Ինմակուլադա Կոնսեպսիոն («Կոնչիտա») Մարտինես-Բերնատ (իսպ.՝ Inmaculada Concepción Martínez Bernat, ծնվել է 1972 թվականի ապրիլի 16-ին, Մոնսոն, Ուեսկա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ Կանանց զուգախաղերում Օլիմպիական խաղերի եռակի մրցանակակիր (1992, 2004 թվականներ՝ «արծաթե», 1996 թվական՝ «բրոնզե»), Ուիմբլդոնի մրցաշարի մենախաղի հաղթող (1994 թվական), Ֆեդերացիայի Գավաթի հնգակի հաղթող և եզրափակիչի հնգակի մասնակից Իսպանիայի ազգային հավաքականի կազմում։

Կոնչիտա Մարտինես
Սեռիգական
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ1972 թվական, ապրիլի 16
ԾննդավայրՄոնսոն, Իսպանիա
Հասակ170 սմ
Քաշ59 կգ
Կարիերայի սկիզբ1988 թվական փետրվար
Կարիերայի ավարտ2006 թվական ապրիլ
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցմեկձեռքանի
Պարգևավճար, USD11 527 977
Մենախաղ
Խաղեր Հ/Պ739–297[1]
Ամենաբարձր վարկանիշ2 (1995 թվականի հոկտեմբերի 30)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
ԱվստրալիաԵզրափակիչ (1998)
ՖրանսիաԵզրափակիչ (2000)
ՈւիմբլդոնՀաղթանակ (1994)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1995-1996)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ414–232[1]
Ամենաբարձր վարկանիշ7 (1993 թվականի հունվարի 11)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/2 եզրափակիչ (1998, 2002)
ՖրանսիաԵզրափակիչ (1992, 2001)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1995, 2003)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (2005)
conchitamartinez.com
Ավարտել է կարիերան

Մարզական կարիերա

խմբագրել

16 տարեկան հասակում Կոնչիտա Մարտինեսը հաղթում է Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) հովանու տակ անց կացվող իր առաջին չորս մրցաշարերից երեքում, անցնում է Ֆրանսիայի բաց առաջնության որակավորման ընտրությունը և այնտեղ հասնում է մինչև 1/8 եզրափակիչ։ Նույն թվականին, Սոֆիայում, նա հաղթում է իր առաջին WTA մրցաշարը, անմիջապես մենախաղում և զուգախաղում։

1989 թվականին Մարտինեսը ներխուժում է համաշխարհային թենիսի էլիտա։ Հունիսի կեսին նա արդեն մտնում է WTA վարկանիշի առաջին տասնյակի մեջ, այդ տարվա ընթացքում հաղթում է երեք մրցաշարում, Իսպանիայի հավաքականի հետ հասնում է մինչև Ֆեդերացիայի Գավաթի եզրափակիչ և արժանանում է «Տարվա լավագույն նորեկ» WTA մրցանակին։ հետագա երկու տարիներին նա նույնպես շահում է տարեկան երեք մենախաղային մրցաշարերում, իսկ 1991 թվականին իր մրցանակներին ավելացնում է նաև իր առաջին Ֆեդերացիայի Գավաթը (որ առաջինն է դառնում նաև Իսպանիայի հավաքականի համար)[2]։ ԱՄՆ-ի հավաքականի հետ գլխավոր թիմային մրցաշարի եզրափակիչում Մորտինեսը Ջենիֆեր Կապրիատիին պարտվում է անձնական հանդիպման ժամանակ, սակայն Արանչա Սանչես-Վիկարիոյի հետ հաղթում է զուգախաղում և իսպանուհիները հաղթանակ են տանում 2-1 հաշվով։

1992 թվականին քսանամյա Մարտինեսը մասնակցում է իր առաջին Օլիմպիական խաղերին, որոնք անց էին կացվում Բարսելոնայում։ Մենախաղում նա քառորդ եզրափակիչում զիջում է Արանչա Սանչես-Վիկարիոյին, դրա փոխարեն, զուգախաղում, Սանչես-Վիկարիոյի հետ միասին, դուրս է գալիս եզրափակիչ, որտեղ նրանց նկատմամբ առավելության են հասնում Ջիջի և Մերի Ջո Ֆերնանդեսը՝ 7-5, 2-6, 6-2։ Դեռևս մինչև Օլիմպիադան, Մարտինեսը դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի իր առաջին եզրափակիչը՝ Սանչեսի հետ զույգով նա պարտություն է կրում Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչում, Նատաշա Զվերևա և Ջիջի Ֆերնանդես զույգին։

Հետագա երեք տարիներին Մարտինեսը հաղթանակ է տանում մենախաղի 15 մրցաշարերում (այդ թվում նաև 1994 թվականի Ուիմբլդոնի մրցաշարում, դա միակն է, որ նա հաղթում է խոտածածկի վրա) և երկուսում՝ զուգախաղում, երեք անգամ անընդմեջ նա հավաքականի հետ միասին հաղթում է Ֆեդերացիայի Գավաթում, եզրափակիչի վեց հանդիպումներում տոնելով վեց հաղթանակ և հասնում է իր համար առավելագույն վարկանիշային հորիզոնականներին ինչպես մենախաղում, այնպես էլ զուգախաղում։

1996 թվականին նա դառնում է առաջին թենիսիստուհին, ով չորս անգամ անընդմեջ հաղթում է Իտալիայի բաց առաջնությունում։ Նա Ատլանտայի օլիմպական մրցաշարում «դասակարգվում» է երկրորդ համար տակ, սակայն քառորդ եզրափակիչում զիջում է Մերի Ջո Ֆերնանդեսին։ Զուգախաղում Մարտինես-Սանչես զույգը երկրորդ անգամ անընդմեջ մեդալներ է նվաճում, այժմ բրոնզե։ Երրորդ մրցանակի համար խաղում իսպանական զույգը վստահորեն հաղթանակ է տանում հոլլանդական Մանոն Բոլեգրաֆ-Բրենդա Շուլց-Մակքարթնի զույգի նկատմամբ՝ 6-1, 6-3.

1997 թվականը Մարտինեսի ելույթների ժամանակ դառնում է առաջին տարին, որի ընթացքում նա տիտղոսներ չի նվաճում։ Նա հինգերորդ անգամ անընդմեջ դուրս է գալիս Իտալիայի բաց առաջնության եզրափակիչ, սակայն պարտվում է Մարի Պիրսին։ Սթանֆորդի մրցաշարում նա հասնում է մինչև եզրափակիչ, ճանապարհին հաղթանակներ տանելով երկրորդ և երրորդ «չասակարգվածներ» Մոնիկա Սելեշի և Ամանդա Կյոտցերի նկատմամբ, սակայն եզրափակիչում պարտվում է աշխարհի առաջին ռակետ Մարտինա Հինգիսին։ Սակայն արդեն հաջորդ տարի նա հաղթում է մենախաղի երկու մրցաշարում, մեկը՝ զուգախաղում և հավաքականի հետ միասին հինգերորդ անգամ հաղթում է Ֆեդերացիայի Գավաթում։ Նա նաև կարիերայում երկրորդ անգամ դուրս է գալիս Մեծ Սաղավարտի մրցաշարի մենախաղի եզրափակիչ, սակայն պարտվում է Հինգիսին Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում։

2000 թվականին մարտինեսը շահում է իր նախավերջին տիտղոսը մենախաղում (վերջին անգամ կշահի միայն հինգ տարի անց, կարիերայի ամենավերջում)։ Նույն տարում նա նաև հինգերորդ և վերջին անգամ հասնում է Մեծ Սաղավարտի մրցաշարի (Ֆրանսիայի բաց առաջնություն) մենախաղի եզրափակիչ, սակայն զիջում է մրպցաշարի տանտեր Մարի Պիրսին։ Սիդնեյի Օլիմպիադայում նա «դասակարգվում» է չորրորդ համարի տակ, սակայն արդեն երկրորդ շրջանում զիջում է Կարինա Հաբշուդովային Սլովակիայից։ Սանչեսի հետ զույգով նրանք «դասակարգվում» են երկրորդ համարի տակ, սակայն զուգախաղի մրցաշարում նրանք հասնում են մինչև երկրորդ շրջան, պարտվելով Բելառուսիայից մրցակցուհիներին՝ Բարաբանշիկովա-Զվերևա։

2000 թվականից հետո Մարտինեսի հիմնական հաջողությունները կապված են զուգախաղերի հետ։ Նա հաղթում է ևս հինգ մրցաշարերում, ևս մեկ անգամ դուրս է գալիս Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ, իսկ Աթենքի Օլիմպիադայում շահում է իր երրորդ օլիմպիական մեդալը, Վիրխինիա Ռուանո-Պասկուալի հետ զույգով եզրափակիչում պարտվելով չինուհիներ Սուն Տյանտյանին և Լի Տինին։ Մենախաղային մրցաշարում նա առաջին իսկ շրջանում դուրս է մնում մրցաշարից, 6-1, 6-4 հաշվով պարտվելով եզրափակիչի ապագա մասնակից, երկրորդ համարի տակ «դասակարգված» Ամելի Մորեսմոյին։

2006 թվականի ապրիլի 15-ին, Վալենսիայում մամլո ասուլիսի ժամանակ, Կոնչիտա Մարտինեսը հայտարարում է մեծ սպորտից հեռանալու մասին, հաղթելով ավելիշատ մենախաղային մրցաշարերում, քան ցանկացած այլ իսպանացի թենիսիստուհի։

2008, 2009 և 2010 թվականներին Մարտինեսը, որպես հրավիրված, մասնակցում է Ուիմբլդոնի կանանց զուգախաղի մրցաշարում։ 2010 թվականի մրցաշարի զուգախաղում նրա խաղընկերուհին է լինում Նատալի Տոզիան։

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ (5)

խմբագրել

Մենախաղ (3)

խմբագրել

Հաղթանակ (1)

խմբագրել
Թվական Մրցաշար 'Մրցակից Հաշիվ
1994 Ուիմբլդոնի մրցաշար   Մարտինա Նավրատիլովա 6-4, 3-6, 6-3

Պարտություններ (2)

խմբագրել
Թվական Մրցաշար Մրցակից Հաշիվ
1998 Ավստրալիայի բաց առաջնություն   Մարտինա Հինգիս 6-3, 6-3
2000 Ֆրանսիայի բաց առաջնություն   Մարի Պիրս 6-2, 7-5

Զուգախաղ (2)

խմբագրել

Պարտություններ (2)

խմբագրել
Թվական Մրցաշար Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
1992 Ֆրանսիայի բաց առաջնություն   Արանչա Սանչես-Վիկարիո   Նատաշա Զվերևա
  Ջիջի Ֆերնանդես
6-3, 6-2
2001 Ֆրանսիայի բաց առաջնություն (2)   Ելենա Դոկիչ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ
  Պաոլա Սուարես
6-2, 6-1

WTA մրցաշարերի եզրափակիչներ

խմբագրել

Մենախաղ-55 (33–22)

խմբագրել
Մրցաշար (Հ-Պ)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (1–2)
WTA Մրցաշարեր (0–0)
Օլիմպիական խաղեր (0–0)
Փուլ I (9–5)
Փուլ II (7–9)
Փուլ III (5–4)
Փուլ IV (8–0)
Փուլ V (3–2)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (11–10)
Խոտածածկ (1–1)
Գրունտ (19–9)
Գորգ (2–2)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Մրցակից Հաշիվ
Հաղթանակ 1. 1988 օգոստոսի 8 Vitosha New Otani Open, Սոֆիա Հարդ (i)   Բարբարա Պաուլուս 6–1, 6–2
Հաղթանակ 2. 1989 փետրվարի 6 Wellington Classic, Վելլինգտոն Հարդ   Ժո-Էնն Ֆաուլ 6–1, 6–2
Հաղթանակ 3. 1989 ապրիլի 17 Eckerd Open, Տամպա Գրունտ   Գաբրիելա Սաբատինի 6–3, 6–2
Պարտություն 1. 1989 մայիսի 28 European Open, Ժնև Գրունտ   Մանուելա Մալեևա 6–4, 6–0
Հաղթանակ 4. 1989 սեպտեմբերի 11 Virginia Slims of Arizona, Ֆինիքս Հարդ   Էլիս Բուրգին 3–6, 6–4, 6–2
Պարտություն 2. 1989 հոկտեմբերի 22 WTA Bayonne, Բայոն Հարդ (i)   Կատերինա Մալեևա 6–2, 6–2
Հաղթանակ 5. 1990 սեպտեմբերի 17 Clarins Open, Փարիզ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի 7–5, 6–3
Հաղթանակ 6. 1990 հոկտեմբերի 15 Virginia Slims of Arizona, Ֆինիքս Հարդ   Մարիան Վերդել 7–5, 6–1
Հաղթանակ 7. 1990 նոյեմբերի 5 VS of Indianapolis, Ինդիանապոլիս Հարդ (i)   Լեյլա Մեսխի 6–4, 6–2
Հաղթանակ 8. 1991 ապրիլի 22 Spanish Open, Բարսելոնա Գրունտ   Մանուելա Մալեևա 6–4, 6–1
Հաղթանակ 9. 1991 հուլիսի 15 WTA Austrian Open, Կիցբյուել Գրունտ   Ջուդիթ Վիզներ 6–1, 2–6, 6–3
Հաղթանակ 10. 1991 սեպտեմբերի 16 Clarins Open, Փարիզ Գրունտ   Ինես Գորաչատեգու 6–0, 6–3
Պարտություն 3. 1992 մարտի 1 Pacific Life Open, Ինդիան Ուելս Հարդ   Մոնիկա Սելեշ 6–3, 6–1
Պարտություն 4. 1992 մարտի 8 Virginia Slims of Florida, Բոկա Ռատոն Հարդ   Շտեֆի Գրաֆ 3–6, 6–2, 6–0
Պարտություն 5. 1992 մարտի 30 Family Circle Cup, Հիլթոն Հեդ Գրունտ   Գաբրիելա Սաբատինի 6–1, 6–4
Հաղթանակ 11. 1992 հուլիսի 6 WTA Austrian Open, Կիցբյուել Գրունտ   Մանուելա Մալեևա 6–0, 3–6, 6–2
Պարտություն 6. 1992 օգոստոսի 24 Southern California Open, Սան Դիեգո Հարդ   Ջենիֆեր Կապրիատի 6–3, 6–2
Հաղթանակ 12. 1993 հունվարի 4 Danone Հարդcourt Championships, Բրիսբեն Հարդ   Մագդալենա Մալեևա 6–3, 6–4
Պարտություն 7. 1993 փետրվարի 28 Generali Ladies Linz, Լինց Գորգ   Մանուելա Մալեևա 6–2, 1–0 ret.
Հաղթանակ 13. 1993 մարտի 22 VS of Houston, Հյուսթոն Գրունտ   Սաբինա Հակ 6–3, 6–2
Պարտություն 8. 1993 ապրիլի 19 Spanish Open, Բարսելոնա Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո 6–1, 6–4
Հաղթանակ 14. 1993 մայիսի 3 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Գաբրիելա Սաբատինի 7–5, 6–1
Հաղթանակ 15. 1993 հուլիսի 26 Pilot Pen Tennis, Սթրատոն Մաունթայն Հարդ   Զինա Գարիսոն 6–3, 6–2
Պարտություն 9. 1993 հոկտեմբերի 31 aber Grand Prix, Էսսեն Գորգ   Նատալիա Մեդվեդևա 6–7(4–7), 7–5, 6–4
Հաղթանակ 16. 1993 նոյեմբերի 8 Advanta Championships of Philadelphia, Ֆիլադելֆիա Գորգ   Շտեֆի Գրաֆ 6–3, 6–3
Հաղթանակ 17. 1994 մարտի 28 Family Circle Cup, Հիլթոն Հեդ Գրունտ   Նատաշա Զվերևա 6–4, 6–0
Հաղթանակ 18. 1994 մայիսի 2 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Մարտինա Նավրատիլովա 7–6(7–4), 6–4
Հաղթանակ 19. 1994 հունիսի 20 Ուիմբլդոն Խոտածածկ   Մարտինա Նավրատիլովա 6–4, 3–6, 6–3
Հաղթանակ 20. 1994 հուլիսի 31 Pilot Pen Tennis, Սթրատոն Մաունթայն Հարդ   Արանչա Սանչես-Վիկարիո 4–6, 6–3, 6–4
Պարտություն 10. 1995 մարտի 12 Virginia Slims of Florida, Դելրեյ Բիչ Հարդ   Շտեֆի Գրաֆ 6–2, 6–4
Հաղթանակ 21. 1995 մարտի 27 Family Circle Cup, Հիլթոն Հեդ Գրունտ   Մագդալենա Մալեևա 6–1, 6–1
Հաղթանակ 22. 1995 ապրիլի 3 MPS Group Championships, Ամելիա Իսլանդ Գրունտ   Գաբրիելա Սաբատինի 6–1, 6–4
Հաղթանակ 23. 1995 մայիսի 1 Betty Barclay Cup, Համբուրգ Գրունտ   Մարտինա Հինգիս 6–1, 6–0
Հաղթանակ 24. 1995 մայիսի 8 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո 6–3, 6–1
Հաղթանակ 25. 1995 հուլիսի 31 San Diego Open, Սան Դիեգո Հարդ   Լիզա Ռեյմոնդ 6–2, 6–0
Հաղթանակ 26. 1995 օգոստոսի 7 LA Women's Tennis Championships, Մանհեթեն Բիչ Հարդ   Չանդա Ռուբին 4–6, 6–1, 6–3
Պարտություն 11. 1996 մարտի 16 Indian Wells Masters, Ինդիան Ուելս Հարդ   Շտեֆի Գրաֆ 7–6(7–5), 7–6(7–5)
Պարտություն 12. 1996 ապրիլի 29 Betty Barclay Cup, Համբուրգ Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո 4–6, 7–6(7–4), 6–0
Հաղթանակ 27. 1996 մայիսի 6 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Մարտինա Հինգիս 6–2, 6–3
Հաղթանակ 28. 1996 հոկտեմբերի 28 Kremlin Cup, Մոսկվա Գորգ   Բարբարա Պաուլուս 6–1, 4–6, 6–4
Պարտություն 13. 1997 մայիսի 11 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Մարի Պիրս 6–4, 6–0
Պարտություն 14. 1997 հուլիսի 27 Bank of the West Classic, Սթենֆորդ Հարդ   Մարտինա Հինգիս 6–0, 6–2
Պարտություն 15. 1998 հունվարի 31 Ավստրալիայի բաց առաջնություն Հարդ   Մարտինա Հինգիս 6–3, 6–3
Պարտություն 16. 1998 ապրիլի 12 MPS Group Championships, Ամելիա Իսլանդ Գրունտ   Մարի Պիրս 6–7(8–10), 6–0, 6–2
Հաղթանակ 29. 1998 մայիսի 11 WTA German Open, Բեռլին Գրունտ   Ամելի Մորեսմո 6–4, 6–4
Հաղթանակ 30. 1998 հուլիսի 13 Warsaw Open, Վարշավա Գրունտ   Սիլվիա Ֆարինա Էլիա 6–0, 6–3
Հաղթանակ 31. 1999 հուլիսի 12 Orange Warsaw Open, Սոպոտ Գրունտ   Կարինա Հաբսուդովա 6–1, 6–1
Պարտություն 17. 2000 հունվարի 3 Brisbane International, Բրիսբեն Հարդ   Սիլվիա Տալաջա 6–0, 0–6, 6–4
Պարտություն 18. 2000 ապրիլի 16 Bausch & Lomb Championships, Ամելիա Իսլանդ Գրունտ   Մոնիկա Սելեշ 6–3, 6–2
Հաղթանակ 32. 2000 մայիսի 8 WTA German Open, Բեռլին Գրունտ   Ամանդա Կյոտցեր 6–0, 6–3
Պարտություն 19. 2000 հունիսի 10 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Մարի Պիրս 6–2, 7–5
Պարտություն 20. 2002 սեպտեմբերի 29 Commonwealth Bank Tennis Classic, Բալի Հարդ   Սվետլանա Կուզնեցովա 3–6, 7–6(7–5), 7–5
Պարտություն 21. 2003 հունիսի 21 Eastbourne International, Իսթբորն Խոտածածկ   Չանդա Ռուբին 6–4, 3–6, 6–4
Պարտություն 22. 2004 ահպրիլի 12 Family Circle Cup, Չարլստոն Գրունտ   Վենուս Ուիլյամս 2–6, 6–2, 6–1
Հաղթանակ 33. 2005 հունվարի 31 PTT Pattaya Open, Պատայա Հարդ   Աննա-Լենա Գրյոնեֆելդ 6–3, 3–6, 6–3

Զուգախաղ-41 (13–28)

խմբագրել
Մրցաշար (Հ-Պ)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–2)
WTA մրցաշարեր (0–0)
Օլիմպիական խաղեր (0–2)
Փուլ I (5–9)
Փուլ II (5–10)
Փուլ III (2–3)
Փուլ IV (0–1)
Փուլ V (1–1)
Տիտղոսներ ըստ ծածկույթի
Հարդ (6–12)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (7–12)
Գորգ (0–4)
Արդյունք No. Ամսաթիվ Մրցաշար Ծածկույթ Խաղընկեր Մրցակիցներ Հաշիվ
Հաղթանակ 1. 1988 օգոստոսի 8 Vitosha New Otani Open, Սոֆիա Հարդ (i)   Բարբարա Պաուլուս   Սաբրինա Գոլեշ
  Կատերինա Մալեևա
1–6, 6–1, 6–4
Պարտություն 1. 1989 հուլիսի 17 Portugal Open, Էշտորիլ Գրունտ   Գաբրիելա Կաստրո   Իվա Բուդարովա
  Ռեջինա Ռայխրտովա
6–2, 6–4
Պարտություն 2. 1992 մարտի 2 Virginia Slims of Florida, Բոկա Ռատոն Հարդ   Լինդա Վիլդ   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
  Նատաշա Զվերևա
6–2, 6–2
Հաղթանակ 2. 1992 ապրիլի 20 Spanish Open, Բարսելոնա Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո   Նատալի Տոզիա
  Ջուդիթ Վիզներ
6–4, 6–1
Պարտություն 3. 1992 մայիսի 25 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո   Ջիջի Ֆերնանդես
  Նատաշա Զվերևա
6–3, 6–2
Պարտություն 4. 1992 հուլիսի 28 Օլիմպիական խաղեր, Բարսելոնա Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո   Մերի Ջո Ֆերնանդես
  Ջիջի Ֆերնանդես
7–5, 2–6, 6–2
Պարտություն 5. 1992 օգոստոսի 24 Southern California Open, Սան Դիեգո Հարդ   Մերսեդես Պաս   Յանա Նովոտնա
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
6–1, 6–4
Պարտություն 6. 1992 հոկտեմբերի 19 Brighton International, Բրիգտոն Գորգ   Ռադկա Զրուբակովա   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
  Յանա Նովոտնա
6–4, 6–1
Պարտություն 7. 1992 նոյեմբերի 15 Advanta Championships of Philadelphia, Ֆիլադելֆիա Գորգ   Մարի Պիրս   Ջիջի Ֆերնանդես
  Նատաշա Զվերևա
6–1, 6–3
Հաղթանակ 3. 1993 հունվարի 4 Danone Հարդcourt Championships, Բրիսբեն Հարդ   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ   Կիմբերլի Պո
  Շենոն Մակքարթնի
6–2, 6–2
Պարտություն 8. 1993 փետրվարի 22 Generali Ladies Linz, Լինց Գորգ   Ջուդիթ Վիզներ   Եվգենիա ՄանիոկովաE
  Լեյլա Մեսխի
walkover
Հաղթանակ 4. 1993 ապրիլի 25 Spanish Open, Բարսելոնա Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո   Մագդալենա Մալեևա
  Մանուելա Մալեևա
4–6, 6–1, 6–0
Պարտություն 9. 1993 նոյեմբերի 14 Advanta Championships of Philadelphia, Ֆիլադելֆիա Գորգ   Լարիսա Սավչենկո-Նեյլանդ   Մանոն Բոլեգրաֆ
  Կատրինա Ադամս
6–2, 4–6, 7–6(9–7)
Պարտություն 10. 1994 հուլիսի 25 Pilot Pen Tennis, Սթրատոն Մաունթայն Հարդ   Արանչա Սանչես-Վիկարիո   Պեմ Շրայվեր
  Էլիզաբեթ Սմայլի
7–6(7–4), 2–6, 7–5
Պարտություն 11. 1995 մայիսի 7 Betty Barclay Cup, Համբուրգ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Ջիջի Ֆերնանդես
  Մարտինա Հինգիս
6–2, 6–3
Պարտություն 12. 1995 մայիսի 14 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Ջիջի Ֆերնանդես
  Նատաշա Զվերևա
3–6, 7–6(7–3), 6–4
Հաղթանակ 5. 1996 օգոստոսի 19 Southern California Open, Սան Դիեգո Հարդ   Ջիջի Ֆերնանդես   Արանչա Սանչես-Վիկարիո
  Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
4–6, 6–3, 6–4
Պարտություն 13. 1997 մայիսի 11 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Նիկոլ Արենդտ
  Մանոն Բոլեգրաֆ
6–2, 6–4
Պարտություն 14. 1997 հուլիսի 27 Bank of the West Classic, Սթենֆորդ Հարդ   Պատրիսիա Տարաբինի   Լինդսեյ Դևենպորտ
  Մարտինա Հինգիս
6–1, 6–3
Հաղթանակ 6. 1998 ապրիլի 5 Family Circle Cup, Հիլթոն Հեդ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
3–6, 6–4, 6–4
Հաղթանակ 7. 1999 ապրիլի 5 MPS Group Championships, Ամելիա Իսլանդ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Լիզա Ռեյմոնդ
  Ռենե Ստաբս
7–5, 0–6, 6–4
Հաղթանակ 8. 1999 սեպտեմբերի 26 Toyota Princess Cup, Տոկիո Հարդ   Պատրիսիա Տարաբինի   Ամանդա Կյոտցեր
  Հելենա Դոկիչ
6–7(5–7), 6–4, 6–2
Պարտություն 15. 2000 ապրիլի 23 Family Circle Cup, Հիլթոն Հեդ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Վիրխինիա Ռուանո Պասկուալ
  Պաոլա Սուարես
7–5, 6–3
Հաղթանակ 9. 2000 մայիսի 14 WTA German Open, Բեռլին Գրունտ   Արանչա Սանչես-Վիկարիո   Կորինա Մորարիու
  Ամանդա Կյոտցեր
3–6, 6–2, 7–6(9–7)
Հաղթանակ 10. 2001 ապրիլի 15 MPS Group Championships, Ամելիա Իսլանդ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Մարտինա Նավրատիլովա
  Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 6–2
Պարտություն 16. 2001 մալիսի 28 Ֆրանսիայի բաց առաջնություն Գրունտ   Հելենա Դոկիչ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ
  Պաոլա Սուարես
6–2, 6–1
Պարտություն 17. 2002 ապրիլի 7 Sarasota Clay Court Classic, Սարագոսա Գրունտ   Էլս Կալենս   Հելենա Դոկիչ
  Ելենա Լիխովցևա
6–7(5–7), 6–3, 6–3
Պարտություն 18. 2002 մայիսի 19 Internazionali BNL d'Italia, Հռոմ Գրունտ   Պատրիսիա Տարաբինի   Վիրխինիա Ռուանո Պասկուալ
  Պաոլա Սուարես
6–3, 6–4
Պարտություն 19. 2002 հուլիսի 28 Bank of the West Classic, Սթենֆորդ Հարդ   Ժանեթ Հուսարովա   Ռենե Ստաբս
  Լիզա Ռեյմոնդ
6–1, 6–1
Պարտություն 20. 2003 հունվարի 12 Medibank International, Սիդնեյ Հարդ   Ռենե Ստաբս   Կիմ Կլեյստերս
  Աի Սուգիյամա
6–3, 6–3
Պարտություն 21. 2003 ապրիլի 13 Family Circle Cup, Չարլստոն Գրունտ   Ժանեթ Հուսարովա   Վիրխինիա Ռուանո Պասկուալ
  Պաոլա Սուարես
6–0, 6–3
Հաղթանակ 11. 2004 փետրվարի 28 Dubai Tennis Championships, Դուբայ Հարդ   Ժանեթ Հուսարովա   Սվետլանա Կուզնեցովա
  Ելենա Լիխովցևա
6–0, 1–6, 6–3
Պարտություն 22. 2004 մարտի 5 Qatar Ladies Open, Դոհա Հարդ   Ժանեթ Հուսարովա   Սվետլանա Կուզնեցովա
  Ելենա Լիխովցևա
7–6(7–4), 6–2
Պարտություն 23. 2004 մայիսի 3 WTA German Open, Բեռլին Գրունտ   Ժանեթ Հուսարովա   Նադյա Պետրովա
  Մեգան Շաուգնեսի
6–2, 2–6, 6–1
Պարտություն 24. 2004 հուլիսի 19 JPMorgan Chase Open, Լոս Անջելես Հարդ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Նադյա Պետրովա
  Մեգան Շաուգնեսի
6–7(2–7), 6–4, 6–3
Պարտություն 25. 2004 օգոստոսի 22 Օլիմպիականի խաղեր, Աթենք Հարդ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Սուն Տյանտյան
  Լի Տինգ
6–3, 6–3
Հաղթանակ 12. 2005 ապրիլի 17 Family Circle Cup, Չարլստոն Գրունտ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Իվետա Բենեսովա
  Կվետա Պեշկե
6–1, 6–4
Հաղթանակ 13. 2005 օգոստոսի 7 Acura Classic, Սան Դիեգո Հարդ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Դանիելա Հանտուխովա
  Աի Սուգիյամա
6–7(7–9), 6–1, 7–5
Պարտություն 26. 2005 օգոստոսի 15 Canada Masters, Տորոնտո Հարդ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Աննա-Լենա Գրյոնեֆելդ
  Մարտինա Նավրատիլովա
5–7, 6–3, 6–4
Պարտություն 27. 2005 հոկտեմբերի 9 PTT Bangkok Open, Բանգկոկ Հարդ   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Շինոբու Ասագոե
  Գիզելա Դուլկո
6–1, 7–5
Պարտություն 28. 2005 հոկտեմբերի 30 Generali Ladies Linz, Լինց Հարդ (i)   Վիրխինիա Ռուանո Պասկուալ   Գիզելա Դուլկո
  Կվետա Պեշկե
6–2, 6–3

Մենախաղի վիճակագրություն

խմբագրել
Մրցաշար 1988 1989 1990 1991 1992 1993 1994 1995 1996 1997 1998 1999 2000 2001 2002 2003 2004 2005 Հ/Մ Հ-Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ 4 շրջան 4 շրջան 1/4 1/2 1/4 4 շրջան Ե 3 շրջան 1/2 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 15 38 / 15
Ֆրանսիայի բաց առաջնություն 4 շրջան 1/4 1/4 1/4 1/4 1/4 1/2 1/2 1/2 4 շրջան 4 շրջան 1/4 Ե 3 շրջան 2 շրջան 1/4 2 շրջան 1 շրջան 0 / 18 62 / 18
Ուիմբլդոն ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան 1/2 Հ 1/2 4 շրջան 3 շրջան 3 շրջան 3 շրջան 2 շրջան 1/4 3 շրջան 3 շրջան 1 շրջան 3 շրջան 1 / 14 38/ 13
ԱՄՆ բաց առաջնություն 1 շրջան 4 շրջան 3 շրջան 1/4 1 շրջան 4 շրջան 3 շրջան 1/2 1/2 3 շրջան 4 շրջան 4 շրջան 3 շրջան ՉՄ 2 շրջան 2 շրջան 1 շրջան 1 շրջան 0 / 17 36 / 17
ՀՄ 0 / 2 0 / 3 0 / 2 0 / 2 0 / 4 0 / 4 1 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 3 0 / 4 0 / 4 0 / 4 0 / 4 1 / 64
Տարվա ամփոփիչ մրցաշար
WTA Tour Championships
Virginia Slims
ՉՄ 1 շրջան 1/4 1 շրջան 1/4 1/4 1/4 1/4 1/4 1 շրջան 1 շրջան 1 շրջան 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 12
WTA Փուլ I մրցաշարեր
Հռոմ - - 1/4 1/2 ՉՄ Հ Հ Հ Հ Ե 3 շրջան 3 շրջան ՉՄ 1/2 2 շրջան 1/4 3 շրջան 1/4 4 / 14
Qatar Telecom German Open
Բեռլին
- - 1/4 ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան Հ 3 շրջան Հ 1/4 2 շրջան 1 շրջան 1 շրջան 3 շրջան 2 / 11
Family Circle Cup
Չարլստոն
- - 1/4 ՉՄ Ե ՉՄ Հ Հ 1/2 1/2 2 շրջան 3 շրջան 1/2 1/2 2 շրջան 3 շրջան Ե 1 շրջան 2 / 14
Advanta Championships Philadelphia
Ֆիլադելֆիա
Հ 1 շրջան 1/2 1 / 3
Բոկա Ռատոն - - - 2 շրջան Ե 0 / 2
Acura Classic
Սան Դիեգո
3 շրջան 1 շրջան 0 / 2
Toray Pan Pacific Open
Տոկիո
ՉՄ ՉՄ 1/4 1/2 1/4 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3
Kremlin Cup
Մոսկվա
1/2 1/4 1 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 3
Miami Masters
Մայամի
ՉՄ ՉՄ 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 4 շրջան 3 շրջան 4 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 0 / 5
Canada Masters
Մոնրեալ/Տորոնտո
- - ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 1/4 3 շրջան 1/2 ՉՄ ՉՄ ՉՄ ՉՄ 3 շրջան 0 / 5
Zurich Open
Ցյուրիխ
ՉՄ ՉՄ ՉՄ 2 շրջան ՉՄ 2 շրջան ՉՄ ՉՄ ՉՄ 1/2 1 շրջան ՉՄ 1 շրջան 0 / 5
Indian Wells Masters
Ինդիան Ուելս
Ե 1/4 1/4 3 շրջան 1/4 2 շրջան 2 շրջան 1/2 1/4 1/4 0 / 10
Ameritech Cup Chicago
Չիկագո
- - ՉՄ 0 / 0
Կարիերայի վիճակագրություն
Հաղթած մրցաշարեր 1 3 3 3 1 5 4 6 2 0 2 1 1 0 0 0 0 1 33
Տարվա վերջի վարկանիշ 40 7 11 9 8 4 3 2 5 12 8 15 5 35 34 18 42 32 N/A

WTA Tour-ի կարիերայի շահած գումարներ

խմբագրել
Թվական Մեծ Սաղավարտի
մենախաղի տիտղոսներ
WTA
մենախաղի տիտղոսներ
Ընդամենը
մենախաղի տիտղոսներ
Շահում ($) Գումարային վարկանիշ
1988–89 0 4 4 231,988 [n/a]
1990 0 3 3 248,184 17
1991 0 3 3 304,790 15
1992 0 1 1 445,768 11
1993 0 5 5 1,208,795 3
1994 1 3 4 1,540,167 2
1995 0 6 6 1,266,558 3
1996 0 2 2 1,111,401 6
1997 0 0 0 528,544 13
1998 0 2 2 903,131 10
1999 0 1 1 486,392 17
2000 0 1 1 1,067,930 6
2001 0 0 0 444,517 25
2002 0 0 0 329,316 37
2003 0 0 0 496,178 20
2004 0 0 0 395,880 31
2005 0 1 1 518,438 24
Կարիերայում 1 32 33 11,527,977 18

Թոփ-10-յակի թենիսիստուհիների հետ խաղերի վիճակագրություն

խմբագրել
Թենիսիտուհի Արդյունք Հ% Հարդ Գրունտ Խոտածածկ Գորգ
Համար 1 վարկանիշի թենիսիտուհիներ
 /  Մարտինա Նավրատիլովա 4–1 80% 0–0 3–1 1–0 0–0
  Լինդսեյ Դևենպորտ 8–9 47.1% 4–5 2–1 1–0 1–3
  Ջենիֆեր Կապրիատի 4–6 40% 1–5 2–1 0–0 1–0
  Դինարա Սաֆինա 1–2 33.3% 1–2 0–0 0–0 0–0
  Արանչա Սանչես-Վիկարիո 4–14 22.2% 1–4 3–8 0–1 0–1
  Մարտինա Հինգիս 3–11 21.4% 0–8 3–2 0–0 0–1
  Ամելի Մորեսմո 1–4 20% 0–2 1–2 0–0 0–0
  Կիմ Կլեյստերս 1–5 16.7% 1–3 0–1 0–1 0–0
  Շտեֆի Գրաֆ 1–13 7.1% 0–5 0–4 0–1 1–3
   Մոնիկա Սելեշ 1–20 4.8% 1–7 0–8 0–0 0–5
  Ելենա Յանկովիչ 0–1 0% 0–0 0–1 0–0 0–0
  Քրիս Էվերթ 0–2 0% 0–2 0–0 0–0 0–0
  Վենուս Ուիլյամս 0–3 0% 0–1 0–1 0–0 0–1
  Սերերնա Ուիլյամս 0–5 0% 0–2 0–3 0–0 0–0
  Ժյուստին Էնեն 0–7 0% 0–4 0–2 0–1 0–0
Համար 2 վարկանիշային թենիսիտուհիներ
  Անաստասիա Միսկինա 1–3 25% 1–2 0–0 0–1 0–0
  Յանա Նովոտնա 1–4 20% 1–0 0–0 0–0 0–4
  Սվետլանա Կուզնեցովա 0–2 0% 0–1 0–1 0–0 0–0
Համար 3 վարկանիշային թենիսիտուհիներ
  Ամանդա Կյոտցեր 15–3 83.3% 8–2 6–1 1–0 0–0
  Նատալի Տոզիա 8–2 80% 2–1 3–0 1–0 2–1
  Ելենա Դեմենտևա 3–2 60% 2–2 1–0 0–0 0–0
  Նադյա Պետրովա 2–2 50% 0–1 1–0 0–0 1–1
 /  Մանուելա Մալեևա 4–5 44.4% 1–2 2–1 0–0 1–2
  Գաբրիելա Սաբատինի 6–9 40% 1–2 4–5 1–0 0–2
  Մարի Պիրս 6–12 33.3% 1–4 4–7 0–0 1–1
Համար 4 վարկանիշային թենիսիտուհիներ
  Կլաուդիա Կոդե-Կիլշ 1–0 100% 0–0 0–0 0–0 1–0
  Մագդալենա Մալեևա 11–1 91.7% 5–0 5–0 0–1 1–0
  Զինա Գարիսոն 6–1 85.7% 3–1 1–0 0–0 2–0
  Հելենա Սուկովա 4–2 66.7% 2–0 0–0 1–1 1–1
  Ֆրանչեսկա Սկիավոնե 2–1 66.7% 0–1 1–0 1–0 0–0
 /  Իվա Մաջոլի 5–4 55.6% 0–0 4–3 0–0 1–1
 /  Հելենա Դոկիչ 6–5 54.5% 4–1 2–4 0–0 0–0
  Մարի Ջո Ֆերնանդես 4–4 50% 0–3 4–0 0–1 0–0
  Կիմիկո Դատե 2–6 25% 2–3 0–0 0–1 0–2
  Անկե Հուբեր 2–7 22.2% 1–2 1–4 0–0 0–1
Համար 5 վարկանիշային թենիսիստուհիներ
  Սիլվիա Հանիկա 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
  Ջո Դուրի 1–0 100% 0–0 1–0 0–0 0–0
 /  Նատաշա Զվերևա 8–4 66.7% 2–1 3–1 1–1 2–1
  Դանիելա Հանտուխովա 3–3 50% 0–3 2–0 1–0 0–0
Համար 6 վարկանիշային թենիսիստուհիներ
  Բեթինա Բունգե 1–0 100% 0–0 0–0 0–0 1–0
  Կատերինա Մալեևա 7–1 87.5% 3–1 1–0 0–0 3–0
  Չանդա Ռուբին 9–3 75% 4–1 5–0 0–2 0–0
Համար 7 վարկանիշային թենիսիստուհիներ
  Անդրեա Տեմեշվարի 2–0 100% 0–0 2–0 0–0 0–0
  Կետի Ռինալդի 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
  Մարիոն Բարտոլի 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
  Իրինա Սպիրլեա 4–1 80% 2–0 1–0 0–0 1–1
  Ժյուլի Ալար 7–2 77.8% 2–1 5–0 0–0 0–1
  Բարբարա Շեթ 4–2 75% 2–2 1–0 1–0 0–0
  Պատի Շնայդեր 8–3 72.7% 2–1 3–1 1–0 2–1
  Նիկոլե Վայդիշովա 0–1 0% 0–1 0–0 0–0 0–0
Համար 8 վարկանիշային թենիսիստուհիներ
  Աի Սուգիյամա 5–1 83.3% 2–1 3–0 0–0 0–0
  Սանդրին Թեստուդ 6–2 75% 2–0 3–1 0–0 1–1
  Աննա Կուրնիկովա 5–3 62.5% 2–2 3–0 0–0 0–1
  Ալիսիա Մոլիկ 1–2 33.3% 1–1 0–1 0–0 0–0
Համար 9 վարկանիշային թենիսիստուհիներ
  Պաոլա Սուարես 2–0 100% 0–0 2–0 0–0 0–0
  Դոմինիկա Մոնամի 3–1 75% 2–0 1–0 0–0 0–1
  Բրենդա Շուլց-Մակքարթի 4–2 66.7% 2–0 2–0 0–0 0–2
  Լորի Մակնեյլ 3–3 50% 0–0 1–0 2–1 0–2
Համար 10 վարկանիշային թենիսիստուհիներ
  Ստեֆանի Ռեհե 3–0 100% 2–0 1–0 0–0 0–0
  Կատարինա Լինդկվիստ 2–0 100% 0–0 0–0 0–0 2–0
  Մարիա Կիրիլենկո 1–0 100% 1–0 0–0 0–0 0–0
 /  Կարինա Հաբսուդովա 6–2 75% 0–2 4–0 1–0 1–0
  Բարբարա Պաուլուս 4–2 66.7% 2–0 1–2 0–0 1–0
Ընդամենը 219–215 50.5% 79–95 (45.4%) 98–66 (59.8%) 14–13 (51.9%) 28–41 (40.6%)

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Կոնչիտա Մարտինեսը Արանչա Սանչեսի հետ միասին հանդիսանում են Ֆեդերացիայի Գավաթի երկու ռեկորդների հեղինակներ՝ եզրափակիչներում ամենաշատ մասնակցության քանակ (տաս) և մեկ զուչգի համար ամենաշաի քանակի հաղթանակներ (18)[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
Պարգևներ
Նախորդող՝
Նատաշա Զվերևա
Տարվա նորեկ
1989
Հաջորդող՝
Ջենիֆեր Կապրիատի
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնչիտա Մարտինես» հոդվածին։