիլա Ռիչտերովային և Բարբարա Շեթին, դուրս է եկել քառորդ եզրափակիչ։ Քառորդ եզրափակիչում նա երեք սեթում հաղթել է 2-րդ դասակարգված Կոնչիտա Մարտինեսին, իսկ կիսաեզրափակիչում, կրկին երեք սեթում, հաղթել է 16-րդ դասակարգված Ամանդա Կյոտցերին և կարիերայում առաջին անգամ դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարի եզրափակիչ։ Եզրափակիչում նա երկու սեթում զիջել է Մոնիկա Սելեշին։

Հուբերի լավ մարզավիճակը այնուհետև նրան բերել է կիսաեզրափակիչ Էսսենի մրցաշարում, որտեղ նա պարտվել է Յանա Նովոտնային, և քառորդ եզրափակիչ Փարիզի, Մայամիի, Բեռլինի և Ստրասբուրգի մրցաշարերում, որտեղ նա պարտություններ է կրել Ժյուլի Ալարից, Լինդսեյ Դևենպորտից, Կարինա Հաբսուդովայից և Ջուդիթ Վիզներից։ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ Հուբերը դասակարգման աղյուսակում բարձրացել է 5-րդ հորիզոնական և մրցաշարում դասակարգվել է 6-րդ համարի տակ։ Մրցաշարի չորրորդ շրջանում նա պարտություն է կրել Կարինա Հաբսուդովայից։

Հերտոգենբոսի խոտածածկի մրցաշարում Հուբերը 2-րդ դասակարգվածն էր և առաջին երկու շրջաններում հաղթանակներ է տարել Նաոկո Կիյիմուտայի և Ռիտա Գրանդեի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում նա առավելության է հասել Դոմինիկա Մոնամիի, իսկ կիսաեզրափակիչում՝ Ռուքսանդրա Դրագոմիր Լիեի նկատմամբ։ Եզրափակիչում պարտության մատնելով Հելենա Սուկովային, նա դարձել է մրցաշարի հաղթողը։ Ուիմբլդոնի մրցաշարում դասակարգված լինելով 5-րդ համարի տակ, Հուբերը երրորդ շրջանում պարտվել է Աի Սուգիյամային։

1996 թվականի Ատլանտայի օլիմպիական խաղերում Հուբերը երրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Լինդսեյ Դևենպորտին։ Հաջորդ մրցաշարը նույնպես ավարտվել է Լինդսեյ Դևենպորտից կրած պարտությամբ՝ այս անգամ Լոս Անջելեսի մրցաշարի եզրափակիչում։ ԱՄՆ բաց առաջնությունն ավարտվել է մեկնարկային փուլում, որտեղ նա երեք սեթում պարտություն է կրել Ամանդա Կյոտցերից։

4-րդ դասակարգվածը լինելով Լայպցիգի մրցաշարում, Հուբերը քառորդ եզրափակիչում հաղթել է Մագդալենա Մալեևային, իսկ կիսաեզրափակիչում Շտեֆի Գրաֆի հրաժարումից հետո, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ երեք սեթում առավելության է հասել Իվա Մաջոլիի նկատմամբ՝ պաշտպանելով նախորդ տարվա տիտղոսը և 9-րդ տիտղոսը շահելով WTA կանանց մենախաղի մրցաշարերում։ Ֆիլդերշտադտի մրցաշարում նա եզրափակիչում երեք սեթում պարտվել է Մարտինա Հինգիսին։ Լյուքսեմբուրգի մրցաշարում, որտեղ նա 1-ին դասակարգվածն էր, Հուբերը հաջորդաբար պարտության մատնելով մրցակցուհիներին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ երկու սեթում հաղթելով Կարինա Հաբսուդովային, տիրել է կարիերայում իր 10-րդ և մրցաշրջանի ընթացքում 3-րդ տիտղոսին՝ կրկնելով 1994 թվականի մրցաշրջանի արդյունքը։ Այդ ցուցանիշները Հուբերին թույլ են տվել հասնելու կարիերայում իր լավագույն ցուցանիշին՝ WTA դասակարգման աղյուսակի 4-րդ հորիզոնական։ Սակայն լավ արդյունքները իրենց շարունակությունը չեն ունեցել տարեվերջյան ամփոփիչ մրցաշարում, որտեղ նա առաջին շրջանում երկու սեթում պարտվել է Իվա Մաջոլիիին՝ տարին ավարտելով դասակարգման աղյուսակի 7-րդ հորիզոնականում՝ գրանցելով իր լավագույն տարեվերջյան ցուցանիշը։

1997-1999 թվականներ. Առաջին զուգախաղի տիտղոս և դասակարգման երկրորդ տասնյակ խմբագրել

1997 թվականի մրցաշրջանը Հուբերը սկսել է Օքլենդի մրցաշարում, որտեղ նա քառորդ եզրափակիչում պարտվել է Մարիոն Բարտոլիին։ Ավստրալիայի բաց առաջնությունում դասակարգված լինելով 5-րդ համարի տակ, նա չորրորդ շրջանում պարտվել է Մարի Պիրսին։ Տոկիոյի մրցաշարում Հուբերը հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Մարտինա Հինգիսից։ Փարիզի խոշոր մրցաշարում նա երկրորդ շրջանում հաղթել է Սաբինա Ապելմանսին, իսկ քառորդ եզրափակիչում առավելության է հասել Իրինա Սպիրլեայի նկատմամբ։ Կիսաեզրափակիչում նա պայքարից դուրս է թողել Յանա Նովոտնային, սակայն եզրափակիչում պարտություն է կրել Մարտինա Հինգիսից։

Համբուրգի մրցաշարում նա երկրորդ շրջանում պարտություն է կրել Բարբարա Շեթից։ Սակայն մրցաշարի զուգախաղում, միավորվելով Մարի Պիրսի հետ, նրանք կիսաեզրափակիչում առավելության են հասել 2-րդ դասակարգված Ջիջի Ֆերնանդես-Կոնչիտա Մարտինես զույգի նկատմամբ և եզրափակիչում հաղթելով Ռուքսանդրա Դրագոմիր Լիե-Իվա Մաջոլի զույգի նկատմամբ, շահել են մրցաշարի հաղթողի տիտղոսը՝ Հուբերի միակ տիտղոսը կանանց զուգախաղի մրցաշարերում։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա 8-րդ դասակարգվածն էր, սակայն առաջին իսկ շրջանում պարտվել է Կիմբերլի Պո Մեսերլիին։

Հերտոգենբոսի խոտածածկի մրցաշարում նա չի կարողացել կրկնել նախորդ տարվա ցուցանիշը և պայքարից դուրս է մնացել կիսաեզրափակիչում՝ պարտվելով Միրիամ Օրեմանսին։ 7-րդ դասակարգված լինելով Ուիմբլդոնի մրցաշարում, Հուբերը երրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Աննա Կուրնիկովային։ Տորոնտոյի մրցաշարում նա հասել է մինչև եզրափակիչ, որտեղ որոշիչ խաղում երկու սեթում պարտվել է Մոնիկա Սելեշին։ ԱՄՆ բաց առաջնությունում 8-րդ դասակարգված Հուբերը երրորդ շրջանում պարտվել է մրցաշարի եզրափակիչի ապագա մասնակից Վենուս Ուիլյամսին։

Սինգապուրի WTA եզրափակիչում Հուբերը առաջին շրջանում՝ ինչպես և նախորդ տարի, պարտվել է կրկին Իվա Մաջոլիին և մրցաշրջանը եզրափակել դասակարգման աղյուսակի 14-րդ հորիզոնականում։

1998 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում Հուբերը 10-րդ դասկարգվածն էր և նախնական շրջաններում հաղթանակներ տանելով մրցակցուհիների նկատմամբ, չորրորդ շրջանում առավելության է հասել 3-րդ դասկարգված Ամանդա Կյոտցերի նկատմամբ։ Քառորդ եզրափակիչում պարտության է մատնվել 7-րդ դասակարգված Արանչա Սանչես-Վիկարիոն։ Կիսաեզրափակիչում Հուբերը պարտություն է կրել դասակարգման աղյուսակի առաջին համար Մարտինա Հինգիսից՝ երեք սեթում։ Այնուհետև նա քառորդ եզրափակիչ փուլում ավարտել է ելույթները Փարիզի, Հաննովերի և Բոստոնի մրցաշարերում, պարտություն կրելով Մարի Պիրսից, Աննա Կուրնիկովայից և Մարիամ դը Սոուրդից

Սակայն վնասվածքները նրան ստիպել են բաց թողնել մրցաշրջանի ապրիլ-հուլիս ամիսների մրցաշարերը, այդ թվում Ֆրանսիայի բաց առաջնությունը և Ուիմբլդոնի մրցաշարը և մրցաշրջան է վերադարձել միայն հուլիսի վերջում։ Նա հաջող ելույթներ է ունեցել Մոնրեալի և Նյու Հեյվենի մրցաշարերում՝ հասնելով քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Մոնիկա Սելեշին և Լինդսեյ Դևենպորտին։ ԱՄՆ բաց առաջնությունում նա առաջին շրջանում պարտվել է Իվա Մաջոլիին։ Մասնակցելով Տոկիոյի մրցաշարին, նա հասել է կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Արանչա Սանչես-Վիկարիոյին։ Այնուհետև քառորդ եզրափակիչ է հասել Լյուքսեմբուրգի և Լայպցիգի մրցաշարերում՝ երկուսում էլ պարտություն կրելով Նատալի Տոզիայից։ Հուբերը մրցաշրջանն ավարտել է դասակարգման աղյուսակի 21-րդ հորիզոնականում։

1999 թվականի մրցաշրջանը Հուբերը սկսել է Գոլդ Քոստի մրցաշարում, որտեղ հասել է քառորդ եզրափակիչ՝ երեք սեթում պարտվելով Իրինա Սպիրլեային։ Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում նա ռևանշ է վերցրել Սպիրլեայից՝ նրան հաղթելով երկու սեթում, սակայն երկրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Սիլվիա Պլիշկեին։ Մրցաշարերում հիմնականում ելույթներն ավարտելով առաջին կամ երկրորդ շրջաններում, Հուբերը երկրորդ տարին անընդմեջ բաց է թողել Ֆրանսիայի բաց առաջնությունը, իսկ Ուիմբլդոնի մրցաշարում պայքարից դուրս է մնացել առաջին շրջանում՝ երեք սեթում պարտվելով Ջենիֆեր Կապրիատիին։ Սան Դիեգոյի մրցաշարում նա պայքարը սկսել է որակավորման փուլից և հասել մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Լինդսեյ Դևենպորտին։

ԱՄՆ բաց առաջնությունում հաղթանակներ տանելով Յանա Նովոտնայի և Ամելի Մորեսմոյի նկատմամբ, Հուբերը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ երկու սեթում պարտվել է Մարտինա Հինգիսին։ Ֆիլդերշտադտի մրցաշարում նա առաջին շրջանում հաղթել է Ժյուլի Ալարին, իսկ երկրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Ելենա Լիխովցևային։ Քառորդ եզրափակիչում առավելության հասնելով Լինդսեյ Դևենպորտի նկատմամբ, նա կիսաեզրափակիչում պարտվել է Մարի Պիրսին։ Կիսաեզրափակիչ փուլում է ավարտվել նաև ելույթները Լայպցիգի մրցաշարում, որտեղ պարտություն է կրել Նատալի Տոզիայից։

Սինգապուրի WTA եզրափակիչ մրցաշարում Հուբերը առաջին շրջանում հաղթահարել է Ժյուլի Ալարի արգելքը, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Լինդսեյ Դևենպորտին և մրցաշրջանն ավարտել դասակարգման աղյուսակի 16-րդ հորիզոնականում։

2000-2001 թվականներ. Կրկին վնասվածքներ և կարիերայի ավարտ խմբագրել

2000 թվականի մրցաշրջանը սկսելով Ավստրալիայի բաց առաջնությունում՝ որպես 15-րդ դասկարգված, Հուբերը առաջին շրջանում պարտվել է Կրիստի Բուգերտին։ Անհաջող ելույթները շարունակվել են հետագա ամիսներին և նա մրցաշարերը լքել է նախնական փուլերում։ Ապրիլին մասնակցել է Էշտորիլի մրցաշարին, որտեղ կարծես վերադարձել է նախկին մազավիճակին։ Մրցաշարում նա դասակարգված էր 1-ին համարի տակ և հաղթանակներ տանելով մրցակցուհիների նկատմամբ դարձել է մրցաշարի հաղթողը՝ եզրափակիչում երեք սեթում հաղթելով Նատալի Դեշիին։

Մայիսին նա կիսաեզրափակիչ է հասել Համբուրգի մրցաշարում, որտեղ պարտվել է Մարտինա Հինգիսին, քառորդ եզրափակիչ Բեռլինի մրցաշարում, որտեղ պարտվել էլ Ամանդա Կյոտցերին, և երկրորդ շրջան Հռոմի մրցաշարում, որտեղ պարտվել է Մագդալենա Գրժիբովսկայաին։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նա հասել է մինչև չորրորդ շրջան՝ երրորդ շրջանում ռևանշ վերցնելով Մագդալենա Գրժիբովսկայաից, սակայն չորրորդ շրջանում պարտություն է կրել Վենուս Ուիլյամսից։ Կանանց զուգախաղի մրցաշարում նա միավորվել է Բարբարա Շեթի հետ և հասել քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Ալեքսանդրա Ֆուսաի-Նատալի Տոզիա զույգին։

Ուիմբլդոնի մրցաշարում նա դասակարգված էր 11-րդ համարի տակ և առաջին երեք փուլերը հաղթահարելուց հետո, չորրորդ շրջանում պարտվել է Մարտինա Հինգիսին։ Այնուհետև նա մասնակցություն է ունեցել Սոպոտի մրցաշարում, որում 2-րդ դասակարգվածն էր։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Տատյանա Գարբինին և քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողել Կվետա Պեշկեին։ Կիսաեզրափակիչ փուլում հաղթահարելով Անաստասիա Միսկինայի արգելքը, Հուբերը մրցաշրջանի ընթացքում երկրորդ եզրափակիչն է դուրս եկել, որտեղ երկու սեթում հաղթանակ տանելով Գալա Լեոն Գարսիայի նկատմամբ, մրցաշրջանի ընթացքում շահել է իր երկրորդ WTA տիտղոսը։ Այդ հաղթանակի արդյունքում Հուբերը կրկին վերադարձել է ուժեղագույն թենիսիստուհիների Թոփ 10-յակ, տեղ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականում։

ԱՄՆ բաց առաջնությունում նա 10-րդ դասակարգվածն էր և հաղթանակներ տանելով Մեյլեն Տուի, Տատյանա Պանովայի, Ելենա Լիխովցևայի և Մարի Պիրսի նկատմամբ, քառորդ եզրափակիչում երեք սեթում պարտվել է Ելենա Դեմենտևային։ Կանանց զուգախաղի մրցախարում նա Բարբարա Շեթի հետ միասին հասել են մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել են Ժյուլի Ալար-Աի Սուգիյամա զույգին։ Սակայն կրկնված վնասվածքները նրան ստիպել են բաց թողնել մրցաշրջանի մնացած մասը և մրցաշրջանի վերջում տեղ զբաղեցնել դասակարգման աղյուսակի 19-րդ հորիզոնականում։

2001 թվականին նա մրցաշրջան է վերադարձել միայն փետրվար ամսին և մասնակցել Փարիզի մրցաշարին, որտեղ հասել է եզրափակիչ, պարտություն կրելով 8-րդ դասակարգված Ամելի Մորեսմոյից։ Կրկին Մորեսմոյին պարտվել է Նիսի մրցաշարի կիսաեզրափակիչում։ Ինդիան Ուելսի մրցաշարում նա պայքարից դուրս է մնացել չորրորդ շրջանում, պարտություն կրելով Սիլվիա Ֆարինա Էլիայից։ Մայամիի մրցաշարում նա չորրորդ շրջանում հաղթել է Նատալի Տոզիային, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Մարտինա Հինգիսին։

Մրցաշրջանի գրունտային շրջանում Հուբերը դուրս է եկել Ստրասբուրգի մրցաշարի եզրափակիչ, որտեղ երեք սեթում պարտվել է Սիլվիա Ֆարինա Էլիային։ Ֆրանսիայի բաց առաջնությունում հաղթահարելով առաջին շրջանի արգելքը, Հուբերը երկրորդ շրջանում պարտվել է Վիրխինիա Ռազանոյին։ 18-րդ դասակարգված լինելով Ուիմբլդոնի մրցաշարում, նա երրորդ շրջանում հաղթել է 10-րդ դասակարգված Ելենա Դեմենտևային, սակայն չորրորդ շրջանում երեք սեթում պարտվել է Ժյուստին Էնենին։

Վիեննայի և Սոպոտի մրցաշարերում Հուբերը պայքարից դուրս է մնացել քառորդ եզրափակիչ փուլում, պարտվելով Պատի Շնայդերին և Գալա Լեոն Գարսիային։ Օգոստոսին Տորոնտոյի մրցաշարում նա երրորդ շրջանում հաղթել է 3-րդ դասակարգված Ամելի Մորեսմոյին, սակայն կիսաեզրափակիչում պարտվել է 1-ին դասակարգված Ջենիֆեր Կապրիատիին։

Ջենիֆեր Կապրիատին նրա նկատմամբ հաղթանակ է տարել նաև Նյու Հեյվենի մրցաշարի երկրորդ շրջանում։ ԱՄՆ բաց առաջնությունում՝ կարիերայում վերջին Մեծ Սաղավատի մրցաշարում, նա երրորդ շրջանում պարտվել է Ելենա Դեմենտևային։ Հոկտեմբերին մասնակցել է Ֆիլդերշտադտի մրցաշարին, որտեղ առաջին երկու շրջաններում հաղթել է Ելենա Լիխովցևային և Կիմ Կլեյստերսին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել է Ժյուստին Էնենին։ Քառորդ եզրափակիչում պարտություն է կրել նաև Լյուքսեմբուրգի մրցաշարում՝ Լիզա Ռեյմոնդից։

Կարիերայի վերջին մրցաշարը եղել է WTA եզրափակիչը, որտեղ նա առաջին շրջանում և պրոֆեսիոնալ կարիերայի վերջին խաղում երեք սեթում պարտվել է Ժյուստին Էնենին, որից հետո հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին՝ հանդիսանալով WTA վարկանիշային աղյուսակի 18-րդ համարը։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Հուբերը Գերմանիայի լավագույն թենիսիստուհին է դարձել 1999 թվականին՝ Շտեֆի Գրաֆի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելուց հետո, սակայն երկու տարի անց նա նույնպես ավարտել է կարիերան։ Նա կարիերայի ավարտը պատճառաբանել է ոտնաթաթի մշտական վնասվածքով և «նորմալ կյանք» վարելու ձգտումով։ Սկզբնապես նա ծրագրավորել էր կարիերան ավարտել 2002 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունից հետո, սակայն անսպասելիորեն որակավորվելով Գերմանիայում անց կացվող WTA եզրափակիչ մրցաշարին, փոխել է մտադրությունը։ «Ես կարծում եմ, որ չկա առավել լավ միջոց, քան հրաժեշտի արարողությունը կազմակերպել հարազատ երկրպագուների առջև, հայրենի երկրում»։ Հուբերի եզրափակիչ խաղը կայացել է 2001 թվականի հոկտեմբերի 31-ին, որտեղ նա 6-1, 6-2 հաշվով պարտվել է Ժյուստին Էնենին։

Իր տասներկու տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Հուբերը հասել է մենախաղի մրցաշարերի 23 եզրափակիչների, որոնցում հաղթանակ է տարել 12-ում, 29 կիսաեզրափակիչների և 50 քառորդ եզրափակիչների։ Մենախաղի մրցաշարերում նա ունի հաղթանակների և պարտությունների 447-225 հարաբերակցություն և վաստակել է 4 768 292 ԱՄՆ դոլլար մրցանակային գումար։

Հուբերը ազգային մակարդակում Գերմանիան ներկայացրել է երեք մակարդակներում՝ 1992 թվականի Բարսելոնայի և 1996 թվականի Ատլանտայի Օլիմպիական խաղերում, 1990-1998 և 2000-2001 թվականների Ֆեդերացիայի գավաթի խաղարկությունում՝ Գերմանիայի հավաքականին օգնելով հաղթանակի հասնելու 1992 թվականին (եզրափակիչում հաղթանակ տանելով Կոնչիտա Մարտինեսի նկատմամբ) և Հոպմանի գավաթում, որը նա նվաճել է 1995 թվականին, Բորիս Բեկկերի հետ միասին։ Նա դարձել է Ֆեդերացիայի գավաթում Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ մասնակիցը՝ 1990 թվականին մրցաշարին մասնակցելով 15 տարեկան և 230 օրական տարիքում։

Չնայած նրան, որ Հուբերը հաղթանակ չի տարել Մեծ Սաղավարտի մրցաշարերում (լավագույն արդյունքը եղել է մենախաղի եզրափակիչը 1996 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, կիսաեզրափակիչներ 1992 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղում՝ Շտեֆի Գրաֆի հետ, և 2000 թվականի Ուիմբլդոնի խառը զուգախաղում՝ Ջոշուա Իգլի հետ), նա հպարտանում է իր նվաճումներով, հատկապես այն պատճառով, որ նա մրցակցում էր Շտեֆի Գրաֆի հետ։ «Ես բավականին վաղ իմացա, որ երբեք չեմ ունենա նրա հաջողությունները։ Սակայն միշտ ինձ վրա զգացել եմ ճնշում՝ երկրորդ Շտեֆի Գրաֆ լինելու հարցում»։

2002 թվականին Հուբերն ընդունել է Գերմանիայի թենիսի ֆեդերացիայի առաջարկը և դարձել է Ֆիլդերշտադտի ամենամյա «Porsche Tennis Grand Prix» WTA մրցաշարի տնօրեններից մեկը։

Անձնական կյանք խմբագրել

Անկե Հուբերը երկար ժամանակի ընթացքում հանդիպել է գերմանական հեռուստաալիքներից մեկի ֆուտբոլային մեկնաբան Ռոջեր Վիտմանի հետ։ 2005 թվականի ապրիլին նրանք ունեցել են որդի՝ Մորիտց Լուկա, իսկ 2006 թվականի հոկտեմբերին դուստր՝ Լաուրա Սոֆիա[2]։

Բացի թենիսից, Անկե Հուբերը սիրում է խաղալ բասկետբոլ։

Մրցակցություն խմբագրել

Հուբերն ընդդեմ Շտեֆի Գրաֆի խմբագրել

Անկե Հուբերի և Գերմանիայի բոլոր ժամանակների լավագույն թենիսիստուհի Շտեֆի Գրաֆի մրցակցությունում Հուբերը պարտվել է բոլոր 10 հանդիպումներում։ Բացառությամբ երկու մրցախաղի՝ որոնցից մեկն ավարտվել է երեք, իսկ մյուսը հինգ սեթում, Գրաֆը հաղթանակ է տարել երկու սեթերում։ Նրանց միջև առաջին հանդիպումը կայացել է 1991 թվականին Տոկիոյում և շարունակվել չորս տարի, վերջին հանդիպումն անց կացնելով 1995 թվականի Սինգապուրի WTA եզրափակիչ մրցաշարի եզրափակիչում։ WTA եզրափակիչ մրցաշարում նրանք հանդիպել են ևս մեկ անգամ՝ 1993 թվականին կիսաեզրափակիչում։

Հուբերն ընդդեմ Մարի Պիրսի խմբագրել

Անկե Հուբերի և Մարի Պիրսի միջև մրցակցությունում առավելությունը Պիրսի կողմն է՝ 5-6։ Նրանց միջև կայացած առաջին երեք հանդիպումներում Հուբերը հաղթանակ է տարել, այդ թվում 1994 թվականի Ֆիլդերշտադտի և Ֆիլադելֆիայի մրցաշարերի եզրափակիչներում, սակայն պարտվել է հաջորդ՝ ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանի մրցախաղում։ WTA եզրափակիչ մրցաշարում ևս մեկ հաղթանակից հետո, Հուբերը պարտվել է հաջորդ հինգ հանդիպումներում անընդմեջ։ Վերջին հանդիպումը կայացել է 2000 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ Հուբերը հաղթանակ է տարել երկրորդ սեթում Պիրսի հրաժարումից հետո։

Հուբերն ընդդեմ Մոնիկա Սելեշի խմբագրել

Անկե Հուբերի և Մոնիկա Սելեշի միջև կայացած ինը հանդիպումներում Հուբերը պարտություն է կրել։ Առաջին հանդիպումը կայացել է 1991 թվականի Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Եվս երկու անգամ նրանք հանդիպել են Ավստրալիայի բաց առաջնությունում՝ 1992 թվականին քառորդ եզրափակիչում և 1996 թվականին Մեծ Սաղավարտի մրցաշարեում Հուբերի միակ եզրափակիչում։ Մեկ անգամ էլ նրանց միջև հանդիպումը կայացել է ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում։ Հուբերը պարտություն է կրել ևս մեկ եզրափակիչում՝ 1997 թվականի Տորոնտոյի մրցաշարում։

Հուբերն ընդդեմ Մարտինա Հինգիսի խմբագրել

Անկե Հուբերի և Մարտինա Հինգիսի միջև կայացած 13 հանդիպումներում առավելությունը Հինգիսի օգտին է՝ 1-12։ Նրանց միջև առաջին հանդիպումը կայացել է 1995 թվականին Համբուրգի մրցաշարում, որտեղ Հուբերը պարտություն է կրել երեք սեթում։ Հաջորդ հանդիպումը կայացել է նույն թվականին Ֆիլադելֆիայի մրցաշարի չորրորդ շրջանում, որտեղ Հուբերն իր միակ հաղթանակն է տարել երեք սեթում։ Հուբերը Հինգիսին պարտվել է երկու եզրափակիչներում՝ 1996 թվականի Ֆիլդերշտադտի և 1997 թվականի Փարիզի մրցաշարերում։ Վերջին հանդիպումը կայացել է 2001 թվականի Մայամիի մրցաշարի քառորդ եզրափակիչում, որտեղ Հուբերը պարտվել է երկու սեթում։

Մասնակցություն մրցաշարերի եզրափակիչներին խմբագրել

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ 1 (1 պարտություն) խմբագրել

Արդյունք Թվական Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1996 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Մոնիկա Սելեշ 4–6, 1–6

Տարվա ամփոփիչ մրցաշար խմբագրել

Մենախաղ 1 (1 պարտություն) խմբագրել

Արդյունք Թվական Վայր Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Պարտություն 1995 Նյու Յորք Գորգ (I)   Շտեֆի Գրաֆ 1–6, 6–2, 1–6, 6–4, 3–6

WTA մրցաշարերի եզրափակիչներ խմբագրել

Մենախաղ 23 (12–11) խմբագրել

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–1)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–1)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (4–6)
Մակարդակ III (4–1)
Մակարդակ IV (2–0)
Մակարդակ V (1–1)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (2–6)
Խոտածածկ (1–0)
Գրունտ (4–1)
Գորգ (5–4)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1990 օգոստոսի 20 OTB Open
Շենեսթեդի
Հարդ   Մարիան Վերդել 6–1, 5–7, 6–4
Պարտություն 1. 1990 սեպտեմբերի 24 WTA Bayonne
Բայոն
Հարդ (I)   Նատալի Տոզիա 3–6, 6–7(8–10)
Հաղթանակ 2. 1991 հոկտեմբերի 14 Porsche Tennis Grand Prix
Ֆիլդերշտադտ
Գորգ (I)   Մարտինա Նավրատիլովա 2–6, 6–2, 7–6(7–4)
Պարտություն 2. 1993 հունվարի 11 Sydney International
Սիդնեյ
Հարդ   Ջենիֆեր Կապրիատի 1–6, 4–6
Հաղթանակ 3. 1993 հուլիսի 12 WTA Austrian Open
Կիցբյուել
Գրունտ   Ջուդիթ Վիզներ 6–4, 6–1
Պարտություն 3. 1993 հոկտեմբերի 18 Brighton International
Բրայթոն
Գորգ (I)   Յանա Նովոտնա 2–6, 4–6
Հաղթանակ 4. 1994 հուլիսի 25 WTA Austrian Open
Շտիրիա
Գրունտ   Ջուդիթ Վիզներ 6–3, 6–3
Հաղթանակ 5. 1997 հոկտեմբերի 10 Porsche Tennis Grand Prix
Ֆիլդերշտեդտ
Հարդ (I)   Մարի Պիրս 6–4, 6–2
Հաղթանակ 6. 1994 նոյեմբերի 7 Advanta Championships of Philadelphia
Ֆիլադելֆիա
Գորգ (I)   Մարի Պիրս 6–0, 6–7(4–7), 7–5
Հաղթանակ 7. 1995 սեպտեմբերի 25 Sparkassen Cup
Լայպցիգ
Գորգ (I)   Մագդալենա Մալեևա առանց խաղի
Պարտություն 4. 1995 նոյեմբերի 13 WTA Ամփոփիչ մրցաշար Գորգ (I)   Շտեֆի Գրաֆ 1–6, 6–2, 1–6, 6–4, 3–6
Պարտություն 5. 1996 հունվարի 15 Ավստրալիայի բաց առաջնություն
Մելբուրն
Հարդ   Մոնիկա Սելեշ 4–6, 1–6
Հաղթանակ 8. 1996 հունիսի 17 Rosmalen Grass Court Championships
Հերտոգենբոս
Խոտածածկ   Հելենա Սուկովա 6–4, 7–6(7–2)
Պարտություն 6. 1996 օգոստոսի 12 LA Women's Tennis Championships
Լոս Անջելես
Հարդ   Լինդսեյ Դևենպորտ 2–6, 3–6
Հաղթանակ 9. 1996 սեպտեմբերի 30 Sparkassen Cup
Լայպցիգ
Գորգ (I)   Իվա Մաջոլի 5–7, 6–3, 6–1
Պարտություն 7. 1996 հոկտեմբերի 7 Porsche Tennis Grand Prix
Ֆիլդերշտադտ
Հարդ (I)   Մարտինա Հինգիս 2–6, 6–3, 3–6
Հաղթանակ 10. 1996 հոկտեմբերի 21 BGL Luxembourg Open
Լյուքսեմբուրգ
Գորգ (I)   Կարինա Հաբսուդովա 6–3, 6–0
Պարտություն 8. 1997 փետրվարի 10 Open GDF Suez
Փարիզ
Գորգ (I)   Մարտինա Հինգիս 3–6, 6–3, 3–6
Պարտություն 9. 1997 օգոստոսի 11 Canadian Open
Տորոնտո
Հարդ   Մոնիկա Սելեշ 2–6, 4–6
Հաղթանակ 11. 2000 ապրիլի 10 Portugal Open
Էշտորիլ
Գրունտ   Նատալի Դեշի 6–2, 1–6, 7–5
Հաղթանակ 12. 2000 հուլիսի 17 Orange Warsaw Open
Սոպոտ
Գրունտ   Գալա Լեոն Գարսիա 7–6(7–4), 6–3
Պարտություն 10. 2001 փետրվարի 5 Open GDF Suez
Փարիզ
Գորգ (I)   Ամելի Մորեսմո 6–7(2–7), 1–6
Պարտություն 11. 2001 մայիսի 21 Internationaux de Strasbourg
Ստրասբուրգ
Գրունտ   Սիլվիա Ֆարինա Էլիա 5–7, 6–0, 4–6

Զուգախաղ 4 (1–3) խմբագրել

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–1)
Մակարդակ II (1–2)
Մակարդակ III (0–0)
Մակարդակ IV (0–0)
Մակարդակ V (0–0)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (0–2)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (1–0)
Գորգ (0–1)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Պարտություն 1. 1993 հոկտեմբերի 18 Brighton International
Բրայթոն
Գորգ (I)   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ   Լաուրա Գոլարսա
  Նատալյա Մեդվեդևա
3–6, 6–1, 4–6
Հաղթանակ 1. 1997 ապրիլի 28 Betty Barclay Cup
Համբուրգ
Գրունտ   Մարի Պիրս   Ռուքսանդրա Դրագոմիր Լիե
  Իվա Մաջոլի
2–6, 7–6(1), 6–2
Պարտություն 2. 1999 հունվարի 11 Sydney International
Սիդնեյ
Հարդ   Մարի Ջո Ֆերնանդես   Ելենա Լիխովցևա
  Աի Սուգիյամա
3–6, 6–2, 0–6
Պարտություն 3. 1999 հոկտեմբերի 18 Kremlin Cup
Մոսկվա
Գորգ (I)   Ժյուլի Ալար   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
1–6, 0–6

Ելույթներ թիմային մրցաշարերում խմբագրել

Թիմային մրցաշարերի եզրափակիչներ (3) խմբագրել

Հաղթանակներ (2) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1992 Ֆեդերացիայի գավաթ  
Ա. Հուբեր, Շ. Գրաֆ, Բ. Ռիտներ
 
Կ. Մարտինես, Ա. Սանչես-Վիկարիո
2-1
 
2. 1995 Հոպմանի գավաթ  
Ա. Հուբեր, Բ. Բեկկեր
 
Ն. Մեդվեդևա, Ա. Մեդվեդև
3-0
 

Պարտություններ (1) խմբագրել

Թվական Մրցաշար Թիմ Մրցակից Հաշիվ
1. 1994 Հոպմանի գավաթ  
Ա. Հուբեր, Բ. Կարբահեր
 
Յ. Նովոտնա, Պ. Կորդա
1-2
 

Մրցաշարերի մասնակցության վիճակագրություն խմբագրել

Մենախաղ խմբագրել

Մրցաշար 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 ՀՄ Հ/Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն 3 շրջան 1/4 1/4 4 շրջան 3 շրջան 4 շրջան Ե 4 շրջան 1/2 2 շրջան 1 շրջան - 0 / 11 33-11
Ֆրանսիայի բաց առաջնություն - 3 շրջան 2 շրջան 1/2 4 շրջան 4 շրջան 4 շրջան 1 շրջան - - 4 շրջան 2 շրջան 0 / 9 21-9
Ուիմբլդոն 2 շրջան 4 շրջան 3 շրջան 4 շրջան 2 շրջան 4 շրջան 3 շրջան 3 շրջան - 1 շրջան 4 շրջան 4 շրջան 0 / 11 23-11
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 2 շրջան 1 շրջան 3 շրջան 2 շրջան 4 շրջան 1 շրջան 3 շրջան 1 շրջան 1/4 1/4 3 շրջան 0 / 12 19-12
Արդյունք 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 2 0 / 3 0 / 4 0 / 3 0 / 43
Հ/Պ 3-3 10-4 7-4 13-4 7-4 12-4 11-4 7-4 5-2 5-3 11-4 6-3 96-43
Օլիմպիական խաղեր
Օլիմպիական խաղեր ՉԱ 1/4 ՉԱ 3 շրջան ՉԱ - ՉԱ 0 / 2 5-2
Տարվա ամփոփիչ մրցաշար
WTA Ամփոփիչ մրցաշար - - - 1/2 1 շրջան Ե 1 շրջան 1 շրջան - 1/4 - 1 շրջան 0 / 7 6-7

Թոփ-10 թենիսիտուհիների հետ հանդիպումների արդյունքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անկե Հուբեր» հոդվածին։