Լյուդվիգսհաֆեն (գերմ.՝ Ludwigshafen, պաշտոնական անվանումը՝ Ludwigshafen am Rhein. Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈluːtvɪçsˌhaːfn̩ ʔam ˈʁaɪn]]] (լսել). գերմաներենից բառացի թարգմանած՝ նշանակում է Լյուդվիգի նավահանգիստ Հռենոսի ափին.բնակավայրին այդ անվանումը տրվել է Բավարիայի արքա Լյուդվիգ Առաջինի (1786-1868) պատվին), քաղաք Գերմանիայում՝ Ռայնլանդ-Պֆալց երկրամասում, Հռենոս գետի ձախ ափին, Մանհայմի դիմաց[2][3]։ Մանհայմի, Հայդելբերգի և շրջական բնակավայրերի հետ միասին կազմավորում է Հռենոս-Նեկեր մետրոպոլիսային տարածքը։ Քաղաքն զբաղեցնում է 77,68 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2020 թվականիդեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 172.557[4].։
Լյուդվիգսհաֆենն առաջին հերթին ճանաչված է որպես քիմիական արդյունաբերության կենտրոն. այստեղ է տեղակայված քիմիական արտադրանքի թողարկման մեծագույն ծավալով ողջ աշխարհում հայտնի BASF ընկերությունը[5][6][7], ինչպես նաև խոշոր այլ ընկերություններ։ Քաղաքում գործող մշակութային հաստատություններից համաշխարհային համբավ են վայելում Ռայնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիան և ժամանակակից արվեստի թանգարանն ու պատկերասրահը։ Լյուսվիգսհաֆենը ճանաչված է նաև նրանով, որ այստեղ է ծնվել և մահացել Գերմանիայի հանրահայտ կանցլերներից մեկը՝ Հելմուտ Կոլը։
2012 թվականին Լյուդվիգսհաֆենը Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից դասվել է գլոբալ քաղաքների շարքին՝ Sufficiency ստատուսով (Ludwigshafen was classified as a global city with 'Sufficiency' status by the Globalization and World Cities Research Network (GaWC)[8]։