Ամասի Մարտիրոսյան
հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Ամասի Պետրոսի Մարտիրոսյան (ապրիլի 18, 1897, Երևան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 21, 1971, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1967), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1956)։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 18, 1897 |
Ծննդավայր | Երևան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 1971 |
Մահվան վայր | Երևան, ՀԽՍՀ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ռեժիսոր դերասան սցենարիստ |
Ակտիվ շրջան | 1925 - 1963 |
Ամուսին(ներ) | Ելենա Մուսինյանց |
Երեխա(ներ) | Ռուբեն Մարտիրոսյան Կարեն Մարտիրոսյան |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0554219 |
Կենսագրություն խմբագրել
Ամասի Մարտիրոսյանը ծնվել է 1897 թվականին Երևանում։ 1916 թվականին ավարտել է Առևտրական ուսումնարանը։ 1918-1920 թվականներին մասնակցել է քաղաքացիական պատերազմին[1]։ 1922 թվականից նկարահանվել է Թբիլիսիի կինոստուդիայում, այնուհետև աշխատել է Երևան կինոստուդիայում որպես դերասան և ռեժիսորի օգնական։ 1924 թվականին ավարտել է Վրաստանի «Պետկինոարդին» կից ստուդիան։ 1930 թվականից աշխատել է որպես Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, նկարահանել է շուրջ 15 վավերագրական ֆիլմ։ Աշխատել է ֆիլմերի՝ հայերեն լեզվով կրկնօրինակման վրա[2]։
Ընտանիք խմբագրել
- Կինը՝ Ելենա Մուսինյանց, վոկալի ուսուցչուհի Երևանիի թատերական ինստիտուտում
- Որդին՝ Ռուբեն Մարտիրոսյանը, կինոդերասան[3]
- Որդին՝ Կարեն Մարտիրոսյանը, Հայֆիլմի օպերատոր
- Հարսը՝ Եվպրակսիա Բաբայանը, կրկնօրինակման ռեժիսոր
- Թոռնուհին՝ Գայանե Մարտիրոսյանը, մուլտֆիլմերի ռեժիսոր, «Իմաստունի երեք խորհուրդները» և «Գորգի գաղտնիքը» ֆիլմերի հեղինակ
Ֆիլմագրություն խմբագրել
Դերերը կինոյում խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
1963 | Կրակ | Որոտյան |
1959 | Նրա երևակայությունը | հայր |
1958 | Առաջին սիրո երգը | պահակ |
1938 | Զանգեզուր | դաշնակցական սպա |
1931 | Կիկոս | քաղաքի պարետ |
1930 | Սև թևի տակ | Մինաս |
1929 | Հաշիմ | |
1928 | Հինգն էլ խնձորին | կարմիրբանակային |
1927 | Խասփուշ | մոլլա |
1926 | Նամուս | Սմբատ |
1926 | Զարե | Զուրբա |
Ռեժիսոր խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1959 | 01-99 |
1955 | Հասցեատիրոջ որոնումները |
1941 | Հրդեհն անտառում |
1940 | Քաջ Նազար |
1934 | Գիքոր |
1933 | Սարդարապատի ջրանցքը |
1933 | Հայաստանն այսօր |
1932 | Մեքսիկական դիպլոմատներ |
1932 | Քրդեր-Եզդիներ |
1930 | Սև թևի տակ |
1930 | Կիմը հերթապահ |
1930 | Միշտ պատրաստ |
1929 | Կոլխոզային գարուն |
1929 | Հրետանային դպրոց |
Սցենարիստ խմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
1940 | Քաջ Նազար |
1939 | Սևանի ձկնորսները |
1934 | Գիքոր |
1930 | Կիմը հերթապահ |
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Ամասի Մարտիրոսյանի մասին Ոսկե ծիրան կինոփառատոնի կայքում
- Ամասի Մարտիրոսյանի մասին Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքում Archived 2019-03-09 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 347)։ |