Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)

Երևանի փողոց

Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (մինչ 2019 թվականի մայիսի 22-ը՝ Գրիգոր Լուսավորչի փողոց), փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ եկեղեցա-քաղաքական գործիչ, Հայոց եպիսկոպոսապետ Գրիգոր Լուսավորչի։

Գրիգոր Լուսավորիչ
ՔաղաքԵրևան
Համայնք(ներ)Կենտրոն վարչական շրջան
Երկարություն700[1]
ՍկիզբԱգաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի հանգույց
ԱվարտՄաշտոցի պողոտա
Անվանվել է
ի պատիվ
Գրիգոր Լուսավորիչ
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)ը գտնվում է Հայաստանում
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)ը գտնվում է Երևանում
Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց (Երևան)

Տվյալներ խմբագրել

Սկսվում է Ագաթանգեղոսի փողոցի և Արշակունյաց պողոտայի հանգույցից, ձգվում դեպի հյուսիս-արևմուտք և ավարտվում Մաշտոցի պողոտայի և Պարոնյան փողոցի խաչմերուկում։ Հատում է Իտալիայի, Բեյրութի, Զաքյան, Արգիշտիի փողոցները, Ռուսաստանի և Մյասնիկյանի հրապարակները[2]։

Նշանակալի օբյեկտներ խմբագրել

Փողոցի աջ կողմում են Երևանի կրկեսը, որը ներկայումս վերակառուցվում է, Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը, Ֆրանսիայի դեսպանատունը, Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը, Մանկական այգին։

Փողոցի ձախ կողմում են Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցը, «Արարատ» հյուրանոցը, «Երևան պլազա» բիզնես կենտրոնը, «Արդշինբանկի» գլխավոր մասնաշենքը, ՀՀ ԳԱԱ մի շարք ինստիտուտների (գրականության, լեզվի, տնտեսագիտության) շենքը, Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը։

Մինչև 2012 թվականը այս փողոցում էր գտնվում Երևանի հեծանվահրապարակը, որը ներկայումս քանդվել և դրա տեղում կառուցվել է «ԴաբլԹրի Բայ Հիլթն» հյուրանոցային համալիրով։

Խորհրդային տարիներին ի պատիվ խորհրդային բանակի կոչվել է Կարմիր բանակի փողոց։ 1990-ական թվականների սկզբին անվանակոչվել է Գրիգոր Լուսավորչի փողոց։ Երևանի ավագանու 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ վերանվանվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
  2. Երևանի հրապարակները
  3. «Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց» 

Աղբյուրներ խմբագրել