Նյու Հեյվեն
Նյու Հեյվեն (անգլ.՝ New Haven), քաղաք ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի համանուն շրջանում՝ Լոնգ Այլենդ նեղուցի ափին։ Նյու Հեյվենը մեծ նավահանգիստ է։ Ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքում բնակվում է 130․741 մարդ[1]։ Բնակչության թվով համարվում է երկրորդ քաղաքը նահանգում։
Բնակավայր | ||
---|---|---|
Նյու Հեյվեն | ||
անգլ.՝ New Haven | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1638 թ. | |
Առաջին հիշատակում | 1638 | |
Մակերես | 52±1 կմ², 52,122141 կմ² | |
ԲԾՄ | 18±1 մետր | |
Բնակչություն | ▼130 282 մարդ (2014) | |
Ժամային գոտի | հյուսիսամերիկյան ժամային գոտի | |
Հեռախոսային կոդ | 203 և 475 | |
Փոստային ինդեքսներ | 06501–06540 | |
Պաշտոնական կայք | cityofnewhaven.com(անգլ.) | |
| ||
Քաղաքը հիմնադրվել է 1638 թվականին, երբ շուրջ 500 պուրիտանցիներ լքել են Մասաչուսեթսի նեղուցի գաղութը և հիմնել են Նյու Հեյվենի գաղութը։ Մեկ տարի անց նրանք կառուցել են քաղաքի փողոցները ճաղավանդակի տեսքով՝ ստեղծելով այն, ինչը այժմ հայտնի է որպես «Ինը հրապարակների հատակագիծ»[2]։ Այդ բլոկի կենտրոնական հատվածը անվանվում է Նյու Հեյվեն Գրին (անգլ.՝ New Haven Green)։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածք և համարվում է ԱՄՆ ազգային պատմական հուշարձան[3][4]։
Քաղաքում զարգացած է հրազենի, ժամացույցների, էլեկտրոնիկայի, արդյունաբերական սարքավորումների ու գործիքների արտադրությունը և քիմիական արդյունաբերությունը։
Քոլեջներ և համալսարաններԽմբագրել
- Եյլի համալսարան, հիմնադրվել է 1701 թվականին
- Բերկլիի աստվածաբանական դպրոց, հիմնադրվել է 1854 թվականին
- Հարավային Կոնեկտիկուտի համալսարան, հիմնադրվել է 1893 թվականին
- Նյու Հեյվենի համալսարան, հիմնադրվել է 1920 թվականին
- Ալբերտ Մեծի քոլեջ, հիմնադրվել է 1925 թվականին
Քույր քաղաքներըԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Profile of General Population and Housing Characteristics: 2010 Demographic Profile Data (DP-1): New Haven-Milford, CT Metro Area»։ U.S. Census Bureau, American Factfinder։ Վերցված է սեպտեմբերի 26, 2012
- ↑ «New Haven: The Elm City»։ Towngreens.com։ Վերցված է 2011-09-28
- ↑ «National Planning Landmark Award»։ planning.org։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-05-ին։ Վերցված է 2017-03-04
- ↑ https://www.newhavenct.gov/news/displaynews.htm?NewsID=237&TargetID=1