Բադեն-Վյուրթեմբերգ (գերմ.՝ Baden-Württemberg), երկրամաս Գերմանիայի հարավ-արևմուտքում։ Կազմվել է 1951-1952 թվականներին Բադեն, Վյուրթեմբերգ-Բադեն և Վյուրթեմբերգ-Հոհենցոլերն երկրների միավորումից։ Տարածությունը 35750 կմ² է։ Վարչական կենտրոնը՝ Շտուտգարտ։

Բադեն-Վյուրթեմբերգ
Baden-Württemberg
Flag of Baden-Württemberg? Զինանշան


ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մասն էՀարավային Գերմանիա և Southwestern Germany?
ԿարգավիճակԳերմանիայի նահանգ
Մտնում էԳերմանիա
ՎարչկենտրոնՇտուտգարտ
Ամենաբարձր կետՖելդբերգ
ԲԾՄ327 մետր[1]
Օրենսդրական մարմինLandtag of Baden-Württemberg?
Դատական մարմինConstitutional Court of Baden-Württemberg?
Բնակչություն11 069 533 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[2]
Խտություն293,32
Տարածք35 751,65 կմ²
Հիմնադրված էապրիլի 25, 1952 թ.
Սահմանակցում էՌայնլանդ Պֆալց, Բավարիա, Հեսսեն, Ֆորարլբերգ, Տուրգաու, Շաֆհաուզեն կանտոն, Ցյուրիխ, Արգաու, Բազել-Լանդ, Գրանդ Էստ, Բազել Շտադտ, Ներքին Ռեն և Վերին Հռենոս
Ժամային գոտիUTC+1[1] և UTC+2
ՀապավումBW[3]
ՓոխարինեցBaden?, Württemberg-Baden? և Württemberg-Hohenzollern?
ISO 3166-2 կոդDE-BW
Անվանված էԲադեն և Վյուրթեմբերգ
baden-wuerttemberg.de(գերմ.)

Աշխարհագրություն

խմբագրել

Ռելիեֆի մեծ մասը միջին բարձրության լեռներ և աստիճանաձև սարավանդներ են։ Մեծ գետերն են Հռենոսը և Նեքարը։ Հարավում կան լճեր (Բոդենի, Ունտերզե)։ Աճում են լայնատերև և փշատերև անտառներ։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսությունն ունի ինդուստրիալ բնույթ։ Արդյունահանվում է քարաղ. կալիումական աղ, երկաթաքար, բազմամետաղներ, նավթ, գազ։ Կան ՀԷԿ-եր, Օբրիգհայմում՝ ատոմային էլեկտրակայան։ Զարգացած է մեքենաշինությունը, էլեկտրատեխնիկական, ավիահրթիռային և քիմիական արդյունաբերությունը։ Կա նաև ալյումինի, տեքստիլ, պոլիգրաֆ արդյունաբերություն։ Կարևոր դեր ունի արհեստագործությունը՝ ոսկերչությունը, երաժշտական գործիքների և ժամացույցների արտադրությունը։ Մշակում են ցորեն, գարի, շաքարի ճակնդեղ, կարտոֆիլ, ծխախոտ։ Որոշ վայրերում զարգացած է խաղողագործությունը։ Ունի զարգացած կաթնատու անասնապահություն։

Բադեն-Վյուրթեմբերգը տրանսեվրոպական ճանապարհների և խողովակաշարերի կարևորագույն շրջաններից է։ Հռենոս, Նեքար գետերը և Բոդենի լիճը ունեն նավագնացություն։ Խոշոր գետային նավահանգիստներ են Մանհայմը, Հայլբրոնը, Կարլսրուհեն, Շտուտգարտը։ Վերջինս նաև երկաթուղային գլխավոր հանգույց է և օդանավակայան։

Շինություններ

խմբագրել

Բադեն-Բադենը, Բադենվայլերը բալնեոլոգիական հայտնի առողջարաններ են։ Նշանավոր են Հայդելբերգի, Ֆրայբուրգի, Տյուբինգենի համալսարանները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել


Գերմանիայի վարչական բաժանում (հողերը) 

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաար · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բադեն-Վյուրթեմբերգ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 205